Ընտրեք դերերը և դերերով կատարեք հետևյալը:
ԿՈՒԱՄԻ. Օհ, ավելի քան 200 հոգի է դիմել աշխատանքի համար, որ ես էի ցանկանում: Իհարկե ես ոչ մի շանս չունեմ:
ԿՈՖԻ. Կուամի, հիշո՞ւմ ես այն վայրը, որտեղից մենք ձուկ էինք որսում, երբ դու փոքր էիր:
ԿՈՒԱՄԻ. Այո: Դա հիանալի վայր էր, անտառի ետևում թաքնված: Նույնիսկ չէիր ասի, որ այնտեղ այդպիսի վայր կար: Իսկ այժմ, բոլորը գիտեն դրա մասին: Այժմ այնտեղ այնքան մարդ է գնում, որ դժվար է ինչ-որ բան որսալ:
ԿՈՖԻ. Իսկ աշխատանք փնտրելիս, ինչո՞ւ ես «որսում» այնտեղ, որտեղ բոլորն են «որսում»: Ինչո՞ւ չես փնտրում այնտեղ, որտեղ մրցակցությունն ավելի քիչ է: Կարծում եմ, դու չես տեսնում «թաքնված» աշխատաշուկան: Ձկնորսության գնա այնտեղ, որտեղ ձուկ կա:
Վերադարձեք էջ 38
Ընտրեք դերերը և դերերով կատարեք հետևյալը:
ԿՈՖԻ. Ես քեզ համար լրագիր եմ բերել:
ԿՈՒԱՄԻ. Ես այլևս թերթում աշխատանք չեմ նայում: Հիշո՞ւմ ես: Ես փնտրում եմ այնտեղ, որտեղ մրցակցությունն ավելի քիչ է:
ԿՈՖԻ. Լավ, դու պետք է կենտրոնանաս առավել արդյունավետ աղբյուներների վրա: Բայց լրագրերում լավ աշխատանքների հայտարարություններ կան: Մենք պետք է փորձենք բոլոր տարբերակները: Պարզապես պետք է ճիշտ քանակի ժամանակ ծախսես քեզ համար առավել արդյունավետ աղբյուրների վրա:
Վերադարձեք էջ 39 -ին
Ընտրեք դերերը և դերերով կատարեք հետևյալը:
ԿՈՒԱՄԻ. Ես փորձում եմ ամեն օր ստեղծել 10 նոր կապ, բայց գնալով դժվարանում է նոր կապեր գտնելը:
ԿՈՖԻ. Դե, այս վերջին օրերին ես հետևում եմ քեզ, և ինձ թվում է` դու փորձում ես այդ ամենն ինքնուրույն անել: Գիտես, դու ավելի լավ արդյունքների կհասնես, եթե ժամանակիդ մի մասը ծախսես ծանոթներիդ ներգրավելու վրա:
ԿՈՒԱՄԻ. Ծանոթներիս ներգավելո՞ւ:
ԿՈՖԻ. Այո, դու պետք է մի թիմ ստեղծես, ծանոթ մարդկանց շրջանակ, ովքեր աշխատանքի հնարավորությունների մասին իմանալուն պես քեզ տեղյակ կպահեն: Դու պետք է որոշ ժամանակ հատկացնես ուրիշներին օգնելուն, նրանք էլ գուցե կարողանան քեզ օգնել:
ԿՈՒԱՄԻ. Ես բազմիցս խոսել եմ իմ բոլոր ծանոթների հետ:
ԿՈՖԻ. Ճիշտ է: Բայց քո ծանոթների շրջանակը չպետք է սահմանափակվի միայն այն մարդկանցով, ում դու ճանաչում ես: Այն պետք է ընդգրկի մարդկանց, ում նրանք են ճանաչում: Խնդրիր քո ծանոթներին, որ քեզ ներկայացնեն մարդկանց, ում իրենք են ճանաչում:
ԿՈՒԱՄԻ. Հըմ: Բայց ի՞նչ ասեմ այդ մարդկանց, երբ ես չեմ ճանաչում նրանց: Դու չես կարող նրանց հետ խոսել այնպես, ինչպես կխոսեիր քեզ ծանոթ մարդկանց հետ: Որտեղի՞ց պետք է սկսեմ:
ԿՈՖԻ. Սկսիր հարցնել քո ընկերներին, արդյոք ճանաչում են ինչ-որ մեկին (1) ով որոշակի տեղեկություն ունի քո ընտրած կարիերայի մասին, (2) ով կարող է աշխատանքի տեղավորման հարցում ազդեցություն ունենալ, կամ (3) ով պարզապես շատ մարդկանց է ճանաչում: Ձեր ծանոթների շրջանակն ավելի արագ կմեծանա: Եվ ավելի շատ հավանական է, որ աշխատանքի հնարավորությունների մասին լսեք ձեր ծանոթների հետ խոսելու ընթացքում: Նրանք կօգնեն քեզ գտնել թաքնված աշխատաշուկան:
ԿՈՒԱՄԻ. Իսկ ի՞նչ ասեմ նրանց:
ԿՈՖԻ. Այդքան կարևոր չէ, թե` ինչ ես ասում, որքան` ինչպես ես ասում: Ավելի կարևոր է` ինչպես ես ներկայացնում քեզ: Պարապիր քո «իմ մասին 30 վայրկյանում»-ը և քո տպավորիչ արտահայտությունները և անպայման լավ տպավորություն կթողնես:
ԿՈՒԱՄԻ. Շատ լավ: Գուցե դա նոր դռներ բացի իմ առջև:
Վերադարձեք էջ 40
Նախքան մեր հաջորդ ժողովը, ստեղծեք առնվազն 30 աշխատանքի որոնման կոնտակտներ ձեր ծանոթների շրջանակի միջոցով: Դրա արդյունքում դուք պետք է ունենաք 10 անձնական հանդիպումներ հավանական գործատուների հետ:
Շարունակեք նայել գովազդային հայտարարությունները, փնտրել համացանցում և այցելել ինքնապահովման կենտրոն: Սակայն հիշեք, որ աշխատանքներըթաքնված աշխատաշուկայում են: Ձեր ժամանակի մեծ մասը և ջանքերը տրամադրեք՝ ընկերությունների և ձեռնարկությունների հետ ուղղակիորեն կապվելով և ձեր ծանոթների միջոցով անհատական հանդիպումներ ձեռք բերելով:
Կարող եք հետամուտ լինել ձեր կապերին և հանդիպումներին այս աղյուսակի միջոցով (օրինակը տրված է): Գրառումներ կատարեք ձեր հանդիպումների մասին` օգտագործելով հաջորդ էջի Կապերին հետևելու ձևաթուղթը կամ կարող եք առանձին տետր օգտագործել:
ԳՈՎԱԶԴՆԵՐ/ՀԱՄԱՑԱՆՑ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱՎՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱՊԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ, ՈՒՄ ԳՏԵԼ ԵՔ ՁԵՐ ԾԱՆՈԹՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԻ ՄԻՋՈՑՈՎ
1. Դիմել եմ առցանց հաշվապահի աշխատանքի համար
2.
3.
4.
5.
1. Շնորհակալական գրություն եմ ուղարկել աշխատանքի սպասարկման գրասենյակ՝ Գլորիային
2.
3.
4.
5.
6.
7.
8.
1. Հաջորդող այց Հաշվապահական ընկերություն՝ Մայքլին
2.
3.
4.
5.
6.
7.
8.
9.
10.
11.
12.
13.
1. Հանդիպեցի Խոսեի ընկերոջը Տորո ընկերությունում:
2.
3.
4.
5.
6.
7.
8.
9.
10.
11.
12.
13.
14.
15.
Կապերին հետևելու ձևաթուղթ Կապ
Անձնավորություն կամ կազմակերպություն.
Հեռախոս.
Հասցե`
Է-փոստ.
Ինձ երաշխավորել է.
Ես կապ հաստատեցի այս անձնավորության հետ
Ամսաթիվ.
1.
Կատարվել է մինչև (ամսաթիվ).
2.
Կատարվել է մինչև (ամսաթիվ).
3.
Կատարվել է մինչև (ամսաթիվ).
1. Անուն.
Հեռախոս.
Ֆաքս.
Է-փոստ.
Հասցե`
2. Անուն.
Հեռախոս.
Ֆաքս.
Է-փոստ.
Հասցե`