Սովորել
Ինչպե՞ս կարող եմ արագացնել իմ աշխատանքի որոնումը:
-
Ժամանակ.60 րոպե ժամանակ պահեք Սովորել բաժնի համար:
-
Կարդացեք.Մենք ձեռք ենք բերել հզոր գործիքներ, որոնք կօգնեն մեր աշխատանքի որոնման հարցում.
-
«Իմ մասին 30 վայրկյանում»
-
Տպավորիչ արտահայտություններ
-
Բացասականը փոխել դրականի
-
Հարցերին հարցերով պատասխանել
-
Պատասխանել հարցազրուցի ընդհանուր հարցերին
-
Դիմում-թերթիկներ լրացնել
-
Բարելավել արտաքին տեսքը և վերաբերմունքը
Այս ժողովի ընթացքում մենք կսովորենք` ինչպես միասին օգտագործել բոլոր այդ գործիքները, որոնք կօգնեն արագացնել մեր աշխատանքի որոնումը:
-
-
Քննարկեք.Ինչպե՞ս եք զգում այժմ ունենալով այս բոլոր գործիքները, որոնք կօգնեն աշխատանքի որոնման հարցում:
-
Կարդացեք.ՇԱԲԱԹՎԱ ՀԱՐՑ—Ինչպե՞ս կարող եմ արագացնել իմ աշխատանքի որոնումը:
ՇԱԲԱԹՎԱ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ—Զգալիորեն ավելացնել իմ ռեսուրսները, կապերը և անձնական հանդիպումները:
Մեր խմբից մի քանի հոգի գուցե արդեն կատարում են Արագացված աշխատանքի որոնումը: Այս ժողովին մենք բոլորս կարագացնենք մեր աշխատանքի որոնումը:
Ամենօրյա աշխատանքի որոնում
-
Կարդացեք.Այժմ ժամանակն է, որպեսզի օգտագործենք այդ բոլոր գործիքները և արագացնենք աշխատանք գտնելու հաջողությունը:
-
Դիտեք.«Ռաֆայել. աշխատանք 6 օրում»: (Տեսանյութ չկա՞: Կարդացեք «Աշխատանքի ամենօրյա որոնում. Ալբայի պատմությունը», էջ 88:)
-
Քննարկեք.Ի՞նչն օգնեց Ռաֆայելին կամ Ալբային հաջողության հասնել Աշխատանքի արագացված որոնման հարցում:
-
Կիրառեք.Աշխատանքի արագացված որոնումը աշխատանք փնտրող ամենօրյա հզոր ռազմավարություն է: Որոշ տարածքներում այս մոտեցումը նվազեցրել է աշխատանք գտնելու ժամանակը 200-ից մինչև 20 օր: Անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք կատարել՝ օրական հատկացնելով երկուսից չորս ժամ կամ ավելի: Դրա համար անհրաժեշտ է օրական երեք վարժություն կատարել.
-
Գտեք 15 նոր ռեսուրս:
-
Այդ ռեսուրսներից 10 կապեր հաստատեք:
-
2 անհատական հանդիպում կամ հարցազրույց անցկացրեք:
-
-
Դիտեք.«Ամենօրյա աշխատանքի որոնում. Ռեսուրսներ» (Չկա՞ տեսանյութ, կարդացեք էջ 88:)
-
Կիրառեք.Հենց հիմա սկսեք լրացնել հաջորդ էջի աղյուսակը՝ առաջին սյունակում գրելով որքան հնարավոր է շատ ռեսուրսներ: Դրանք մարդիկ, վայրեր և ձեզ համար օգտակար տեղեկություն տրամադրող աղբյուրներն են: Տրված են մի քանի օրինակներ: Շարունակեք լրացնել մինչև մեր հաջորդ ժողովը` օգտագործելով 91 էջի ձևաթուղթը: Դատարկ ձևաթղթի ավելի շատ օրինակներ տպեք, երբ շարունակ ավելացնում եք ռեսուրսների ցանկը:
-
Դիտեք.«Ամենօրյա աշխատանքի որոնում. Կապեր» (Չկա՞ տեսանյութ, կարդացեք էջ 89:)
-
Կիրառեք.Այժմ հաջորդ էջին գրեք որքան հնարավոր է շատ մարդկանց անուններ, ում հետ գուցե կապ կհաստատեք մինչև մեր հաջորդ ժողովը: Հիշեք, որ չպիտի շփոթվեք: Աշխատեք օրական 10 մարդ գտնել:
-
Դիտեք.«Ամենօրյա աշխատանքի որոնում. Հանդիպումներ» (Չկա՞ տեսանյութ, Կարդացեք էջ 89-ը:)
-
Կարդացեք.Այժմ հաջորդ էջին գրեք որքան հնարավոր է շատ մարդկանց անուններ, ում հետ գուցե հանդիպեք նախքան մեր հաջորդ ժողովը: Մտածեք, թե երբ և որտեղ կարող եք հանդիպել նրանց: Հիշեք, որ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ 30 վայրկյանում ներկայացնեք ձեզ:
-
Դիտեք.«Ամենօրյա աշխատանքի որոնում. Բոլորը միացնելով իրար» (Չկա՞ տեսանյութ, Կարդացեք էջ 90-ը:)
-
Կիրառեք.Այժմ նայեք հաջորդ էջի աղյուսակին: Ի՞նչ կանեք դուք առաջինը, երկրորդը, երրորդը: Ամեն օր ռեսուրսներ գտնելու, կապեր հաստատելու և անհատական հանդիպումներ ունենալու ծրագիր կազմեք: Որոշեք, թե երբ կարող եք այդ ամենն անել և խնդրեք ձեր ընտանիքին կամ վարժության ընկերոջն օգնել ձեզ: Աղոթեք Տիրոջ առաջնորդության համար:
Ռեսուրսների, կապերի և հանդիպումների ձևաթուղթ
ՌԵՍՈՒՐՍՆԵՐ (ցուցակ կազմեք)
ԿԱՊԵՐ (հեռախոս, է-փոստ)
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ (դեմառդեմ)
Համացանցի կայքեր
Քվորումի կամ Սփոփող Միության անդամներ
Հավանական գործատուներ
Լրագրեր
Մարդիկ, որոնց հետ աշխատել եք
Տնային ուսուցիչներ
Աշխատանքի տեղավորման ծառայություններ
Ուսուցիչներ
Եկեղեցու անդամներ
Ինքնապահովման կենտրոն
Մարդիկ, ում դուք հանդիպում եք խանութում
Աշխատանքի արագացված որոնմանը հետևելու ձևաթուղթ
-
Կարդացեք.Տրված է աշխատանքի արագացված որոնմանը հետևելու ձևաթղթի օրինակը: Հետամուտ եղեք ձեր ռեսուրսներին, կապերին և հանդիպումներին՝ օգտագործելով էջ 92-ի վրա տրված ձևաթուղթը: Բազմացրեք օրինակներ այնքան շաբաթների համար, որքան անհրաժեշտ է:
(Նշում կատարեք վանդակներում և գրառումներ ավելացրեք: Ցույց տվեք օրվա ընդհանուրը:)
ՕՐ 1
Ռեսուրսներ. ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☐
Օրվա ընդհանուրը 15
Կապեր. ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☐
Օրվա ընդհանուրը 10
Հարցազրույցներ. ☑ ☑ ☐ ☐
Օրվա ընդհանուրը 2
Գրառումներ.
Գանձապահի աշխատանքը զբաղեցված էր: Նրանք ասացին, որ փորձեմ շուկայում: Նրանք գուցե թափուր աշխատատեղ ունեն:
ՕՐ 2
Ռեսուրսներ. ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☐
Օրվա ընդհանուրը 15
Կապեր. ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☐ ☐ ☐
Օրվա ընդհանուրը 8
Հարցազրույցներ. ☑ ☑ ☐ ☐
Օրվա ընդհանուրը 2
Գրառումներ.
Խոսեն չկարողացավ հանդիպել այսօր: Նա ասաց, որ հինգշաբթի գամ:
ՕՐ 3
Ռեսուրսներ. ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☐ ☐
Օրվա ընդհանուրը 14
Կապեր. ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☐
Օրվա ընդհանուրը 10
Հարցազրույցներ. ☑ ☑ ☑ ☐
Գրառումներ.
Շուկայում լրացրեցի Մարիայի տված աշխատանքի դիմում-թերթիկը: