Նախորդ հրատարակություններ
Ռեսուրսներ


Ռեսուրսներ

Հարցազրույց

Ընտրեք դերերը և դերերով ներկայացրեք հետևյալը:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՎԱՐՈՂ. Այսպիսով, ի՞նչ կարող եք ինձ պատմել ձեր մասին:

ԹԵԿՆԱԾՈՒ 1. Ի նկատի ունեք ինչ եմ սիրում անե՞լ: Իրականում դրանք այդքան էլ շատ չեն: Իրականում, ես ոչ մի հոբբի կամ հետաքրքրություն չունեմ: Հիմնականում այդքան շատ բաներ չեմ անում:

ԹԵԿՆԱԾՈՒ 2. Հըմ … լավ, ես …

ԹԵԿՆԱԾՈՒ 3. Ես կուզենայի: Հասկանում եք, ես շատ ժամանակ եմ տրամադրում ծանրություններ բարձրացնելու վրա: Ես պետք է հաճախեմ նաև զայրույթի կառավարման դասընթացներին: Բայց ո՞վ է ուզում հաճախել այդ դասերին: Գիտեք չէ՞, ինչ ի նկատի ունեմ:

ԹԵԿՆԱԾՈՒ 1. Կամ ի նկատի ունեք, թե ինչպիսին եմ աշխատանքում: Իրականում աշխատանքի մեջ այդքան էլ երկար չեմ մնացել, որ ասեմ: Ես արագ ձանձրանում եմ և պարզապես այլևս չեմ երևում աշխատավայրում: … Գուցե չպետք է դա ասեի:

ԹԵԿՆԱԾՈՒ 2. Հըմ …

ԹԵԿՆԱԾՈՒ 3. Ուզում եմ ասել, որ զայրութի կռավարման դասընթացը վարող ուսուցչին … ես կարող էի երկու կես անել: Եվ ո՞վ է լինելու իմ ղեկավարը: Դո՞ւք: Դե, դուք այնպիսիններից չեք չէ՞, ով մշտապես ստուգում է՝ մենք զբաղված ենք, թե ոչ: Ինչ է, մենք մի խումբ մանուկնե՞ր ենք: Իմ վերջին ղեկավարն այդպիսին էր, և ինձ դա դուր չէր գալիս:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՎԱՐՈՂ. Մենք ինչո՞ւ պետք է ձեզ աշխատանքի ընդունենք:

ԹԵԿՆԱԾՈՒ 2. Դուք պետք է ինձ աշխատանքի ընդունեք, որովհետև … հըմ …

ԹԵԿՆԱԾՈՒ 1. Դե, ինձ աշխատանք է հարկավոր: Կարծում էի, մայրս երեկ եկել և խոսել է ձեզ հետ: Նա ասաց, որ ես պետք է աշխատանքի ընդունվեմ: Նա չի ասե՞լ:

ԹԵԿՆԱԾՈՒ 3. Դուք անխելք պետք է լինեք, որ ինձ աշխատանքի չընդունեք: Երբ ներս մտա, զգացի, որ որոշ բաներ այստեղ պետք է փոխվի: Զարմանում եմ, որ ձեր բիզնեսը դեռևս գործում է: Կարող եմ այդ ամենը ուղղել: Այո: Դուք շնորհակալ կլինեք ինձանից ձեր բիզնեսը փրկելու համար:

ԹԵԿՆԱԾՈՒ 2. Որովհետև … հըմ …

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՎԱՐՈՂ. Ո՞րն է ձեր ամենաթույլ տեղը:

ԹԵԿՆԱԾՈՒ 3. Ես ոչ մի թույլ տեղ չունեմ: Իսկ ձե՞րը որն է: Գիտեք, ես չեմ սիրում նման հարցեր:

ԹԵԿՆԱԾՈՒ 2. Թուլություննե՞ր: Հըմ …

ԹԵԿՆԱԾՈՒ 1. Հըմ … գողությունը: Իրականում, դա այդպես չէ: Դա գողություն չէր: Երկար պատմություն է: Ես իրականում դա պետք է ետ վերադարձնեի: Կարծեցի, ղեկավարս թույլ կտար այն վերցնել մի որոշ ժամանակով:

Վերադարձեք էջ 24

Ինչպե՞ս եմ բացասականը դրականի փոխում: (Ոչ պարտադիր վարժություն)

Քննարկեք.Ինչպե՞ս եք պատասխանում այս հարցին. «Ո՞րն է ձեր ամենաթույլ տեղը»: Կարդացեք Գլորիայի պատասխանը:

Կարդացեք.Ուշադրություն դարձրեք, որ Գլորիան.

  • Կիսվեց մի թուլությամբ, որն ընդհանուր է շատ մարդկանց համար:

  • Մասնավորապես նկարագրեց, թե ինչպես է հաղթահարում այդ թուլությունը:

  • Տեղեկություն ավելացրեց տպավորիչ արտահայտությունից:

Կիրառեք.Փորձեք սա ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ: Խնդրեք նրանց բացասական հարց տալ ձեզ: Պատասխանեք` կիսվելով մի թուլությամբ, որն ընդհանուր է շատ մարդկանց համար: Նկարագրեք, թե ինչպես եք դուք հաղթահարում այդ թուլությունը: Տեղեկություն ավելացրեք ձեր տպավորիչ արտահայտությունից:

Նշումներ