Պարտավորվել
Ինչպե՞ս կարող եմ օր-օրի առաջադիմել:
-
Ժամանակ.10 րոպե ժամանակ պահեք միայն այս էջի համար:
Բարձրաձայն կարդացեք յուրաքանչյուր պարտավորությունը ձեր ընկերոջը: Խոստացեք պահել ձեր ստանձնած պարտավորությունները: Ստորագրեք ներքևում:
ԻՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
---|
Ես կպահեմ նոր աշխատանքի պարտավորությունը, որ ընտրել եմ այսօր. |
Ես կպարապեմ Իմ հիմքը գրքույկի այսօրվա սկզբունքը և կուսուցանեմ այն իմ ընտանիքին: |
Ես կավելացնեմ իմ խնայողություններին՝ թեկուզ փոքրիկ գումար: |
Իմ ստորագրությունը
Ինչպե՞ս կարող եմ շարունակել ինքնապահով լինել:
-
Ժամանակ.20 րոպե ժամանակ պահեք միայն այս էջի համար:
-
Կարդացեք.Բացեք էջ 28-ը Իմ հիմքը գրքույկի՝ որպեսզի խմբով կատարեք վերջին վարժությունը և ծրագրեք ծառայության նախագիծ: Ավարտելուն պես վերադարձեք այստեղ:
Շնորհավորում ենք: Մենք ավարտեցինք այս աշխատանքային տետրը և շատ առաջընթաց ունեցանք: Մենք դառնում ենք ինքնապահով:
Ցանկության դեպքում այս խումբը կարող է շարունակել հանդիպումները գալիք շաբաթների ընթացքում՝ միմյանց աջակցելու և խրախուսելու նպատակով:
Որպեսզի շարունակեք ամրապնդել ձեր ինքնապահովումը, դուք կարող եք՝
-
Դառնալ կամավոր և ծառայել ձեր մոտակա ինքնապահովման կենտրոնում: (Ինքնապահով դառնալու նպատակներից մեկը մյուսներին օգնելու կարողությունն է: Մյուսներին ծառայելը մեծ օրհնություն է:)
-
Շարունակեք հանդիպել ձեր խմբով: Շարունակեք աջակցել և խրախուսել միմյանց:
-
Շարունակեք հաճախել ինքնապահովմանը նվիրված հավաքներին:
-
Կապ պահեք ձեր վարժության ընկերոջ հետ: Աջակցեք և խրախուսեք միմյանց:
-
Ես կշարունակեմ առաջադիմել` պարտավորություններ ստանձնելով և պահելով:
Իմ ստորագրությունը
-
Կարդացեք.Այժմ կասենք փակման աղոթքը: