Վարողների համար
Ժողովի օրը.
-
Զանգահարեք կամ հաղորդագրություն ուղարկեք խմբի անդամներին, եթե դուք ունեք նրանց կոնտակտային տվյալները: Հետաքրքրվեք` արդյոք նրանք գալու են ժողովին: Հրավիրեք նրանց 10 րոպե շուտ գալ՝ ցուցակագրվելու համար:
-
Պատրաստեք ժողովի նյութերը.
-
Խմբի յուրաքանչյուր անդամի համար բերեք այս աշխատանքային տետրի և Իմ հիմքը. սկզբունքներ, հմտություններ և սովորություններ գրքույկի մեկ օրինակ:
-
Բերեք Իմ ուղին դեպի ինքնապահովում գրքույկի հինգ լրացուցիչ օրինակ, գուցե խմբի անդամները չեն ստացել այդ գրքույկից:
-
Հնարավորության դեպքում, պայմաններ ստեղծեք տեսանյութեր ցուցադրելու համար:
-
Գրքեր կամ տեսանյութեր չունե՞ք: Կարող եք ձեռք բերել առցանց՝ srs.lds.org:
-
Ժողովից 30 րոպե առաջ.
-
Աթոռները դասավորեք սեղանի շուրջն այնպես, որ բոլորը մոտ լինեն:
-
Ժողովի ժամանակ վարողը չի կանգնում և չի նստում սեղանի գլխավերևում: Վարողը չպետք է ուշադրության կենտրոնում գտնվի, սակայն պետք է օգնի խմբի անդամներին կենտրոնանալ միմյանց վրա:
-
Ժողովից 10 րոպե առաջ.
-
Ջերմորեն ողջունեք խմբի անդամներին, երբ նրանք ներս մտնեն: Սովորեք նրանց անունները:
-
Մի թուղթ տվեք, որ խմբի անդամները հերթով գրեն իրենց լրիվ անունը, ծուխը կամ ճյուղը և ծննդյան ամսաթիվը (օրը և ամիսը, ոչ թե տարին): Խմբի ժողովից հետո, այցելեք srs.lds.org/report կայք և հետևեք հրահանգներին՝ խմբի բոլոր անդամներին գրանցելու համար:
-
Առաջին հանդիպումից հետո կազմեք կոնտակտային տվյալներով ցուցակ՝ խմբին տրամադրելու համար:
-
-
Ժամապահին հանձնարարեք, որ խմբին պահի ժամանակային գրաֆիկի մեջ: Խնդրեք նրան ժամը պահել, ինչպես ասվում է գրքում:
-
Օրինակ, դուք կտեսնեք հրահանգներ, որոնք ասում են՝ «Ժամանակ. 60 րոպե ժամանակ պահեք Սովորել բաժնի համար»: Ժամապահը հեռախոսի, ժամացույցի կամ այլ սարքի օգնությամբ ժամ է պահում և խմբին տեղեկացնում, թե երբ է ժամանակը լրացել: Այնուհետև խումբը կորոշի՝ անցնել հաջորդ բաժնին, թե մի քանի րոպե ևս շարունակել քննարկումը:
-
Երբ սկսում եք՝
-
Ասեք. «Բարի գալուստ այս ինքնապահովման խումբ»:
-
Խնդրեք մասնակիցներին անջատել հեռախոսները և այլ սարքերը:
-
Ասեք հետևյալը.
-
«Սա «Աշխատանքի իմ որոնումը» ինքնապահովման խումբն է: Դուք այստեղ եք, որ աշխատա՞նք գտնեք, թե՞ բարելավեք ձեր աշխատանքը:
-
Աշխատանք գտնելն ինքնապահովման մեր նպատակի միայն մի մասն է: Աշխատանք գտնելուց հետո մենք շարունակելու ենք բարելավումը: Կհաճախե՞ք մեր խմբի ժողովներին աշխատանք գտնելուց հետո:
-
«Մենք հանդիպելու ենք 12 անգամ: Յուրաքանչյուր ժողով կտևի մոտ երկու ժամ: Մենք ամեն օր մեկից երկու ժամ ևս տրամադրելու ենք մեր պարտավորությունները կատարելուն, որը կօգնի մեզ աշխատանք գտնել: Կտրամադրե՞ք այդքան ժամանակ»:
-
-
Բացման աղոթք ասել (և ցանկության դեպքում՝ օրհներգ կատարել):
-
Ասեք հետևյալը.
-
«Ամեն անգամ հանդիպելիս մենք սկսում ենք Իմ հիմքը. սկզբունքներ, հմտություններ և սովորություններ անունը կրող գրքույկի մեկ թեմայով: Այդ գրքույկն օգնում է մեզ սովորել և ապրել սկզբունքներով, հմտություններով և սովորույթներով, որոնք տանում են դեպի հոգևոր և նյութական ինքնապահովում»:
-
-
20 րոպե ժամանակ պահեք Իմ հիմքը գրքույկի թեմայի համար:
-
Կարդացեք Առաջին Նախագահության ներածական նամակը, որը տրված է էջ 2-ում, Իմ հիմքը գրքույկ: Այնուհետև լրացրեք այդ գրքույկի սկզբունք 1-ը և վերադարձեք այս աշխատանքային տետրին: