Նախորդ հրատարակություններ
Սովորել


Սովորել

Նկար
lightbulb-brown

Ինչպե՞ս կարող եմ լավ դրսևորել ինձ աշխատանքում:

Ժամանակ.60 րոպե ժամանակ պահեք Սովորել բաժնի համար:

Կարդացեք.Լավ աշխատանք գտնելուց հետո մենք պետք է պահենք և մեզ լավ դրսևորենք այդ աշխատանքում: Մենք պետք է լինենք հնարավորինս լավագույն աշխատակիցները:

Կարդացեք.ՇԱԲԱԹՎԱ ՀԱՐՑ—Ինչպե՞ս կարող եմ աշխատանքում ինձ գերազանց դրսևորել և շարունակել հաջողություններ գրանցել:

ՇԱԲԱԹՎԱ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ—Ես (1) աշխատանքում ինձ լավ կդրսևորեմ, (2) կհաստատեմ իմ արժանիքները իմ գործատուի մոտ և (3) կծրագրեմ իմ կարիերան:

Դիտեք.«Դա իմ խնդիրը չէ» (Չկա՞ տեսանյութ, կարդացեք էջ 108:)

Քննարկեք.Ինչո՞ւ տնօրեն Ջոզեֆը խնդրեց Գլորիային և Էնթոնիին, որ իրենք լուծեին իրենց խնդիրները:

Դիտեք.«Դա իմ խնդիրն է» (Չկա՞ տեսանյութ, Կարդացեք էջ 109:)

Քննարկեք.Պատասխանատվություն ստանձնելով` Գլորիան և Էնթոնին ավելի արժեքավոր դարձան իրենց գործատուի համար: Ինչո՞ւ:

Կարդացեք.Մենք մեզ ավելի լավ կդրսևորենք աշխատանքում, եթե օգտագործենք այն բոլոր գործիքները, որ ձեռք ենք բերել աշխատանք փնտրելիս, դրանք են.

  1. Կապեր ստեղծել և մեր ծանոթների շրջանակը կառուցել:

  2. Մյուսների հետ հստակ հաղորդակցվել, լավ վերաբերմունք դրսևորել և լավ տեսք ունենալ:

  3. Տքնաջան աշխատել և հաստատել մեր արժանիքները մեր գործատուին:

Ինչպե՞ս եմ պատասխանատվություն ստանձնում, որ օգնեմ իմ գործատուին հաջողության հասնել:

Կարդացեք.Գործատուները որոշ աշխատակիցների ավելի շատ են գնահատում, քան մյուսներին: Արժեքավոր աշխատակիցներն ավելի շատ գումար կամ արտադրանք են ստեղծում ընկերության համար, քան ընկերությունը ծախսում է նրանց վրա:

Քննարկեք.Ի՞նչ օգուտ եք ստանում, երբ օգնում եք ձեր գործատուին:

Կիրառեք.Մտածեք այդ երեք աշխատակիցների մասին, կարծես թե դուք եք այդ ընկերության տնօրեն Ջոզեֆը: Դուք որոշակի գումար եք ծախսում ձեր աշխատակիցներից յուրաքանչյուրի վրա՝ աշխատավարձի, սարքավորումների և այլնի տեսքով: Իսկ յուրաքանչյուր աշխատակից գումար է բերում՝ ստեղծելով ապրանք, վաճառելով կամ հաճախորդներին սպասարկելով:

Բենիամին

Նկար
blue man

Բերում է. 50000

Ծախս է ընկերության համար. 53000

Շահույթ/Կորուստ. -3000

Գլորիա

Նկար
green woman

Բերում է. 26000

Ծախս է ընկերության համար. 25000

Շահույթ/Կորուստ. 1000

Անջելա

Նկար
red woman

Բերում է. 45000

Ծախս է ընկերության համար. 25000

Շահույթ/Կորուստ. 20000

Տեղափոխեք ձեր աթոռն այնպես, որ խոսեք ձեր կողքին նստած անձնավորության հետ: Միասին պատասխանեք հետևյալ հարցերին.

  1. Ո՞վ է առավել արժեքավոր աշխատողը:

  2. Ո՞վ է ամենաքիչ արժեքավորը:

  3. Եթե 2000-ի դրամական ձեր պարգևը պետք է տայիք ինչ-որ մեկին, ո՞ւմ կտայիք:

  4. Եթե ձեր առավել քիչ արժեքավոր աշխատակիցը չառաջադիմեր, դուք արդյո՞ք կհեռացնեիք նրան:

  5. Եթե մեկ այլ ընկերություն փորձեր աշխատանքի ընդունել ձեր լավագույն աշխատակցին և նրան տանել ձեր մոտից, դուք նրա աշխատավարձը կբարձրացնեի՞ք, որպեսզի ձեզ մոտ պահեիք:

Ձեր պատասխաններով կիսվեք ամբողջ խմբի հետ:

Քննարկեք.Ամբողջ խմբով քննարկեք, թե ինչպես կարող եք ավելի արժեքավոր աշխատակից դառնալ:

Կիրառեք.Տեղափոխեք ձեր աթոռն այնպես, որ խոսեք ձեր կողքին նստած անձնավորության հետ: Խոսեք յուրաքանչյուր հարցի մասին և գրեք ձեր մտքերը:

Ձեր ներկայիս աշխատանքի կամ այն աշխատանքի համար, որ փնտրում եք, ինչպե՞ս կկարողանայիք.

  1. Նոր հաճախորդներ ավելացնել բիզնեսին:

  2. Ներկայիս հաճախորդներին ավելի գոհ և նվիրված դարձնել:

  3. Ներկայիս հաճախորդներին համոզել ավելի շատ գնել:

  4. Ավելացնել արտադրանքի արժեքը և գինը:

  5. Օգնել հաճախորդներին ավելի արագ կամ նույնիսկ նախապես վճարել:

  6. Օգնել, որպեսզի ընկերությունն այլ եղանակներով ավելացնի եկամուտը:

Ինչպե՞ս կարող եմ պատասխանատվություն ստանձնել օգնելու իմ գործատուին կրճատել ծախսերը:

Կարդացեք.Որպես արժեքավոր աշխատակիցներ, մենք նաև ծախսերը կրճատելու ուղիներ ենք փնտրում:

Քննարկեք.Ինչպե՞ս դուք կարող եք օգնել կրճատել ծախսերը:

Կարդացեք.Երկրորդ տեսանյութում Էնթոնին լավ գաղափար ուներ. մեքենան դնել սպասարկման գրաֆիկի մեջ: Նա սովորում էր խնայել իր գործատուի գումարը: Այս աղյուսակը ցույց է տալիս տարբերությունը: Էնթոնիի գաղափարը գործատուի համար մեծ գումարներ կխնայի` հինգ տարում 14500: Երբ Էնթոնին ցույց կտա դա իր ղեկավարին, գործատուն հստակ կտեսնի Էնթոնիի արժեքը:

ԾԱԽՍԵՐԸ ԱՌԱՆՑ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՖԻԿԻ

ԾԱԽՍԵՐԸ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՖԻԿՈՎ

Վերանորոգել

Փոխարինել

Սպասարկում

Վերանորոգել

Փոխարինել

ՏԱՐԻ 1

2000

100

0

0

ՏԱՐԻ 2

2000

100

500

0

ՏԱՐԻ 3

10000

100

0

0

ՏԱՐԻ 4

100

500

0

ՏԱՐԻ 5

2000

100

0

0

Ընդհանուր ծախսեր

16000

1500

Կիրառեք.Տեղափոխեք ձեր աթոռն այնպես, որ խոսեք ձեր կողքին նստած անձնավորության հետ: Հերթով: Տեսեք, թե քանի պատասխաններ կարող եք գտնել:

  1. Միմյանց նկարագրեք ձեր աշխատանքը կամ այն աշխատանքը, որ փնտրում եք:

  2. Ձեր յուրաքանչյուր աշխատանքի համար գտեք բոլոր գաղափարները, թե ինչպես կարելի է՝

    • Խնայել ժամանակ

    • Բարելավել գործընթացը

    • Ավելի բարեխղճորեն վերաբերվել մեքենաներին կամ արտադրանքին

    • Նվազեցնել սխալները

  3. Գրի առեք լավ գաղափարները և փորձեք դրանք իրագործել ձեր աշխատատեղում, մինչև մեր հաջորդ ժողովը: Եթե դեռևս աշխատանք չունեք, ուղիներ փնտրեք` ինչպես կարող եք պատրաստվել իրագործելու ձեր գաղափարները, երբ աշխատանք գտնեք:

Ինչպե՞ս եմ պատասխանատվություն ստանձնում իմ կարիերայի համար:

Կարդացեք.Միասին կարդացեք աջ կողմում տրված մեջբերումը:

Քննարկեք.Ձեր ներկայիս աշխատանքը (կամ այն աշխատանքը, որ փնտրում եք) կօգնի՞ ձեզ դառնալ ինքնապահով: Հավատո՞ւմ եք, որ Տերը կօգնի ձեզ պատրաստվել ավելի լավ աշխատանքների համար: Ինչպե՞ս Նա կանի դա:

Դիտեք.«Նա պալատ է կառուցում» (Չկա՞ տեսանյութ, կարդացեք էջ 110:)

Քննարկեք.Ի՞նչ սովորեցիք այս տեսանյութից: Ի՞նչ զգացիք:

Կիրառեք.Տեղափոխեք ձեր աթոռն այնպես, որ խոսեք ձեր կողքին նստած անձնավորության հետ:

  1. Նկարագրեք ձեր ներկայիս աշխատանքը կամ այն աշխատանքը, որ փնտրում եք:

  2. Նկարագրեք աշխատանքը, որ դուք ցանկանում եք ունենալ երկուսից չորս տարի հետո: Արդյո՞ք դա նույն, թե մեկ ուրիշ աշխատանք է:

  3. Քննարկեք, թե ինչպես կլիներ, եթե բավականաչափ գումար ունենայիք տաճար այցելելու, միսիա ծառայելու կամ մյուսներին օգնելու համար:

  4. Այս վանդակներում գրեք, թե ինչ եք քննարկել:

ՈՐՏԵՂ ԵՔ ԴՈՒՔ ԱՅԺՄ

ՈՐՏԵՂ ԵՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԼԻՆԵԼ

ՈՉ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉՊԵՍ ԳՏՆԵՄ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ, ՈՎ ԿՕԳՆԻ ԻՆՁ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ

(ՄԻ ԿԱՏԱՐԵՔ ԱՅՍ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿ:)

Ցանկության դեպքում կարող եք այս վարժությունն անել մինչև մեր հաջորդ ժողովը.

Խորհրդատուն կօգնի ձեզ տեղեկանալ աշխատավայրի չգրված կանոններին և ակնկալիքներին: Ուսումնասիրեք էջ 111:

Ի՞նչ գործիքների կարիքը ես կունենամ իմ նպատակներին հասնելու համար:

Կարդացեք.Այժմ, երբ մենք գիտենք` ուր ենք ցանկանում գնալ, ինչպե՞ս կարող ենք հասնել այնտեղ: Եկեք կարդանք աջ կողմում տրված սուրբ գրության հատվածը:

Քննարկեք.Արդյո՞ք Քրիստոսը կարող է ձեզ օրհնել նյութապես: Դա կօգնի՞ ձեզ աշխատանք գտնել, աշխատանքը պահել և ձեր կարիերայում առաջադիմել:

Կարդացեք.Տերը մեզ փորձառություններ կտա մեր աշխատանքում՝ օգնելով հմտություններ և գիտելիք ձեռք բերել: Նա նաև ակնկալում է մեզանից, որ գիտելիք ձեռք բերենք ուսումնասիրելով և պատրաստվելով: Շատ աշխատանքներ են հասանելի միայն նրանց, ովքեր հատուկ աստիճան կամ վկայական ունեն: Կրթությունը թույլ է տալիս մեզ առաջադիմել աշխատանքում և դառնալ ավելի արժեքավոր մեր գործատուների համար:

Կիրառեք.Թվարկեք հմտություններն ու գիտելիքը, որ անհրաժեշտ կլինեն ձեր ապագա աշխատանքում: Թվարկեք, ինչ միջոցներով կարող եք ձեռք բերել դրանք: Որո՞նք են հաջորդ քայլերը, որ պետք է անեք ձեր ճանապարհին: (Օրինակը տրված է:)

ՑԱՆԿԱԼԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳԻՏԵԼԻՔ

ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳԻՏԵԼԻՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՈՒՂԻՆԵՐ

ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼ

Շինարարության մենեջեր

Ինժեներական հմտություններ

Ծրագրման հմտություններ

Խնդիրներ լուծելու հմտություններ

Հաղորդակցման հմտություններ

Դասընթացներ մասնագիտական կամ տեխնիկական ուսումնարանում կամ ճարտարագիտական քոլեջում

Իմ հաջորդ քայլը ծրագրելու համար միանալ «Կրթություն հանուն ավելի լավ աշխատանքի» ինքնապահովման խմբին:

Տպել