Նախորդ հրատարակություններ
Ռեսուրսներ


Ռեսուրսներ

Վարժություն և պարտավորություն

Ընտրեք դերերը և դերերով ներկայացրեք հետևյալը:

ԽՄԲԻ ԱՆԴԱՄ 1. Մենք հավատում ենք պարտավորություններ ստանձնելուն և պահելուն: Մեր ինքնապահովման խմբերում ամեն ինչ պետք է անենք, որպեսզի պարտավորություններ ստանձնենք և զեկուցենք:

ԽՄԲԻ ԱՆԴԱՄ 2. Խմբի ժողովի վերջում մենք վերանայում ենք մեր վարժությունները շաբաթվա համար և մեր ստորագրությունն ենք դնում մեր պարտավորությունը ցույց տալու համար: Մենք նաև ընտրում ենք «վարժության ընկեր»: Վարժության ընկերը ստորագրում է մեր աշխատանքային տետրը որպես աջակցության երաշխիք: Եվ ժողովների միջև ամեն օր մենք կապ ենք հաստատում մեր վարժության ընկերոջ հետ, որպեսզի զեկուցենք մեր վարժությունների վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում օգնություն ստանանք:

ԽՄԲԻ ԱՆԴԱՄ 3. Ժողովների միջև մենք նշում ենք մեր առաջընթացն աշխատանքային տետրում և օգտագործում տրամադրված գործիքները, օրինակ՝ աշխատաքային թերթիկներ կամ այլ ձևեր: Եվ եթե մենք լրացուցիչ օգնության կարիք ունենք, կարող ենք զանգահարել մեր ընտանիքին, ընկերներին կամ վարողներին:

ԽՄԲԻ ԱՆԴԱՄ 4. Մեր հաջորդ ժողովի սկզբին մենք վերադառնում և զեկուցում ենք մեր պարտավորությունների մասին: Դա պետք է հարմար , հզոր փորձառություն լինի յուրաքանչյուրի համար: Երբ խմբի յուրաքանչյուր անդամ զեկուցում է, մտածեք, թե ինչ օգուտ է ստացել նա պարտավորություններ ստանձնելով և առաջընթացի մասին զեկուցելով:

ԽՄԲԻ ԱՆԴԱՄ 1. Առաջին անգամ իմ պարտավորությունների մասին զեկուցելիս ես մտածեցի. «Սա տարօրինակ է»: Ինչո՞ւ պետք է իմ խմբի անդամներին հետաքրքրի, թե ինչ եմ արել ես: Բայց այդ ժամանակ ես պարզեցի, որ նրանց համար հետաքրքիր էր: Եվ դա օգնեց ինձ:

ԽՄԲԻ ԱՆԴԱՄ 2. Ես հասկացա, որ ուզում էի, որ իմ խմբի սպասումներն արդարանային: Այնպես որ, ես իրոք տքնաջան աշխատեցի, որ պահեմ իմ պատվիրանները: Վստահ չէի, որ կարող էի կանոնավոր առաջադիմել որևէ այլ կերպ: Յուրաքանչյուր ժողովին զեկուցելն իրոք օգնում է ինձ իմ առաջնահերթությունների հարցում:

ԽՄԲԻ ԱՆԴԱՄ 3. Երբ ես մտածում էի դեպի ինքնապահովում տանող իմ ուղու մասին, վախենում էի, որովհետև դա այնպիսի մի մեծ բան էր: Բայց խմբի ժողովներն օգնեցին ինձ բաժանել այն փոքր քայլերի: Եվ ես իմ խմբին զեկուցեցի յուրաքանչյուր քայլը: Այդ ժամանակ ես իրոք առաջադիմեցի: Կարծում եմ այս հաջողության գրավականը նոր սովորություններ զարգացնելն էր:

Վերադարձեք էջ 13-ին։

Աշխատանքի արագացված որոնում (ոչ պարտադիր վարժություն)

Ուսումնասիրեք և կիրառեք այդ նյութերը ձեր աշխատանքի որոնումն արագացնելու համար: Դուք կարող եք աշխատել այդ ուղղությամբ ձեր ընտանիքի, խմբի անդամի, մեկ այլ ընկերոջ կամ ուսուցչի հետ:

Դիտեք.«Ռաֆայել. աշխատանք 6 օրում»: (Տես տեսանյութ, այցելեք՝ srs.lds.org:)

Քննարկեք.Ի՞նչն օգնեց Ռաֆայելին հաջողության հասնել իր աշխատանքի որոնման հարցում:

Կարդացեք.Աշխատանքի արագացված որոնումը աշխատանք փնտրելու ամենօրյա հզոր ռազմավարություն է: Որոշ տարածքներում այս մոտեցումը նվազեցրել է աշխատանք գտնելու ժամանակը 200-ից մինչև 20 օր: Դա պահանջում է անխոնջ ջանքեր: Դրա համար անհրաժեշտ է օրական երեք վարժություն կատարել.

  • Գտեք 15 նոր ռեսուրսներ:

  • Ստեղծեք 10 կապեր:

  • Անցկացրեք 2 անհատական հանդիպումներ կամ հարցազրույցներ:

Դիտեք.«Աշխատանքի ամենօրյա որոնում. ռեսուրսներ» (Տեսանյութը դիտելու համար, այցելեք srs.lds.org, կամ կարդացեք հետևյալը:)

  • Սուրբ գրությունների միջոցով մեզ ուսուցանել են, որ «մարդիկ պետք է ջերմեռանդ ներգրավված լինեն բարի գործերի մեջ և շատ բաներ անեն իրենց իսկ ազատ կամքով: …Քանզի զորություն կա նրանց մեջ, որով նրանք գործակալն են իրենց կամքի»: Եվ այս պատվիրանը գալիս է խոստումով. «Որքան որ մարդիկ բարիք գործեն, նրանք ոչ մի դեպքում չեն կորցնի իրենց վարձքը» (ՎևՈւ 58.27–28):

  • Արդյունավետ աշխատանք փնտրողները հասկանում են, որ «զորություն կա նրանց մեջ», և Աստված կօգնի նրանց, երբ նրանք «ջերմեռանդ ներգրավված» լինեն: Հատկապես մենք կքննարկենք աշխատանք փնտրելու մեկ փորձված ռազմավարություն երեք մասով: Դա կոչվում է Աշխատանքի արագացված որոնում:

  • Առաջինը, հաջողակ աշխատանք փնտրողները սովորում են ամեն օր գտնել 15 նոր ռեսուրսներ: Երկրորդ, նրանք ամեն օր 10 կապեր են հաստատում: Եվ երրորդ, նրանք անցկացնում են առնվազն 2 անձնական հանդիպումներ կամ հարցազրույցներ:

  • Նախ, Աշխատանքի արագացված որոնման մոտեցումը կարող է ճնշող թվալ: Քննարկելով յուրաքանչյուր տարրը, դուք կտեսնեք, որ այն իրոք հնարավոր է և հաջողություն բերող:

  • Սկսենք ռեսուրսներից: Ի՞նչ է ռեսուրսը: Ռեսուրսը մարդն է, վայրը կամ նյութը, որն օգնում է աշխատանք փնտրողին գտնել ճիշտ հնարավորությունը:

  • Մարդիկ դրանք ընկերներն են և ընտանիքը, Եկեղեցու անդամները և ղեկավարները, գործատուները կամ գործընկերները, դպրոցի ուսուցիչները և կարիերայի խորհրդատուները, մարդիկ խանութում, գրեթե բոլորը, ովքեր կարող են ձեզ աշխատանքի վերաբերյալ օգտակար տեղեկատվություն և լրացուցիչ ռեսուրսներ տրամադրել:

  • Վայրեր կարող են հանդիսանալ առևտրի պալատները, զբաղվածության տեղական նախարարությունները և քաղաքացիական կամ մասնագիտական միավորումները: Սրանցից յուրաքանչյուրն օգտակար տեղեկություններ է տրամադրում:

  • Եվ ձեր որոնումը ընդլայնող միջոցներ են հանդիսանում գործարար և հեռախոսային տեղեկագրքերը, ընկերությունների վեբէջերը, համացանցը, առևտրային ամսագրերն ու լրագրերը, օրաթերթերը և այլ լրատվամիջոցները:

  • Կազմեք առնվազն այդպիսի 15 ռեսուրսների ցանկ:

Կիրառեք.Թուղթը բաժանեք երեք սյունակի: Սյունակների վերևում գրեք «Ռեսուրսներ», «Կապեր» և «Հանդիպումներ»: Սկսեք լրացնել թուղթը հենց հիմա՝ առաջին սյունակում թվարկելով որքան հնարավոր է շատ ռեսուրսներ: Դրանք մարդիկ, վայրեր և ձեզ համար օգտակար տեղեկություն տրամադրող աղբյուրներն են: Ահա որոշ օրինակներ: Դուք կլրացնեք մյուս սյունակներն ավելի ուշ:

ՌԵՍՈՒՐՍՆԵՐ (ցուցակ կազմեք)

ԿԱՊԵՐ (հեռախոս, է-փոստ)

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ (դեմառդեմ)

Համացանցի կայքեր

Քվորում կամ Սփոփող Միության անդամներ

Հավանական գործատուներ

Լրագրեր

Մարդիկ, որոնց հետ աշխատել եք

Տնային ուսուցիչներ

Աշխատանք

Ուսուցիչներ

Եկեղեցու անդամներ

Ինքնապահովման կենտրոն

Մարդիկ, ում դուք հանդիպում եք խանութում

Դիտեք.«Աշխատանքի ամենօրյա որոնում. Կապեր» (Տեսանյութը դիտելու համար այցելեք srs.lds.org կամ կարդացեք հետևյալը:)

  • Այժմ եկեք զրուցենք կապերի մասին: Կապը միայն ռեզյումե ուղարկելը կամ աշխատանքային դիմում-թերթիկ լրացնելը չէ: Բոլոր ռեսուրսներից, որոնք դուք բացահայտեցիք, պարզապես պետք է 10 աշխատանքային կապեր ստեղծեք:

  • Կապերը աշխատանքի հետ կապված մարդկային փոխհարաբերություններն են. աշխատանքի համար դիմելը, ռեզյումե կամ շնորհակալական գրություն ուղարկելը, ընկերներին, ընտանիքին և Եկեղեցու անդամներին տեղեկացնելը, որ աշխատանք եք փնտրում` տեքստային հաղորդագրություններով կամ է-փոստով: Դուք նաև կարող եք գործակցել մյուս ծանոթների և, իհարկե հավանական գործատուների հետ: Տարբեր հնարավորություններ փնտրեք մարդկանց հետ շփվելու համար և նրանց տեղեկացնելու, որ դուք աշխատանք եք փնտրում: Հիմնականում մարդիկ ձեզ ուրախությամբ կծանոթացնեն իրենց ծանոթների հետ: Այդ կապերը կհանգեցնեն հարցազրույցների, որի արդյունքում աշխատանք կգտնեք:

Կիրառեք.Այժմ ձեր թղթի վրա գրեք որքան հնարավոր է շատ մարդկանց անուններ, ում հետ գուցե կապ կհաստատեք նախքան մեր հաջորդ ժողովը: Հիշեք, որ չպիտի շփոթվեք: Աշխատեք օրական գտնել 10 մարդ:

Դիտեք.«Աշխատանքի ամենօրյա որոնում. հանդիպումներ» (Տեսանյութը դիտելու համար, այցելեք srs.lds.org, կամ կարդացեք հետևյալը:)

  • Վերջապես արդյունավետ աշխատանք որոնողները սովորում են ամեն օր առնվազն երկու մարդու հետ անձնապես հանդիպելու կարևորությունը: Սա գուցե լինի ձեր ամենօրյա առավել արժեքավոր քայլը: Ինչո՞ւ: Անձնական հանդիպումների կամ հարցազրույցների արդյունքում ավելի լավ հաղորդակցություն և հասկացողություն է ձեռք բերվում: Հաճախ մարդիկ հիմնականում «խոսում» են մարմնի լեզվով և դեմքի արտահայտություններով: Եվ այս ոչ բանավոր ուղերձները չեն փոխանցվում է-փոստով կամ հեռախոսով: Անձնապես մարդիկ կարող են տեսնել և զգալ, թե որքան լավն եք դուք:

  • Անձնական հանդիպումները հաճախ նաև թույլ են տալիս ձեզ տեսնել և զգալ միջավայրը, որտեղ դուք գռւցե աշխատեք: Դուք կարող եք տեսնել, թե ինչպես են մարդիկ շփվում և որքան ընկերական կամ ուրախ են նրանք, տվյալ կազմակերպության հաջողությունը, ինչպիսի կարիքներ կամ հնարավորություններ կան, և դուք ինչպես կարող եք բավարարել այդ կարիքները: Ցանկացած տեսակի հարցազրույցներ մեծ հնարավորություններ են:

  • Պարտադիր չէ, որ ամեն օր բոլոր անձնական հանդիպումները լինեն հավանական գործատուների հետ: Դուք կարող եք հանդիպել նաև մյուսների հետ, այդ թվում՝ ընկերների և ընտանիքի, ընկերների ընկերների, ինչպես նաև քարտուղարների, ուսուցիչների, խորհրդատուների կամ նրանց հետ, ովքեր կատարում են այնպիսի աշխատանք, որ դուք ցանկանում եք ձեռք բերել: Պարզապես հանդիպեք մարդկանց հետ: Նրանց ներկայացեք 30 վայրկյանում և օգտագործեք վերջին հարցը` հանդիպում խնդրելով աշխատանքի ղեկավարների և այլ մարդկանց հետ: Շարունակեք փորձել, ցույց տալ ձեր արժեքը, խնդրեք, որ օգնեն և խորհուրդ տան: Հրաշալի բաներ տեղի կունենան:

  • Սա Աշխատանքի արագացված որոնումն է: Ամեն օր, եթե դուք գտնեք 15 ռեսուրս և ստեղծեք 10 կապ , հեշտությամբ 2 անձնական հանդիպում կունենաք: Դուք կզարմանաք, թե որքան է սա արագացնում աշխատանքի ձեր որոնումը: Կատարեք դա մեծ հավատքով և դռները կբացվեն այնպես, որ երբեք չէիք մտածի , որ հնարավոր կլիներ:

Կիրառեք.Այժմ ձեր թղթի վրա գրեք որքան հնարավոր է շատ մարդկանց անուններ, ում գուցե անձնապես հանդիպեք նախքան մեր հաջորդ ժողովը: Մտածեք, թե երբ և որտեղ կարող եք հանդիպել նրանց: Հիշեք, որ յուրաքանչյուր ժողովին 30 վայրկյանում ներկայացնեք ձեզ:

Դիտեք.«Աշխատանքի ամենօրյա որոնում. Ամեն ինչ միացնելով իրար» (Տեսանյութը դիտելու համար այցելեք srs.lds.org, կամ կարդացեք հետևյալը:)

  • Աշխատանքի արագացված որոնման երեք մասերն առանձին քայլեր չեն: Երբ սկսեք քայլեր կատարել, կտեսնեք, որ ռեսուրսներն ամենուր են: Ամեն օր սկսեք՝ ռեսուրսներ ավելացնելով ձեր ցուցակին: Այդ ընթացքում դուք կմտածեք, ինչպես կապ հաստատել մարդկանց հետ, իսկ կապերը, բնականաբար, հանգեցնում են հանդիպումների:

  • Ձեր ինքնապահովման խումբը ռեսուրսների, կապերի և հանդիպումների մեծ աղբյուր է: Նման աղբյուր են հանդիսանում նաև Եկեղեցու անդամ ընկերները, հարևանները կամ գործընկերները: Կապեր հաստատելով` շարունակեք ավելացնել ռեսուրսները: Անձնական հանդիպումների ժամանակ փորձեք լրացուցիչ կապեր ձեռք բերել: Լրացուցիչ հարցազրույցներ խնդրեք նրանցից, ում հանդիպում եք:

  • Օգտագործեք «իմ մասին 30 վայրկյանում»-ը: Աշխատանքի արագացված որոնումը հնարավոր է և կարող է լինել հաճելի գործընթաց: Ուրեմն, մի սպասեք: Խոսեք բոլորի հետ: Միշտ փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը և արժանի մնացեք: Մանրակրկիտ գրառումներ կատարեք և հետևեք: Ընթացքում Տերը մշտապես ճանապարհ ցույց կտա:

Կիրառեք.Այժմ նայեք ձեր թղթին: Ի՞նչ պետք է անեք առաջինը: Ամեն օր ռեսուրսներ գտնելու, կապեր հաստատելու և անհատական հանդիպումներ ունենալու ծրագիր կազմեք: Որոշեք, թե երբ կարող եք դա անել և խնդրեք ընտանիքին կամ վարժության ընկերոջն օգնել ձեզ:

Հետևեք ձեր առաջընթացին` հաջորդ էջի աղյուսակն օգտագործելով: Հետամուտ եղեք ձեր կապերին Կապերին հետևելու ձևաթղթի միջոցով, էջ 20: Շատ օրինակներ պատրաստեք:

Աշխատանքի արագացված որոնմանը հետևելու ձևաթուղթ

Յուրաքանչյուր վարժությունը կատարելուց հետո նշեք վանդակներում և գրառումներ ավելացրեք:

ՕՐ 1

Ռեսուրսներ. ☐☐☐☐☐☐☐☐☐☐☐☐☐☐☐

Օրվա ընդհանուրը

Կապեր. ☐☐☐☐☐☐☐☐☐☐

Օրվա ընդհանուրը

Հանդիպումներ. ☐☐

Օրվա ընդհանուրը

Նշումներ.

ՕՐ 2

Ռեսուրսներ. ☐☐☐☐☐☐☐☐☐☐☐☐☐☐☐

Օրվա ընդհանուրը

Կապեր. ☐☐☐☐☐☐☐☐☐☐

Օրվա ընդհանուրը

Հանդիպումներ. ☐☐

Օրվա ընդհանուրը

Նշումներ.

ՕՐ 3

Ռեսուրսներ. ☐☐☐☐☐☐☐☐☐☐☐☐☐☐☐

Օրվա ընդհանուրը

Կապեր. ☐☐☐☐☐☐☐☐☐☐

Օրվա ընդհանուրը

Հանդիպումներ. ☐☐

Օրվա ընդհանուրը

Նշումներ.

ՕՐ 4

Ռեսուրսներ. ☐☐☐☐☐☐☐☐☐☐☐☐☐☐☐

Օրվա ընդհանուրը

Կապեր. ☐☐☐☐☐☐☐☐☐☐

Օրվա ընդհանուրը

Հանդիպումներ. ☐☐

Օրվա ընդհանուրը

Նշումներ.

ՕՐ 5

Ռեսուրսներ. ☐☐☐☐☐☐☐☐☐☐☐☐☐☐☐

Օրվա ընդհանուրը

Կապեր. ☐☐☐☐☐☐☐☐☐☐

Օրվա ընդհանուրը

Հանդիպումներ. ☐☐

Օրվա ընդհանուրը

Նշումներ.

Կապերին հետևելու ձևաթուղթ
Կապ

Անձնավորություն կամ կազմակերպություն.

Հեռախոս.

Հասցե.

Է-փոստ.

Ինձ երաշխավորել է.

Ես կապ հաստատեցի այս անձնավորության հետ

  • Այո

  • Ոչ

Ամսաթիվ.

Քննարկված հարցերը.

1.

2.

3.

Հետևող գործողություններ.

1.

Լրացրեք մինչև (ամսաթիվ).

2.

Լրացրեք մինչև (ամսաթիվ).

3.

Լրացրեք մինչև (ամսաթիվ).

Նոր միջնորդներ.

1. Անուն.

Հեռախոս.

Ֆաքս.

Է-փոստ.

Հասցե.

2. Անուն.

Հեռախոս.

Ֆաքս.

Է-փոստ.

Հասցե.