Սովորել
Ինչպե՞ս կարող ենք մենք օգնել միմյանց հաղթահարել աշխատանքի դժվարությունները:
-
Ժամ.60 րոպե ժամանակ պահեք Սովորել բաժնի համար:
-
Կարդացեք.Մեզանից ոմանք գուցե ունեն աշխատանք, իսկ ոմանք գուցե դեռևս աշխատանք են փնտրում, սակայն ամեն ոք աշխատանքի հետ կապված դժվարություններ է ունենում: Նման օրինակներ են.
-
Ես դեռևս աշխատանք չեմ գտել:
-
Իմ ղեկավարը կարծես թե երբեք չի գոհանում իմ աշխատանքով:
-
Ես ունեմ աշխատանք, սակայն բավականաչափ գումար չեմ վաստակում:
-
Ես չգիտեմ ինչպես պայքարել կոռուպցիայի դեմ իմ աշխատավայրում:
-
Ես խոսում եմ շատ մարդկանց հետ, սակայն ոչ ոք ինձ աշխատանքի չի ընդունում:
-
Դժվար է իմ գործատուի հետ ազնիվ լինել:
-
Ես չեմ սիրում իմ գործընկերներին:
-
Ես չեմ կարողանում աշխատանքս պահել:
Մենք դառնում ենք ավելի ինքնապահով, եթե խորհրդակցում ենք միասին և փորձում դժվարությունները հաղթահարել:
-
-
Կիրառեք.Խմբի յուրաքանչյուր անդամ թող գրատախտակին գրի իր աշխատանքի ամենամեծ խնդիրը: Խմբով գրատախտակի վրա գրված երեք խնդիր ընտրեք: Ձեր այսօրվա պարապմունքը պետք է լինի քննարկումը և որոշ լուծումներ ծրագրելը:
Օգտակար կլինի, եթե վերանայեք այս աշխատանքային տետրի նախկին պարապմունքները, քննարկումներն ու տեսանյութերը: Հնարավոր է նաև ճանաչեք խմբից դուրս մեկին, ով կարող է օգնել տվյալ խնդրի հարցում: Կարող եք հրավիրել այդ անձին ձեր հաջորդ խմբի ժողովին օգնելու համար: