Սովորել
Ինչպե՞ս կարող եմ ինձ համոզիչ կերպով ներկայացնել:
-
Ժամանակ.60 րոպե ժամանակ պահեք Սովորել բաժնի համար:
-
Դիտեք.«Հարցազրույց» (Չկա՞ տեսանյութ, կարդացեք էջ 32:)
-
Քննարկեք.Ձեր կարծիքով, այս մարդկանց ընդունեցի՞ն աշխատանքի:
Դուք գիտեք, թե որոնք են հարցազրույցի հարցերին տրված վատ պատասխանները, երբ դուք տեսնում եք դրանք: Իսկ դուք երբեմն լարվո՞ւմ եք հարցազրույցի ժամանակ լավ պատասխաններ տալու համար:
-
Կարդացեք.ՇԱԲԱԹՎԱ ՀԱՐՑ—Ինչպե՞ս եմ ինձ համոզիչ կերպով ներկայացնում:
ՇԱԲԱԹՎԱ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ—Կազմեք և օգտագործեք տպավորիչ արտահայտություններ ծանոթների շրջանում:
-
Կարդացեք.Մեր վերջին ժողովի ժամանակ քննարկեցինք, թե ինչպես կարող է 30 վայրկյանում մեզ ներկայացնելն ի սկզբանե հետաքրքրություն առաջացնել: Մեր հաջորդ քայլը կլինի «տպավորիչ արտահայտություններ» ավելացնելը, որոնք կարող են մեր արժեքը ներկայացնել գործատուների և ուրիշների մոտ:
Տպավորիչ արտահայտությունները նպաստում են ռեզյումեի և հարցազրույցի ամրապնդմանը: Դրանք օգնում են մեզ խոսել մեր ծանոթների հետ: Դրանք անգամ կարող են օգնել մեզ պահել աշխատանքը և հաջողության հասնել:
Եկեք կարդանք տպավորիչ արտահայտություն կազմելու չորս հիմնական մասերը:
Ինչպե՞ս եմ տպավորիչ արտահայտություն կազմում:
-
Կարդացեք.Վիկտորիան հավանական գործատուի հետ հինգ րոպեանոց քննարկում անցկացնելու պայմանավորվածություն է ձեռք բերել: Երբ գործատուն հարցնում է շուկայական ոլորտում նրա փորձի մասին, նա օգտագործում է իր տպավորիչ արտահայտությունները:
-
Քննարկեք.Ինչպե՞ս կարող էին այդ խոսքերն օգնել Վիկտորիային իր աշխատանքի որոնման հարցում:
-
Կարդացեք.Ահա մի քանի տպավորիչ արտահայտություններ ևս աշխատանք փնտրող վերադարձած միսիոների, փոքր բիզնես ունեցող գործարարի և մոր համար: Կարդացեք դրանք: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են այդ չորս մասերը միասին աշխատում:
1. ՀՄՏՈՒԹՅՈՒՆ
2. ՕՐԻՆԱԿ (Եղեք կոնկրետ)
3. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ (Եղեք կոնկրետ)
4. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ
Ես կարող եմ ստեղծել և ուղղորդել թիմեր:
Օրինակ` որպես եկեղեցու լիաժամկետ կամավոր, ինձ խնդրեցին ղեկավարել ութ կամավորներից կազմված թիմը, որը միասնական չէր և նրանք հետամուտ չէին լինում դրված նպատակներին:
Այնպես որ ես ուսուցողական ժողովներ անցկացրի և օգնեցի նրանց գնահատել միմյանց, նպատակներ դնել և հասնել այդ նպատակներին:
Կարող եմ օգնել ձեր թիմերին միասնական ջանքերով հասնել ձեր նպատակներին և անել ավելին:
Ես խնդիրներ լուծելու փորձ ունեմ:
Օրինակ մեր ընտանեկան բիզնեսում, մենք քաջատեղյակ չէինք մեր ծախսերից: Ես որոշեցի ավելի լավ գրանցել և հետևել ամենօրյա ծախսերին:
Դիտելով իմ գրանցումները և հետևելով միտումներին, մենք պարզեցինք, որ առանց մեզ տեղյակ պահելու` մատակարարը մի փոքր ավելի էր գանձում հաշիվ-ապրանքագրի դիմաց:
Այդ խնդիրները լուծելու հմտությունները ես կկիրառեմ ձեր առաջ ծառացած բոլոր խնդիրների լուծման համար և վստահ եմ, որ կարող եմ լավ լուծում գտնել:
Ես կազմակերպչական ձիրք ունեմ:
Օրինակ` որպես մայր, ես տանը հետևում եմ իմ երեք երեխաների տնային աշխատանքների և աշխատանային հանձնարարությունների կատարմանը:
Վերահսկելով այդ աշխատանքային գրաֆիկները` ես կատարել եմ հնարավորինը, որ յուրաքանչյուր երեխան ավարտի դպրոցը և գիտենա, ինչպես աշխատել:
Կարող եմ այդ ղեկավարման հմտությունները կիրառելով, պահել ձեր ընկերության ժամանակացույցը, որպեսզի ձեր բոլոր պայմանավորվածությունները չխախտվեն:
-
Կիրառեք.Օգտագործեք այս էջը անձնական տպավորիչ արտահայտություններ կազմելու համար: Այժմ սկսեք գրել դրանք ազատ տեղերում: Դուք կարող եք աշխատել խմբի մեկ այլ անդամի հետ:
1. ՀՄՏՈՒԹՅՈՒՆ
2. ՕՐԻՆԱԿ (Եղեք կոնկրետ)
3. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ (Եղեք կոնկրետ)
4. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ
-
Կիրառեք.Ունենալով առնվազն երկու տպավորիչ արտահայտություն, հերթով օգտագործեք դրանք խմբի մյուս անդամի հետ: Ասեք դրանք բարձրաձայն մինչև վստահ կզգաք: Նախքան մեր հաջորդ ժողովը, լրացրեք առնվազն հինգ տպավորիչ արտահայտություններ:
-
Կարդացեք.Երբ ինչ-որ մեկի մասին խոսում եք աշխատանքի համար, կարող եք նախ 30 վայրկյանում ներկայացնել ձեզ: Դա կարող է լինել գործատու կամ ինչ-որ մեկը, ում կխնդրեք օգնել ձեզ: Այնուհետև տվյալ անձնավորությունը հավանաբար կտա ձեզ որոշ ընդհանուր հարցեր: Այդ հարցերին պատասխանելու համար դուք տպավորիչ արտահայտությունների կարիք ունեք: Մինչև մեր հաջորդ ժողովը, կիսվեք ձեր տպավորիչ արտահայտություններով շատ մարդկանց հետ:
-
Կիրառեք.Խմբով կարդացեք այս հրահանգները: Հրահանգները կարդալուց հետո սկսեք վարժությունը: 10 րոպեից ավել չհատկացնել:
-
Բոլորը թող կանգնեն և շարժվեն դեպի բաց տարածք՝ արագ վարժության համար: Բոլորը պիտի կանգնեն միմյանց դեմ առ դեմ:
-
Առաջին անձնավորությունը պետք է ընդհանուր հարց տա, ինչպես օրինակ.
-
Ի՞նչ կարող եք ինձ պատմել ձեր մասին:
-
Մենք ինչո՞ւ պիտի ձեզ աշխատանքի ընդունենք:
-
Ո՞րն է ձեր ամենաուժեղ կողմը:
-
Ի՞նչ պետք է ասեմ ձեր մասին իմ ծանոթներին:
-
-
Երկրորդ անձնավորությունը` ի պատասխան տպավորիչ արտահայտություն է ասում:
-
Այնուհետև դուք փոխվում եք: Երկրորդ անձնավորությունը մեկ այլ ընդհանուր հարց է տալիս, իսկ առաջին անձնավորությունը պատասխանում է տպավորիչ արտահայտությամբ:
-
Միմյանց համար արագ ամփոփեք. Բաղկացա՞ծ էր դա չորս մասից: Վստահորեն և անկե՞ղծ էր ասված:
-
Այնուհետև փոխեք ընկերներին և կատարեք նորից: Եվ նորից:
-
Կատարեք որքան հնարավոր է արագ, մինչև ամեն ոք դա կփորձի չորս անգամ:
-
-
Քննարկեք.Այդ հարցերին պատասխանելու համար դուք տպավորիչ արտահայտություններ օգտագործեցի՞ք: Որո՞նք են այդ հարցերի մոտ տարբերակները: Ուրիշ ի՞նչ հարցեր կարող են տալ հարցազրույց վարողները:
ՈՉ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉՊԵ՞Ս ԵՄ ԲԱՑԱՍԱԿԱՆԸ ԴՐԱԿԱՆԻ ՓՈԽՈՒՄ: |
---|
(ԴԱ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԻ ԱՐԵՔ:) |
Ցանկության դեպքում, շաբաթվա ընթացքում դուք կարող եք կատարել այս վարժությունը: |
Դուք կարող եք օգտագործել տպավորիչ արտահայտություններ՝ բացասական հարցերը և իրավիճակները դրական հնարավորությունների փոխելու համար: Ուսումնասիրեք Ռեսուրսներ, էջ 33: |
Որտե՞ղ եմ ես օգտագործում տպավորիչ արտահայտությունները:
-
Կարդացեք.Մենք հզոր գործիքներ ունենք մեր նոր տպավորիչ արտահայտություններով և «իմ մասին 30 վայրկյանում» բնութագրով: Բայց ինչպե՞ս գտնենք մարդկանց, ովքեր կլսեն: Կարևորն այն է, որ պետք է խոսել բոլորի հետ: Ապա խնդրեք նրանց խոսել իրենց ծանոթների հետ: Դա է «ծանոթ կապերը», և դա նման է սեփական վաճառքի թիմ ունենալուն:
-
Կիրառեք.Տեղափոխեք ձեր աթոռն այնպես, որ խոսեք ձեր կողքին նստած անձնավորության հետ:
-
Մինչև մեր հաջորդ ժողովը, խոսեք այն մարդկանց մասին, ում հետ կապնվելու եք՝ ներկայանալով 30 վայրկյանում և տպավորիչ արտահայտություններ ասելով: Թվարկեք որոշ անուններ այստեղ.
-
Խոսեք այն մասին, թե ինչպես եք դուք ընդլայնելու ձեր ծանոթների շրջանակը` ավելի շատ կապեր ստեղծելու համար: Գրեք ձեր մտքերն այստեղ.
-
-
Կիրառեք.Նախքան հաջորդ ժողովը, ասեք ձեր տպավորիչ արտահայտությունները ձեր ծանոթներին: Եվ խնդրեք ձեր ծանոթներին խոսել իրենց ծանոթների հետ: «Իմ մասին 30 վայրկյանում» և ձեր տպավորիչ արտահայտությունները երկու հզոր գործիքներն են ձեր ծանոթների շրջանակը ստեղծելու համար: Ձեր աշխատանքի որոնումը սկսվում է:
ՈՉ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԱԳԱՑՎԱԾ ՈՐՈՆՈՒՄ |
---|
(ԴԱ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԻ ԱՐԵՔ:) |
Ցանկության դեպքում կարող եք այս վարժությունն անել մեր ժողովից հետո. |
Ավելի արագ առաջ գնալու համար ուսումնասիրեք «Աշխատանքի արագացված որոնում», էջ 15: Փորձեք`ամեն օր 15 ռեսուրս, 10 կոնտակտ, 2 հանդիպում: |