Նախորդ հրատարակություններ
Պարտավորվել


Պարտավորվել

arrow-blue

Ինչպե՞ս կարող եմ օր-օրի առաջադիմել:

Ժամանակ.10 րոպե ժամանակ պահեք Պարտավորվել բաժնի համար:

Կարդացեք.Յուրաքանչյուր շաբաթ մենք ընտրում ենք «վարժության ընկեր»: Դա խմբի անդամ է, որ կօգնի մեզ պահել մեր պարտավորությունները: Վարժության ընկերները շաբաթվա ընթացքում պիտի կապ պահեն միմյանց հետ և միմյանց զեկուցեն իրենց առաջընթացի մասին: Հիմնականում, վարժության ընկերները նույն սեռի են լինում և ոչ ընտանիքի անդամներ:

Կիրառեք.Ընտրեք ձեր վարժության ընկերոջը: Որոշեք երբ և ինչպես դուք կապ կպահեք միմյանց հետ:

Վարժության ընկերոջ անունը

Կոնտակտային տվյալներ

Բարձրաձայն կարդացեք յուրաքանչյուր պարտավորությունը ձեր վարժության ընկերոջը: Խոստացեք պահել ձեր պարտավորությունները: Ստորագրեք ներքևում:

ԻՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ես կներկայանամ առնվազն 20 հոգու «իմ մասին 30 վայրկյանում» բնութագրով:

Շրջանակի մեջ առեք ձեր նպատակը. 20 30 40

Ես կպարապեմ Իմ հիմքը գրքույկի այսօրվա սկզբունքը և կուսուցանեմ իմ ընտանիքին:

Ես կավելացնեմ իմ խնայողություններին՝ թեկուզ փոքրիկ գումար:

Ես կզեկուցեմ իմ վարժության ընկերոջը:

Իմ ստորագրությունը

Վարժության ընկերոջ ստորագրությունը

Ինչպե՞ս կարող եմ զեկուցել իմ առաջընթացի մասին:

Դիտեք.«Վարժություն և պարտավորություն» (Չկա՞ տեսանյութ, կարդացեք էջ 14:)

Կարդացեք.Երբ մենք զեկուցում ենք մեր պարտավորությունների մասին, ամենայն հավանականությամբ պահում ենք դրանք: Կարդացեք աջ կողմում տրված մեջբերումը:

Կիրառեք.Նախքան հաջորդ ժողովը, օգտագործեք այս պարտավորության դիագրամը ձեր առաջընթացը գրանցելու համար: Ստորև տրված վանդակներում գրեք «Այո», «Ոչ» կամ քանի անգամ եք պարտավորություն ստանձնել:

«Իմ մասին 30 վայրկյանում» բնութագիրը ներկայացրել եմ առնվազն 20 մարդու (Գրել #)

Պարապել եմ Իմ հիմքը սկզբունքը և ուսուցանել իմ ընտանիքին (Այո/Ոչ)

Ավելացվել է խնայողություններին (Այո/Ոչ)

Զեկուցել եմ վարժության ընկերոջը (Այո/Ոչ)

Կարդացեք.Նաև, հիշեք նշել ձեր անձնական ծախսերը ձեր Իմ ուղին դեպի ինքնապահովում գրքույկի վերջին էջում:

Մեր խմբի հաջորդ ժողովին վարողը գրատախտակին կգծի պարտավորության աղյուսակը (ինչպես վերևում է տրված): Մենք կգանք ժողովը սկսելուց 10 րոպե առաջ և կգրենք մեր առաջընթացը աղյուսակի մեջ:

Ընտրեք որևէ մեկին, որ հաջորդ ժողովին վարի Իմ հիմքը թեման: Խնդրեք նրան կարդալ այս աշխատանքային տետրի շապիկի ներսի էջը, որպեսզի տեղեկանա, թե ինչ են անում վարողները: Նա պետք է վարի այնպես, ինչպես դա կատարվում էր այսօր.

  • Հրավիրեք Հոգին, խնդրեք խմբի անդամներին փնտրել Հոգին:

  • Վստահեք նյութերին, մի ավելացրեք, կատարեք այն, ինչ այնտեղ ասվում է:

  • Տնօրինեք ժամանակը:

  • Եռանդ ավելացրեք, զվարճացեք:

Խնդրեք որևէ մեկին ասել փակման աղոթքը:

Դիտողությունները խրախուսվում են

Խնդրում ենք ուղարկել ձեր մտքերը, դիտողությունները, առաջարկները և փորձառությունները srsfeedback@ldschurch.org:

Ծանոթագրություն վարողի համար.

Հիշեք գրանցել խմբի բոլոր անդամներին srs.lds.org/report կայքում:

Նաև հիշեք հաջորդ ժողովի համար պատրաստել խմբի կոնտակտային տվյալների օրինակները: