Սովորել
Ինչպե՞ս կարող ենք մենք օգնել միմյանց` հաղթահարել աշխատանքի դժվարությունները:
-
Ժամ.40 րոպե ժամանակ պահեք միայն այս էջի (ոչ թե ամբողջ Սովորել բաժնի) համար:
-
Կարդացեք.Մեզանից ոմանք գուցե ունեն աշխատանք, իսկ ոմանք գուցե դեռևս աշխատանք են փնտրում, սակայն ամեն ոք աշխատանքի հետ կապված դժվարություններ է ունենում: Նման օրինակներ են.
-
Ես դեռևս աշխատանք չեմ գտել:
-
Իմ ղեկավարը կարծես երբեք չի գոհանում իմ աշխատանքով:
-
Ես ունեմ աշխատանք, սակայն բավականաչափ գումար չեմ վաստակում:
-
Չգիտեմ ինչպես պայքարել կոռուպցիայի դեմ իմ աշխատավայրում:
-
Ես խոսում եմ շատ մարդկանց հետ, սակայն ոչ ոք ինձ աշխատանքի չի ընդունում:
-
Դժվար է իմ գործատուի հետ ազնիվ լինել:
-
Ես չեմ սիրում իմ գործընկերներին:
-
Ես չեմ կարողանում աշխատանքս պահել:
Մենք դառնում ենք ավելի ինքնապահով, եթե խորհրդակցում ենք միասին և փորձում դժվարությունները հաղթահարել:
-
-
Կիրառեք.Խմբի յուրաքանչյուր անդամ թող գրատախտակին գրի աշխատանքի հետ կապված իր ամենամեծ խնդիրը: Խմբով գրատախտակի վրա գրված երեք խնդիր ընտրեք: Ձեր այսօրվա պարապմունքը պետք է լինի քննարկումը և որոշ լուծումներ ծրագրելը:
Օգտակար կլինի, եթե վերանայեք այս աշխատանքային տետրի նախկին պարապմունքները, քննարկումներն ու տեսանյութերը: Հնարավոր է նաև ճանաչեք խմբից դուրս մեկին, ով կարող է օգնել տվյալ խնդրի հարցում: Կարող եք հրավիրել այդ անձին ձեր հաջորդ խմբի ժողովին օգնելու համար:
Արդյո՞ք դառնում եմ ավելի ինքնապահով:
-
Ժամ.20 րոպե ժամանակ պահեք միայն այս էջի համար:
-
Կարդացեք.Մեր նպատակը նյութական և հոգևոր ինքնապահովումն է: Մեր աշխատանքում հաջողության հասնելը այդ նպատակի միայն մի մասն է:
-
Քննարկեք.Ի՞նչ փոփոխություններ եք տեսել ձեր կյանքում` պարապելով և ուսուցանելով Իմ հիմքը գրքույկի սկզբունքները:
-
Կիրառեք.Բացեք Իմ ուղին դեպի ինքնապահովում գրքույկի ինքնապահովման ստուգարքի դատարկ մասը (վերջում): Լրացրեք քայլերը:
Ավարտելուն պես` երեք րոպե հատկացրեք, մտածելով հետևյալի շուրջ.
Արդյո՞ք այժմ դուք ավելի տեղյակ եք ձեր ծախսերից: Կարո՞ղ եք այժմ «հաճախ» կամ «միշտ» պատասխանը տալ հետևյալ հարցերի մեծ մասին: Արդյո՞ք դուք վստահ եք, որ տվյալ գումարն է ձեզ անհրաժեշտ` որպես ձեր ինքնապահովման եկամուտ: Արդյո՞ք ավելի եք մոտեցել ձեր ինքնապահովման եկամտին: Ի՞նչ կարող եք անել բարելավելու համար: