Նախորդ հրատարակություններ
Ռեսուրսներ


Ռեսուրսներ

Ամենօրյա աշխատանքի որոնում. Ալբայի պատմությունը

Ընտրեք մեկին, որ կարդա հետևյալը:

Գործազրկության արդյունքում ես հայտնվել էի անհույս վիճակում, և միայն իմ Երկնային Հայրը կօգներ ինձ լուծել իմ խնդիրը: Նա ոգեշնչել էր ինչ-որ մեկին գալ և հրավիրել ինձ այցելելու ինքնապահովման կենտրոն, որտեղ նրանք սկսել էին աշխատանքի որոնման ծրագիրը, որը կոչվում էր Աշխատանքի արագացված որոնում: Դա արագ աշխատանք գտնելու ռազմավարություն է: Ինչպիսի՜ օրհնություն:

Դա ինձ օգնեց գտնել ռեսուրսներ, որի շնորհիվ մշտական աշխատանք գտա պետական կարևոր կազմակերպությունում: Ինձ ընդունեցին, որպեսզի ղեկավարեմ կապի բաժինը: Ես չեմ կասկածում, որ դա հնարավոր դարձավ իմ աղոթքների և Աստծո պատասխանների շնորհիվ:

Վերադարձեք էջ 81-ին

Ամենօրյա աշխատանքի որոնում. Ռեսռւրսներ

Հերթով կարդացեք հետևյալը:

Սուրբ գրությունների միջոցով մեզ ուսուցանել են, որ «մարդիկ պետք է ջերմեռանդ ներգրավված լինեն բարի գործերի մեջ և շատ բաներ անեն իրենց իսկ ազատ կամքով: …Քանզի զորություն կա նրանց մեջ, որով նրանք գործակալն են իրենց կամքի»: Եվ այս պատվիրանը գալիս է խոստումով. «Որքան որ մարդիկ բարիք գործեն, նրանք ոչ մի դեպքում չեն կորցնի իրենց վարձքը» (ՎևՈւ 58.27–28):

Արդյունավետ աշխատանք որոնողները հասկանում են, որ «զորություն կա նրանց մեջ», և Աստված կօգնի նրանց, երբ նրանք «ջերմեռանդ ներգրավված» դառնան: Հատկապես մենք կքննարկենք մեկ արդարացված աշխատանք փնտրելու ռազմավարություն երեք մասերով: Դա կոչվում է Աշխատանքի արագացված որոնում:

Առաջինը, հաջողակ աշխատանք փնտրողները սովորում են ամեն օր գտնել 15 նոր ռեսուրս: Երկրորդ, նրանք ամեն օր 10 կապեր են հաստատում: Եվ երրորդ, նրանք անցկացնում են առնվազն 2 դեմառդեմ հանդիպումներ կամ հարցազրույցներ:

Նախ, Աշխատանքի արագացված որոնման մոտեցումը կարող է ճնշող թվալ: Քննարկելով յուրաքանչյուր տարրը, դուք կտեսնեք, որ այն իրոք հնարավոր է և հաջողություն բերող:

Եկեք սկսենք ռեսուրսներից: Ի՞նչ է ռեսուրսը: Ռեսուրսը մարդն է, վայրը կամ նյութը, որն օգնում է աշխատանք փնտրողին գտնել ճիշտ հնարավորությունը:

Մարդիկ կարող են ընդգրկել ընկերներ և ընտանիք, Եկեղեցու անդամներ և ղեկավարներ, գործատուներ կամ գործընկերներ, դպրոցի ուսուցիչներ և կարիերայի խորհրդատուներ, մարդիկ խանութում, գրեթե բոլորին, ովքեր կարող են ձեզ աշխատանքի վերաբերյալ օգտակար տեղեկատվություն և լրացուցիչ ռեսուրսներ տրամադրել:

Վայրեր կարող են հանդիսանալ առևտրի պալատները, զբաղվածության տեղական նախարարությունները և քաղաքացիական կամ մասնագիտական ընկերակցությունները: Այդ վայրերից յուրաքանչյուրն օգտակար տեղեկություններ է տրամադրում:

Եվ ձեր որոնումը ընդլայնող միջոցներ են հանդիսանում գործարար և հեռախոսային տեղեկագրքերը, ընկերությունների վեբէջերը, համացանցը, առևտրային ամսագրերն ու լրագրերը, օրաթերթերը և այլ լրատվամիջոցները:

Ամեն օր կազմեք առնվազն այդպիսի 15 ռեսուրսների ցանկ:

Վերադարձեք էջ 82-ին

Ամենօրյա աշխատանքի որոնում. Կապեր

Հերթով կարդացեք հետևյալը:

Այժմ եկեք զրուցենք կապերի մասին: Կապը միայն ռեզյումե ուղարկելը կամ աշխատանքային դիմում-թերթիկ լրացնելը չէ: Բոլոր ռեսուրսներից, որոնք դուք բացահայտեցիք, պարզապես պետք է 10 աշխատանքային կապեր ստեղծեք:

Կապերը աշխատանքի հետ կապված մարդկային փոխհարաբերությունն է՝ աշխատանքի համար դիմելը, ռեզյումե կամ շնորհակալական գրություն ուղարկելը, ընկերներին, ընտանիքին և Եկեղեցու անդամներին տեղեկացնելը, որ աշխատանք եք փնտրում, կարելի է՝ տեքստային հաղորդագրություններով կամ է-փոստով: Դուք նաև կարող եք գործակցել մյուս ծանոթների, և, իհարկե, հավանական գործատուների հետ: Տարբեր հնարավորություններ փնտրեք մարդկանց հետ շփվելու համար և նրանց տեղեկացնելու, որ դուք աշխատանք եք փնտրում: Հիմնականում մարդիկ ուրախությամբ ձեզ կծանոթացնեն իրենց ծանոթների հետ: Այդ կապերը կհանգեցնեն հարցազրույցների, որի արդյունքում աշխատանք կգտնեք:

Վերադարձեք էջ 82-ին

Ամենօրյա աշխատանքի որոնում. հանդիպումներ

Հերթով կարդացեք հետևյալը:

Վերջապես արդյունավետ աշխատանք որոնողները սովորում են ամեն օր առնվազն երկու մարդու հետ անձնապես հանդիպելու կարևորությունը: Սա գուցե լինի ձեր ամենօրյա առավել արժեքավոր քայլը: Ինչո՞ւ: Անձնական հանդիպումների կամ հարցազրույցների արդյունքում ավելի լավ հաղորդակցություն և հասկացողություն է ձեռք բերվում: Հաճախ մարդիկ հիմնականում «խոսում» են մարմնի լեզվով և դեմքի արտահայտություններով: Եվ այս ոչ բանավոր ուղերձները չեն փոխանցվում է-փոստով կամ հեռախոսով: Անձնապես մարդիկ կարող են տեսնել և զգալ, թե որքան լավն եք դուք:

Անձնական հանդիպումները հաճախ նաև թույլ են տալիս ձեզ տեսնել և զգալ միջավայրը, որտեղ դուք գուցե աշխատեք: Դուք կարող եք տեսնել, թե ինչպես են մարդիկ շփվում և որքան ընկերական կամ ուրախ են նրանք, տվյալ կազմակերպության հաջողությունը, ինչպիսի կարիքներ կամ հնարավորություններ կան, և դուք ինչպես կարող եք բավարարել այդ կարիքները: Ցանկացած տեսակի հարցազրույցներ մեծ հնարավորություններ են ընձեռում:

Պարտադիր չէ, որ ամեն օր բոլոր անձնական հանդիպումները լինեն հավանական գործատուների հետ: Դուք նաև կարող եք հանդիպել մյուսների հետ, այդ թվում՝ ընկերների և ընտանիքի, ընկերների ընկերների, ինչպես նաև քարտուղարների, ուսուցիչների, խորհրդատուների կամ ուրիշների հետ, ովքեր անում են այնպիսի աշխատանք, որ դուք եք ցանկանում ձեռք բերել: Պարզապես հանդիպեք մարդկանց հետ: Նրանց ներկայացեք 30 վայրկյանում և օգտագործեք վերջին հարցը` հանդիպում խնդրելով աշխատանքի ղեկավարների և այլ մարդկանց հետ: Շարունակեք փորձել, ցույց տալ ձեր արժեքը, խնդրեք, որ օգնեն և խորհուրդ տան: Հրաշալի բաներ տեղի կունենան:

Այսպիսով, սա է Աշխատանքի արագացված փնտրումը: Ամեն օր, եթե դուք գտնեք 15 ռեսուրս և ստեղծեք 10 կապ , հեշտությամբ 2 անձնական հանդիպում կունենաք: Դուք կզարմանաք, թե որքան է սա արագացնում ձեր աշխատանքի որոնման ընթացքը: Կատարեք դա մեծ հավատքով և դռները կբացվեն այնպես, որ երբեք չէիք մտածի, որ հնարավոր կլիներ:

Վերադարձեք էջ 82-ին

Աշխատանքի ամենօրյա որոնում. Բոլորը միացնելով իրար

Հերթով կարդացեք հետևյալը:

Աշխատանքի արագացված որոնման երեք մասերը առանձին քայլեր չեն: Երբ սկսեք քայլեր կատարել, կտեսնեք, որ ռեսուրսներն ամենուր են: Ամեն օր սկսեք՝ ռեսուրսներ ավելացնելով ձեր ցուցակին: Այդ ընթացքում դուք կմտածեք ինչպես կապ հաստատել մարդկանց հետ, իսկ կապերը հաճախ հանգեցնում են հանդիպումների:

Ձեր ինքնապահովման խումբը ռեսուրսների, կապերի և հանդիպումների մեծ աղբյուր է: Նման աղբյուր են հանդիսանում նաև Եկեղեցու անդամ ընկերները, հարևանները կամ գործընկերները: Կապեր հաստատելով` շարունակեք ավելացնել ռեսուրսները: Անձնական հանդիպումների ժամանակ փորձեք լրացուցիչ կապեր ձեռք բերել: Լրացուցիչ հարցազրույցներ խնդրեք նրանցից, ում հանդիպում եք:

Ներկայացեք 30 վայրկյանում: Աշխատանքի արագացված որոնումը հնարավոր է և կարող է լինել հաճելի գործընթաց: Ուրեմն մի սպասեք: Խոսեք բոլորի հետ: Միշտ փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը և արժանի մնացեք: Մանրակրկիտ գրառումներ կատարեք և հետևեք: Տերը մշտապես ուղի ցույց կտա:

Վերադարձեք էջ 82-ին

Ռեսուրսների, կապերի և հանդիպումների ձևաթուղթ

ՌԵՍՈՒՐՍՆԵՐ (ցուցակ կազմեք)

ԿԱՊԵՐ (հեռախոս, է-փոստ)

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ (անձնական)

Աշխատանքի արագացված որոնմանը հետևելու ձևաթուղթ

Նշեք վանդակներում և գրառումներ կատարեք: Ցույց տվեք օրերի ընդհանուրները:

ՕՐ 1

Ռեսուրսներ. ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐

Օրվա ընդհանուրը

Կապեր. ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐

Օրվա ընդհանուրը

Հանդիպումներ. ☐ ☐ ☐ ☐

Օրվա ընդհանուրը

Նշումներ.

ՕՐ 2

Ռեսուրսներ. ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐

Օրվա ընդհանուրը

Կապեր. ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐

Օրվա ընդհանուրը

Հանդիպումներ. ☐ ☐ ☐ ☐

Օրվա ընդհանուրը

Նշումներ.

Օր 3

Ռեսուրսներ. ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐

Օրվա ընդհանուրը

Կապեր. ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐

Օրվա ընդհանուրը

Հանդիպումներ. ☐ ☐ ☐ ☐

Օրվա ընդհանուրը

Նշումներ.

Օր 4

Ռեսուրսներ. ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐

Օրվա ընդհանուրը

Կապեր. ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐

Օրվա ընդհանուրը

Հանդիպումներ. ☐ ☐ ☐ ☐

Օրվա ընդհանուրը

Գրառումներ.

ՕՐ 5

Ռեսուրսներ. ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐

Օրվա ընդհանուրը

Կապեր. ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐

Օրվա ընդհանուրը

Հանդիպումներ. ☐ ☐ ☐ ☐

Օրվա ընդհանուրը

Նշումներ.

Կապերին հետևելու ձևաթուղթ
Կապ

Անձնավորություն կամ կազմակերպություն.

Հեռախոս.

Հասցե.

Է-փոստ.

Ինձ երաշխավորել է.

Ես կապ հաստատեցի այս անձնավորության հետ

  • Այո

  • Ոչ

Ամսաթիվ.

Քննարկված հարցեր.

1.

2.

3.

Հետևող գործողություններ.

1.

Կատարվել է մինչև (ամսաթիվ).

2.

Կատարվել է մինչև (ամսաթիվ).

3.

Կատարվել է մինչև (ամսաթիվ).

Նոր միջնորդներ.

1. Անուն.

Հեռախոս.

Ֆաքս.

Է-փոստ.

Հասցե`

2. Անուն.

Հեռախոս.

Ֆաքս.

Է-փոստ.

Հասցե`

Նշումներ