Սովորել
Ի՞նչ ենք անելու այս խմբում:
-
Ժամանակ.60 րոպե ժամանակ պահեք Սովորել բաժնի համար:
-
Կարդացեք.Այս ինքնապահովման խմբի նպատակը հասկանալու համար բացեք աշխատանքային տետրի շապիկի ներսի էջը և կարդացեք նախաբանը:
Մենք այստեղ ենք օգնելու միմյանց գտնել նոր կամ ավելի լավ աշխատանք: Մենք նաև ունենք ավելի մեծ նպատակ՝ դառնալ ինքնապահով, որ կարողանանք ավելի լավ ծառայել մյուսներին:
-
Կիրառեք.Կիրառելով սկզբունքները, մենք միասին կսովորենք հաճախ շատ արագ աշխատանք գտնել: Այնպես որ դա արժե անել: Բացեք այս աշխատանքային տետրի վերջին էջում տրված Աշխատանքի որոնման հաջողության քարտեզը և հերթով կարդացեք այն:
-
Կարդացեք.Ամեն օր մենք կբարելավենք մեր աշխատանքի որոնումը: Սկսելով այսօր, մենք կկենտրոնանանք Աշխատանքի որոնման հաջողության քարտեզի վեց հարցերին ինքնուրույն պատասխանելու վրա: Մենք պարտավորություններ կստանձնենք, կգործենք և ապա կզեկուցենք խմբին: Մենք հաջողության կհասնենք միասին:
Անգամ աշխատանք գտնելուց հետո մենք պիտի շարունակենք հաճախել խմբի ժողովներին, որ սովորենք և գործնականում կիրառենք Հիմքի սկզբունքները: Մենք կարող ենք շարունակել օգնել՝ բարձրացնելով մեր խմբի անդամներին և ստանալով խմբի օգնությունը աշխատանքի որոնման դժվար պահերին:
Տրված է այս շաբաթվա հարցը և վարժությունը:
-
Կարդացեք.ՇԱԲԱԹՎԱ ՀԱՐՑ—Ինչպե՞ս կարող եմ աշխատանքի լավ հնարավորություններ գտնել:
ՇԱԲԱԹՎԱ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ—Պատրաստվել և պարապել «իմ մասին 30 վայրկյանում»-ը և կիսվել դրանով հնարավորինս շատ մարդկանց հետ: Կարող եք կատարել Աշխատանքի արագացված որոնում (ոչ պարտադիր վարժություն):
Այս ժողովի մնացած մասը կօգնի մեզ պատասխանել այս հարցին և ձեռնարկել այդ քայլերը:
-
Կիրառեք.Եկեք խմբով կատարենք առաջին վարժությունը: Եկեք հինգ րոպեում որոշենք, թե ինչպես կոչենք մեր խումբը:
Ներքևում գրեք խմբի անունը.
Ի՞նչ պետք է ես առաջարկեմ:
-
Քննարկեք.Եղե՞լ է այնպես, որ ամաչել եք ասել մարդկանց, որ դուք աշխատանք եք փնտրում:
-
Կարդացեք.Մենք չպետք է մտահոգվենք: Բոլորն էլ ինչ-որ պահի աշխատանք են փնտրել: Մեզանից յուրաքանչյուրը տաղանդներ և փորձ ունի: Բացի այդ, մենք Աստծո զավակներն ենք: Մենք կարո՛ղ ենք հաջության հասնել: Մենք պետք է բոլորին ասենք, որ լավ աշխատանք ենք փնտրում և արժանի ենք դրան:
-
Կիրառեք.Բաժանվեք երեք հոգանոց փոքր խմբերի: Ձեր աթոռներն այնպես դրեք, որ նստեք դեռ առ դեմ և կատարեք հետևյալ վարժությունը:
-
Ձեզանից մեկը թող պատմի մյուսներին իր նվաճումներից մեկի մասին: Եղեք հակիրճ: Կարող եք ասել. «Աշխատավայրում ինձ շնորհեցին «լավագույն սպասարկում» պարգևը կամ «Ես միսիա եմ ծառայել» (կամ նշեք Եկեղեցու այլ կոչում), կամ «Ես մայր եմ»:
-
Այժմ հնարավորինս արագ մյուս երկուսն ասում են ձեզ, թե ինչ հմտություններ և ունակություններ են անհրաժեշտ այդ ձեռքբերումն ունենալու համար: Եթե ասեք. «Ես միսիա եմ ծառայել», մյուսները կարող են արագ ասել. «Ուրեմն դու քաջ ես, լավ ուսանող ես, աշխատասեր ես, ղեկավար, նպատակասլաց, մարդկանց հանդեպ բարյացակամ, ուսուցիչ, լավ պլանավորող և կարող ես դժվար առաջադրանքներ կատարել»:
-
Այդ վարժությունը կրկնեք ձեր խմբի բոլոր անդամների համար։
-
-
Քննարկեք.Ինչպե՞ս եք զգացել, երբ մյուսները խոսել են ձեր տաղանդների և հմտությունների մասին:
-
Կարդացեք.Այս վանդակում շրջանակի մեջ առեք ձեր ձեռքբերումները և գրեք ավելին: Ամաչկոտ մի եղեք: Այնուհետև շրջանակի մեջ առեք ձեր ունակությունները, հմտությունները, հատկանիշները և գրեք ավելին: Փորձեք ձեզ տեսնել, ինչպես Երկնային Հայրն է տեսնում ձեզ:
Ինչպե՞ս պատմեմ մյուսներին իմ մասին:
-
Կարդացեք.Այժմ դուք գիտեք, որ շատ բան ունեք առաջարկելու: Լավ աշխատանք գտնելու համար դուք պետք է ասեք մարդկանց, թե ինչպես կարող եք օգտագործելով ձեր հմտություններն օգնել նրանց, և դուք պետք է այդ ամենն ասեք արագ և տպավորիչ ձևով: Ամբողջ խմբով հերթով կարդացեք «Սոֆյայի բնութագիրը»:
-
Կիրառեք.Այժմ գրեք ձեր անձնական բնութագիրը այս չորս մասերով: Գրեք ստորև տրված տողերում: Վերցրեք 2-3 րոպե: Ընդգրկեք.
-
Ձեր անունը
-
Ինչ աշխատանք եք ցանկանում գտնել (նպատակը)
-
Դուք ինչու լավ կկատարեիք այդ աշխատանքը (մասնագիտական որակավորումներ)
-
Բնավորության գծեր կամ հմտություններ, որոնք կօգնեն ձեզ հաջողության հասնել տվյալ աշխատանքում
Այսպիսի բնութագիրը կոչվում է «Իմ մասին 30 վայրկյանում»: Մեկ առ մեկ կանգնեք և ներկայացեք 30 վայրկյանում: Սահմանափակվեք 30 վայրկյանով: Ծափահարենք և ոգևորենք միմյանց:
-
-
Կարդացեք.«Իմ մասին 30 վայրկյանում» բնութագիրը ձեզ ներկայացնելու հրաշալի եղանակ է, հատկապես, երբ դա յուրահատուկ է: Ավելի տպավորիչ է դառնում, երբ մենք վերջում հարց ենք ավելացնում, որը հատուկ է այն մարդուն, ում հետ խոսում ենք: Սոֆյան պարապեց, իր խոսքին ավելացնելով տարբեր հարցեր, կախված նրանից, թե ում էր նա հանդիպել.
Ընկեր, ընտանիք. Ի՞նչ ուսուցիչների կամ դպրոցների տնօրենների եք դուք ճանաչում:
Քարտուղար. Կարո՞ղ եք ինձ ուղեկցել տնօրենի՝ տիկին Գոմեսի մոտ:
Գործատու. Ինչպե՞ս կօգնի ձեզ իմ փորձառությունը:
Մենք պետք է ներկայացնենք մեզ` որքան հնարավոր է շատ մարդկանց, տեղյակ պահելով նրանց, որ մենք աշխատանք ենք փնտրում:
-
Կիրառեք.Մի քանի րոպե տրամադրեք «իմ մասին 30 վայրկյանում» ձեր բնութագիրը կրկին գրելու համար: Բարելավեք այն: Ավելացրեք հատուկ որակավորումներ և բնավորության գծեր: Ավելացրեք հարց, որ կարող եք օգտագործել գործատուի հետ խոսելիս:
Հարց.
-
Կիրառեք.Խմբով կատարեք հետևյալ վարժությունը: Այն չպիտի տևի 5-6 րոպեից ավել:
-
Յուրաքանչյուրը թող կանգնի և շարժվի դեպի բաց տարածք: Բոլորը պիտի կանգնեն միմյանց դեմ առ դեմ:
-
Ձեր ընկերոջը ներկայացեք 30 վայրկյանում:
-
Այնուհետև թող մյուս անձը ձեզ ներկայանա 30 վայրկյանում:
-
Միմյանց համար արագ ամփոփեք.
-
Արդյո՞ք նշվում էին բոլոր չորս մասերը: (անուն, նպատակ, մասնագիտական որակավորումներ, հատկանիշներ)
-
Ավարտվե՞ց հարցով:
-
Վստահորեն և անկե՞ղծ էր ասված: Արդյո՞ք վստահություն էր ներշնչում:
-
Արդյո՞ք այդ մարդը ժպտում էր:
-
Դուք ցանկություն կունենայի՞ք միջնորդ լինել այդ անձնավորության համար կամ աշխատանք առաջարկել նրան:
-
-
Այնուհետև փոխեք ընկերներին և կատարեք նորից: Եվ նորից:
-
Կատարեք որքան հնարավոր է արագ, մինչև ամեն ոք փորձել է կատարել հինգ անգամ:
-
-
Կարդացեք.Այսուհետ մենք անհարմար չենք զգա ասելու մարդկանց, որ աշխատանք ենք փնտրում: Մենք կարող ենք բացել մեր բերանը և ասել բոլորին, որ մենք աշխատանք ենք փնտրում և որքան որակավորված ենք մենք:
Պատրա՞ստ ենք արդյոք գնալ և մեզ ներկայացնել 30 վայրկյանում բոլոր նրանց, ում մենք կտեսնենք մինչև մեր հաջորդ ժողովը: Կանե՞նք:
ՈՉ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԱԳԱՑՎԱԾ ՈՐՈՆՈՒՄ |
---|
(ԴԱ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԻ ԱՐԵՔ:) |
Մեր հինգերորդ ժողովին մենք կսովորենք՝ ինչպես արագացնել մեր աշխատանքի որոնումը: Ինչևէ, եթե ցանկանում եք այժմ ավելի արագ աշխատանք փնտրել, դուք կարող եք մինչ այդ այս լրացուցիչ վարժությունը կատարել: Դուք կարող եք դա անել ինքնուրույն կամ մյուսների հետ: |
Անգամ ավելի արագ հաջողության հասնելու համար դուք կարող եք ուսումնասիրել «Աշխատանքի արագացված որոնում», Ռեսուրսներ բաժնում, էջ 15-20: Քննարկեք և սովորեք ձեր ընտանիքի, խմբի անդամի կամ մեկ այլ ընկերոջ հետ: Անցեք գործի՝ գտեք ռեսուրսներ, ստեղծեք կապեր և հանդիպումներ ունեցեք` որքան հնարավոր է շատ մարդկանց հետ: Ամենայն հավանականությամբ սա ձեզանից կպահանջի 2-4 ժամ: |
Աշխատանք որոնելն ինքնին աշխատանք է: Բայց երբ մարդիկ հետևում են այս ամենին, նրանք շատ ավելի արագ են աշխատանք գտնում: |
Եթե դուք ընտրում եք կատարել սա՝ վերադարձեք և զեկուցեք խմբին: Ձեր փորձը կօգնի խմբի մյուս անդամներին: |
Ինչպե՞ս կարող եմ խելամիտ ձևով տնօրինել իմ ֆինանսները:
-
Կարդացեք.Ինքնապահով լինելն իր մեջ ներառում է մեր վաստակածից քիչ ծախսելը և գումար խնայելը: Խնայողությունների շնորհիվ կարող ենք հոգալ չկանխատեսված ծախսերը կամ ապահովել մեզ և մեր ընտանիքը, երբ մեր եկամուտը սպասվածից ավելի քիչ է: Որպես այս խմբի մաս, մենք պարտավորվում ենք ամեն շաբաթ խնայել, թեկուզ փոքրիկ գումար:
-
Քննարկեք.Որոշ տարածքներում լավ գաղափար է՝ գումարը կուտակել բանկում: Որոշ տարածքներում էլ դա այդքան էլ լավ գաղափար չէ, մասնավորապես, երբ երկրում բարձր սղաճ է կամ բանկերն անկայուն են: Ձեր տարածաշրջանում արդյո՞ք պայմանները բավարար են բանկում գումարը խնայելու համար: Ո՞ր բանկերն են բարձր տոկոսադրույք առաջարկում խնայողությունների համար:
-
Կարդացեք.Ինքնապահով լինելու համար կարևոր է անձնական պարտք չունենալը: Անձնական վարկերն օգտագործվում են մեր ունեցածից ավելի շատ գումար ծախսելու համար: Մարգարեները խորհուրդ են տվել մեզ խուսափել անձնական պարտքերից, և ավելի ինքնապահով դառնալու հետ մեկտեղ մենք կկրճատենք անձնական պարտքերը և կազատվենք դրանցից (թեպետ որոշ դեպքերում բիզնես պարտքը կարող է իմաստալից լինել):
Բժշկական առումով արտակարգ իրավիճակները հաճախ մեծ ֆինանսական բեռի պատճառ են դառնում: Ապահովագրությունը և պետական բուժապահովագրական ծրագրերը հաճախ կարող են օգնել պաշտպանված լինել նման բեռից: Մեր ինքնապահովման ուղու կարևոր մասը կարող է լինել ապահովագրություն ձեռք բերելը կամ պետական բժշկական ծրագրին միանալը:
-
Քննարկեք.Ապահովագրության որոշ տեսակներ (ինչպես օրինակ առողջապահական ապահովագրությունը կամ կյանքի ապահովագրությունը) առավել մատչելի են և օգտակար, քան մյուս տեսակի ապահովագրությունները: Որոշ ապահովագրություն տրամադրողներն ազնիվ են, իսկ ոմանք էլ՝ խարդախ: Որո՞նք են ձեր տարածքի լավագույն ապահովագրության տարբերակները:
Ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ ես ինքնապահով լինեմ:
-
Քննարկեք.Ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ ես ինքնապահով լինեմ:
-
Կարդացեք.Կարդացեք աջ կողմում տրված մեջբերումը:
-
Քննարկեք.Ինչպե՞ս կարող են աշխատանք գտնելու մեր ջանքերը ծառայել «սուրբ նպատակի համար», ինչպես Երեց Քրիստոֆերսոնն է ասել:
-
Կարդացեք.Տերն ի զորու է օգնել մեզ ինքնապահով դառնալ: Նա ասել է. «Ահա Ես եմ Աստված. և ես հրաշքների Աստված եմ» (2 Նեփի 27.23): Երբ մենք նվիրաբերենք կամ սրբագործենք աշխատանքում հաջողության հասնելու մեր ջանքերը ինքնապահով դառնալու սուրբ նպատակով, Տերը կառաջնորդի մեզ ոգեշնչում պարգևելով: Երբ մենք ցույց տանք մեր հավատքը` լսելով և հնազանդվելով Նրա հուշումներին, Տերը հրաշքներ կգործի և մեր ջանքերի արդյունքը կլինի առավել, քան եթե մենք ինքներս անեինք: