Ռեսուրսներ
Պարապեք ընդհանուր հարցերին պատասխանելու համար
Նախքան մեր հաջորդ ժողովը, ձեր վարժության ընկերոջ, ընտանիքի կամ ընկերների հետ պարապեք պատասխանել հարցերին:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՑԵՐ |
ԻՆՉ Է ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՎԱՐՈՂԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԻՄԱՆԱԼ ՁԵՐ ՄԱՍԻՆ |
ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԻՔՆԵՐ |
---|---|---|
Ի՞նչ կարող եք ինձ պատմել ձեր մասին: |
Կարողանո՞ւմ է նա լավ խոսել: Արդյո՞ք նա որակավորված է: |
«Իմ մասին 30 վայրկյանում» |
Որո՞նք են ձեր ուժեղ կողմերը: |
Արդյո՞ք նրա փորձը համապատասխանում է մեր կարիքներին: |
Տպավորիչ արտահայտություններ |
Որո՞նք են ձեր թույլ կողմերը: |
Արդյո՞ք նա ազնիվ է: Արդյո՞ք նա առաջադիմել է: |
Բացասականը փոխեք դրականով |
Ինչո՞ւ եք ցանկանում աշխատել մեզ համար: |
Արդյո՞ք նա հետազոտություն կատարել է: Արդյոք նա ունի՞ նպատակներ: |
Տպավորիչ արտահայտություն |
Նկարագրեք ձեր վերջին մեծ սխալը: |
Արդյո՞ք նրա սխալի պատճառը տրամաբանական է: Նա դրանից դասեր քաղե՞լ է: |
Բացասականը փոխեք դրականով |
Ի՞նչ կարծիք ունեք ձեր նախկին ղեկավարի մասին: |
Արդյո՞ք նա հարգում է ղեկավարներին: |
Տպավորիչ արտահայտություն |
Ինչպե՞ս եք արձագանքում ճնշմանը: |
Արդյո՞ք նա զբաղվում է խնդիրների լուծմամբ: |
Տպավորիչ արտահայտություն |
Երբևէ ձեր արտահայտած գաղափարները մերժվե՞լ են: |
Արդյո՞ք նա հաստատակամ է: Արդյո՞ք նա դրական է: |
Բացասականը փոխեք դրականով |
Որո՞նք են ձեր կարիերայի նպատակները: |
Նա կօգնի՞ մեզ հաջողություն գրանցել: Արդյո՞ք նա կենտրոնացած է: |
«Իմ մասին 30 վայրկյանում» |
Ի՞նչ աշխատավարձ եք ակնկալում ստանալ: |
Արդյո՞ք նրա ակնկալիքները խելամիտ են: |
Հարցով պատասխանեք |
Ինձ հարցեր ունե՞ք: |
Արդյո՞ք նա հոգատար է: Արդյո՞ք նա հետաքրքրված է: |
Հարցով պատասխանեք |
Ինչպե՞ս եմ ես բանակցում իմ պահանջներին բավարարող աշխատանքի համար: (Ոչ պարտադիր վարժություն)
-
Կարդացեք.Երբ գործատուն որոշում է մեզ աշխատանք տալ, մենք գուցե քննարկենք մեր աշխատանքային պայմանագիրը: Այն ընդգրկում է՝ մեր աշխատավարձը, աշխատանքային ժամերը, աշխատանքային պայմանները և այլն: Նպատակն է լինել բաց, ազնիվ և որ բոլորի համար արդյունքներն ընդունելի լինեն:
-
Քննարկեք.Ինչո՞ւ է բանակցելը դժվար: Ինչո՞ւ եք դուք բանակցում:
-
Կարդացեք.Ահա հինգ քայլեր, որ մենք կարող ենք կատարել այսպիսի քննարկմանը պատրաստվելու համար:
-
Նախօրոք ճշտել մեր կարիքները:
-
Որոշել, թե որոնք են ամենակարևոր և նվազագույն ընդունելի պայմանները:
-
Տեղեկանալ, թե գործատուն ինչ կարող է առաջարկել և ինչն է կարևոր նրա համար:
-
Փնտրել ոգեշնչում, մտածել ուղիներ, որոնց դեպքում երկուսս էլ՝ մենք և գործատուն կշահենք:
-
Այս քննարկումը պարապեք ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ:
-
-
Կիրառեք.Օգտագործեք հետևյալ աղյուսակը ձեր աշխատանքի հետ կապված կարիքները դիտարկելու համար:
Օրինակները տրված են մոխրագույնով, պարզապես գրեք դրանց վրա:
-
Համարակալեք յուրաքանչյուր կարիքը ըստ ձեր առաջնահերթության: Օգտագործեք «1»-ը որպես գերակա առաջնահերթություն:
-
Ձեր կարծիքով, որն է նվազագույն մակարդակը յուրաքանչյուր կարիքի համար:
-
Քննարկեք դրանք ձեր ամուսնու կամ ընտանիքի հետ: Թող նրանք էլ արտահայտեն իրենց առաջնահերթությունները և միասին որոշեք նվազագույն մակարդակները: Եթե կան տարբերություններ, ապա եկեք համաձայնության:
-
ԻՄ ԿԱՐԻՔՆԵՐԸ (ավելացրեք մյուս կարիքները) |
ԻՄ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ-ՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (համարակալեք յուրաքանչյուրը, 1-ը բարձրագույնն է) |
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋԱՀԵՐԹ-ՈՒԹՅՈՒՆՆԵՐ (նրանք համարակալում են յուրաքանչյուրը, 1-ը բարձրագույնն է) |
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՎ ԸՆԴՈՒՆԵԼԻ (յուրաքանչյուր կարիքի նվազագույն սահմանը) |
ԳՈՐԾԱՏՈՒԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ-ՈՒԹՅՈՒՆՆԵՐ (նրանց ցանկությունները/կարիքները ըստ առաջնահերթությունների, եթե դուք տեղյակ եք) |
---|---|---|---|---|
Վճարում |
1 |
2 |
3000/ամիս |
Վճարման միջակայքը 2200–3200 |
Աշխատանքային ժամեր |
5 |
1 |
Կիրակին ոչ աշխատանքային |
Անհրաժեշտության դեպքում աշխատել հանգստյան օրերին |
Մաքուր միջավայր |
6 |
5 |
Առանց վնասակար քիմիկատների |
Քիմիկատներ, որոնք արագացնում են աշխատանքը |
Աշխատակիցներ |
3 |
6 |
Ազնիվ |
Ճշտապահ, աշխատասեր |
Հնարավորություն |
2 |
4 |
90-օրյա առաջխաղացում |
Թիմային աշխատող |
Առողջապահություն |
4 |
3 |
----- |
-
Քննարկեք.Ի՞նչ սովորեցիք այս վարժությունից:
-
Կիրառեք.Այժմ մտածեք, թե ինչպիսի գործատուի համար կցանկանայիք աշխատել: Որո՞նք են նրանց առաջնահերթությունները: Կարո՞ղ եք պարզել, թե ինչն է առավել կարևոր նրանց համար: Գրեք ձեր գործատուի առաջնահերթությունները վերևում տրված աղյուսակում, նախքան ձեր հարցազրույցը:
-
Քննարկեք.Ձեր փորձի վրա հիմնվելով, ինչպե՞ս կարող եք ձեր կարիքները համապատասխանեցնել գործատուի ցանկություններին:
Խորհուրդ.
Եթե առաջարկը շատ ցածր է, փորձեք լռել: Նախքան պատասխանելը 10 վայրկյան սպասեք: Հաճախ բանակցող կողմն ավելի լավ առաջարկ կանի լռությունը խախտելու համար:
-
Կիրառեք.Ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ դերերով կատարեք հետևյալը:
-
Կարդացեք հետևյալ իրավիճակը. Իր առաջին հարցազրույցի ժամանակ Կոֆին տեղեկացավ, որ այդ պաշտոնի համար աշխատավարձի միջակայքը կազմում էր օրական 95-105: Այժմ նա ներկայացել է իր երկրորդ հարցազրույցին: Գործատուն առաջարկում է աշխատանք օրական 96-ով: Կոֆիին ամենաքիչը հարկավոր է օրական 100: Նա կարող էր նաև օգտվել տրանսպորտային միջոցից և որոշել է չաշխատել կիրակի օրերին:
-
Ձեզանից մեկը թող վերցնի գործատուի դերը, իսկ մյուսը՝ Կոֆիի դերը: Գործատուն սկսում է` Կոֆիին առաջարկելով աշխատանք օրական 96-ով: Նա խնդրում է նրան ամսվա մեջ երկու կիրակի աշխատել: Կոֆին պետք է փորձեր բանակցել` հանգելով մի որոշման, որը ընդունելի կլիներ երկու կողմին:
-
Այնուհետև փոխվեք դերերով և փորձեք կրկին:
-
Քննարկեք.Ինչպե՞ս ընթացավ այն: Դուք հարցերին հարցերով պատասխանեցի՞ք: Դուք մտածո՞ւմ էիք բանակցել այլ արտոնությունների համար:
-
Կարդացեք.Ահա մի տարբերակ, թե ինչպես կարող էր Կոֆիի բանակցությունն ընթանալ: Եկեք կարդանք այս աղյուսակը: Ո՞վ է հաղթում: Նրանք լուծեցի՞ն կիրակի օրը աշխատելու հարցը:
ՆԱԽՆԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿ |
ԿԱՐԵՎՈՐ Է ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ |
ԿԱՐԵՎՈՐ Է ԿՈՖԻԻ ՀԱՄԱՐ |
ԻՆՉ Է ԲԱՆԱԿՑՈՒՄ ԿՈՖԻՆ |
ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԱՌԱՋԱՐԿ |
---|---|---|---|---|
Աշխատավարձ՝ օրական 96 |
Ընկերությունը կարող է վճարել օրական մինչև 98 Կոֆիի փորձառության մակարդակն ունեցողին: |
Կոֆիին հարկավոր է օրական 100: 100-ից 3-ը նա վճարում է տրանսպորտին՝ աշխատանքի վայր հասնելու համար: |
Կոֆին խնդրում է ընկերությանը վճարել օրական 97 և վճարել իր ավտոբուսի ուղեվարձը, որն օրական կազմում է 3: |
Ընկերությունը համաձայնվում է Կոֆիին վճարել օրական 97 և վճարել նրա ավտոբուսի ուղեվարձը: Ընկերությունը պայմանավորվածություն ունի ավտոբուսի ընկերության հետ: Նրանք ընդամենը վճարում են օրական 1 Կոֆիի ուղեվարձի համար: |
-
Քննարկեք.Իսկ եթե դուք չեք կարողանում հանգել համաձայնությա՞ն: Արդյոք դուք պետք է հրաժարվեք այդ հնարավորությունից, եթե այն չի բավարարում ձեր պահանջները:
-
Կարդացեք.Ձեր բանակցելու հմտությունները զարգացնելով` դուք կարող եք հաճախ հասնել համաձայնության, որը ընդունելի կլինի բոլորի համար: Ինչպիսի համաձայնության էլ որ դուք գաք, խնդրեք նրանց գրավոր հաստատել այն որոշակի ամսաթվով: Դա պաշտպանում է բոլորին:
Դիմում-թերթիկի օրինակ
Աշխատանքի դիմում-թերթիկ
Անուն-ազգանուն.ԱզգանունՊուլագարիԱնունԱմիթ
Ամսաթիվ.Դեկտեմբերի 6, 2013
Հասցե.1234 ցանկացած փողոց, Հայդերաբադ
Հեռախոս.1234567890
Է-փոստ. Amit1234@emailcompany.com
Պաշտոն.Մեթոդիստ
Ցանկալի աշխատավարձ.70000
Հասանելիության ամսաթիվ.Հունվար 2014
Երբևէ աշխատե՞լ եք այս ընկերության համար:
-
Այո
-
Ոչ X
Եթե այո, ե՞րբ:
Երբևէ դատապարտված եղե՞լ եք որևէ հանցագործության համար:
-
Այո
-
Ոչ X
Եթե այո, բացատրեք:
Կրթություն
Ավագ դպրոց.Որևէ հանրային դպրոց
Հասցե.1234 ցանկացած փողոց, Հայդերաբադ
Ում կողմից.2002
Ուղղված է.2007
Ավարտե՞լ եք:
-
Այո X
-
Ոչ
Դիպլոմ.Վկայական
Քոլեջ.Որևէ տեխնիկական քոլեջ
Հասցե.4321 ցանկացած փողոց, Հայդերաբադ
Ում կողմից.2011
Ուղղված է.2013
Ավարտե՞լ եք:
-
Այո X
-
Ոչ
Աստիճան.Վկայական
Երաշխավորագրեր
Լրիվ անունը.Վիվեկ Սինկխ
Ով է հանդիսանում.Ուսուցիչ
Հեռախոս.1234567891
Լրիվ անունը.Շրատի Պատել
Ով է հանդիսանում.Տնօրեն
Հեռախոս.1234567892
Լրիվ անունը.Կավիտա Ռամ
Ով է հանդիսանում.Աշխատակից
Հեռախոս.1234567893
Նախորդ աշխատանքները
Պաշտոնը.Ղեկավար
Նախնական աշխատավարձը.40000
Վերջնական աշխատավարձը.45000
Պարտականությունները.Վերահսկել գծի աշխատողներին
Ում կողմից.2010
Ուղղված է.2011
Հեռանալու պատճառը.Շարունակել ուսումը
Ընկերություն.Որևէ ընկերություն
Հեռախոս.1234567894
Պաշտոնը.Աշխատանքի վերապատրաստող
Նախնական աշխատավարձը.30000
Վերջնական աշխատավարձը.32000
Պատասխանատվությունները.Վերապատրաստել գծի աշխատողներին
Ում կողմից.2008
Ուղղված է.2010
Հեռանալու պատճառը.Նոր աշխատանքը
Ընկերությունը.Այլ ընկերություն
Հեռախոս.1234567895
Ես հաստատում եմ, որ իմ պատասխանները ճշմարիտ և ամբողջական են իմ իմացության չափով:
Աշխատանքի ընդունվելու դեպքում ես հասկանում եմ, որ իմ դիմում-թերթիկի վրա կամ հարցազրույցի ժամանակ տրված սխալ կամ ապակողմնորոշիչ տեղեկությունը կարող է հանգեցնել աշխատանքից ինձ ազատելուն:
Ստորագրություն․Ամիթ Պուլագարի
Ամսաթիվ.Դեկտեմբերի 6, 2013
Ռեզյումեի օրինակ
Վիլյամ Օվուսու Հասցե. 1234 որևէ փողոց, Ակկրա, Գանա Հեռ.1234567896 Է-փոստ. owusu1234@emailcompany.com |
Անձնական տեղեկություն | |
---|---|
Լրիվ անուն |
Վիլյամ Օվուսու |
Սեռը |
Արական |
Ծննդյան թիվը |
Ապրիլի 16, 1980 |
Ծննդավայր |
Կումասի, Գանա |
Ամուսնական կարգավիճակը |
Ամուրի |
Կրթությունը | |
---|---|
2007–2011 |
Վկայական Որևէ Տեխնիկական ինստիտուտից |
2000 |
Ավարտել եմ Որևէ ավագ դպրոց |
Աշխատանքային փորձ | |
---|---|
2004-2006 |
աշխատել եմ որպես լիաժամկետ միսիոներ |
2007-2011 |
աշխատել եմ որպես թիմի ղեկավար որևէ ռեստորանում |
2011– |
աշխատում եմ Որևէ Լիմուզին տրամադրող ընկերությունում` որպես պատվերների ամրագրման գործակալ |
Ուսումնական դասընթացներ | |
---|---|
2009 |
Ավարտել է էլեկտրոնային աղյուսակների դասընթաց |
2013 |
Ավարտել եմ հաճախորդների սպասարկման դասընթաց |
2012 |
Ավարտել եմ փոքր բիզնեսի դասընթաց |
Ունեմ համակարգչի հետ աշխատելու փորձ | |
---|---|
2003 |
Էլեկտրոնային աղյուսակներ, տվյալների բազաներ, համացանց/ է-փոստ |
Լեզուներ | |
---|---|
Աշանթի Թվի |
Մայրենի լեզու |
Անգլերեն |
Լավ |
Հետաքրքրություն և հոբբիներ | |
---|---|
Գրքեր, սպորտ, համացանց |
Երաշխավորագրեր | |
---|---|
1. Սանդրա Օսեյ |
Հեռ. 1234567897 |
2. Էրիկ Կատոկա |
Հեռ. 1234567898 |