Նախորդ հրատարակություններ
Վարողների համար


Վարողների համար

Ժողովի օրը.

  • Զանգահարեք կամ հաղորդագրություն ուղարկեք խմբի բոլոր անդամներին: Խնդրեք նրանց 10 րոպե շուտ գալ՝ իրենց պարտավորությունների մասին զեկուցելու համար:

  • Պատրաստեք ժողովի նյութերը:

Ժողովից 30 րոպե առաջ.

  • Աթոռները դասավորեք սեղանի շուրջն այնպես, որ բոլորը մոտ լինեն:

  • Գրատախտակին գծեք հետևյալ աղյուսակը.

    Խմբի անդամի անունը

    Ռեսուրսներ. գտել եմ առնվազն 15/օրական, 75/շաբաթական (Գրեք #)

    Կապեր. հաստատել եմ առնվազն 10/օրական, 50/շաբաթական (Գրեք #)

    Անձնական հանդիպումներ. առնվազն օրը 2 անգամ, շաբաթը 10 անգամ (Գրեք#)

    Պարապել եմ Իմ հիմքը սկզբունքը և ուսուցանել իմ ընտանիքին (Այո/Ոչ)

    Ավելացրել եմ խնայողություններին (Այո/Ոչ)

    Զեկուցել եմ վարժության ընկերոջը (Այո/Ոչ)

    Գլորիա

    80

    53

    11

    Y

    Y

    Y

Ժողովից 10 րոպե առաջ.

  • Ջերմորեն ողջունեք մարդկանց, երբ նրանք ներս են մտնում:

  • Երբ խմբի անդամները ներս մտնեն, խնդրեք նրանց լրացնել գրատախտակի պարտավորության աղյուսակը:

  • Ժամապահ նշանակեք:

Երբ սկսում եք՝

  • Խնդրեք բոլորին անջատել հեռախոսները և այլ սարքերը:

  • Բացման աղոթք ասել (և ցանկության դեպքում՝ օրհներգ կատարել):

  • Ուշացողներին ցածր ձայնով խնդրեք անջատել իրենց հեռախոսները և լրացնել պարտավորության աղյուսակը մինչ խումբը շարունակում է քննարկումը:

  • 20 րոպե ժամանակ պահեք Իմ հիմքը գրքույկի համար:

  • Լրացրեք սկզբունք 6-ը՝ Իմ Հիմքում: Այնուհետև վերադարձեք այս աշխատանքային տետրին և շարունակեք կարդալ հաջորդ էջը: