Պարտավորվել
Ինչպե՞ս կարող եմ օր-օրի առաջադիմել:
-
Ժամանակ.10 րոպե ժամանակ պահեք Պարտավորվել բաժնի համար:
-
Կիրառեք.Ընտրեք ձեր վարժության ընկերոջը: Որոշեք` երբ և ինչպես դուք կապ կպահեք միմյանց հետ:
Վարժության ընկերոջ անունը
Կոնտակտային տվյալներ
Բարձրաձայն կարդացեք յուրաքանչյուր պարտավորությունը ձեր վարժության ընկերոջը: Խոստացեք պահել ձեր ստանձնած պարտավորությունները: Ստորագրեք ներքևում:
ԻՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
---|
Ես կօգտագործեմ «իմ մասին 30 վայրկյանում»-ը և տպավորիչ արտահայտությունները առնվազն 40 հոգու հետ, ում ես ճանաչում եմ և ում նրանք են ճանաչում (իմ ծանոթները): Շրջանակի մեջ առեք ձեր նպատակը. 40 50 60 |
Ես կաշխատեմ իմ կապերի հետ և կփորձեմ հանդիպել տնօրեններին՝ ունենալով առնվազն 10 անձնական հանդիպումներ հավանական գործատուների հետ: Շրջանակի մեջ առեք ձեր նպատակը. 10 15 20 |
Ես կբարելավեմ հարցազրույցին մասնակցելու և դիմելու իմ հմտությունները գործատուների և մյուսների հետ: |
Ես կպարապեմ Իմ հիմքը գրքույկի այսօրվա սկզբունքը և կուսուցանեմ իմ ընտանիքին: |
Ես կավելացնեմ իմ խնայողություններին՝ թեկուզ փոքրիկ գումար: |
Ես կզեկուցեմ իմ վարժության ընկերոջը: |
Իմ ստորագրությունը
Վարժության ընկերոջ ստորագրությունը
Ինչպե՞ս կարող եմ զեկուցել իմ առաջընթացի մասին:
-
Կիրառեք.Նախքան հաջորդ ժողովը, օգտագործեք այս պարտավորության դիագրամը ձեր առաջընթացը գրանցելու համար: Ստորև տրված վանդակներում գրեք «Այո», «Ոչ» կամ քանի անգամ եք պահել ստանձնած պարտավորությունը:
Կապ եմ հաստատել ծանոթների շրջանակից առնվազն 40 մարդու հետ (Գրել #)
Հանդիպեցի առնվազն 10 հավանական գործատուների (Գրել #)
Բարելավեցի հարցազրույցին մասնակցելու և դիմելու իմ հմտությունները (Այո/Ոչ)
Պարապեցի Հիմքի սկզբունքը և ուսուցանեցի ընտանիքին (Այո/Ոչ)
Ավելացրել եմ խնայողություններին (Այո/Ոչ)
Զեկուցել եմ վարժության ընկերոջը (Այո/Ոչ)
-
Կարդացեք.Հիշեք նաև նշել ձեր անձնական ծախսերը Իմ ուղին դեպի ինքնապահովում գրքույկի վերջին էջում:
Ընտրեք որևէ մեկին, որպեսզի հաջորդ ժողովին վարի Իմ հիմքը ձեռնարկի թեման: (Չգիտե՞ք ինչպես վարել Իմ հիմքը թեման: Կարդացեք էջ 13 և դիմացի շապիկի ներսի էջը:)
Խնդրեք որևէ մեկին ասել փակման աղոթքը:
Դիտողությունները խրախուսվում են
Խնդրում ենք ուղարկել ձեր մտքերը, դիտողությունները, առաջարկները և փորձառությունները srsfeedback@ldschurch.org: