Նախորդ հրատարակություններ
Սովորել


Սովորել

lightbulb-brown

Ինչպե՞ս կարող ենք մենք օգնել միմյանց հաղթահարել աշխատանքի դժվարությունները:

Ժամանակ.20 րոպե ժամանակ պահեք միայն այս էջի (ոչ ամբողջ Սովորել բաժնի) համար:

Նաև ուշադրություն դարձրեք, որ դուք սովորականից 20 րոպե ավել կծախսեք Պարտավորվել բաժնում:

Կարդացեք.Մեզանից ոմանք գուցե ունեն աշխատանք, իսկ ոմանք գուցե դեռևս աշխատանք են փնտրում, սակայն ամեն ոք աշխատանքի հետ կապված դժվարություններ է ունենում: Նման օրինակներ են.

  • Ես դեռևս աշխատանք չեմ գտել:

  • Իմ ղեկավարը կարծես թե երբեք չի գոհանում իմ աշխատանքով:

  • Ես ունեմ աշխատանք, սակայն բավականաչափ գումար չեմ վաստակում:

  • Ես չգիտեմ ինչպես պայքարել կոռուպցիայի դեմ իմ աշխատավայրում:

  • Ես խոսում եմ շատ մարդկանց հետ, սակայն ոչ ոք ինձ աշխատանքի չի ընդունում:

  • Դժվար է իմ գործատուի հետ ազնիվ լինել:

  • Ես չեմ սիրում իմ գործընկերներին:

  • Ես չեմ կարողանում աշխատանքս պահել:

Մենք դառնում ենք ավելի ինքնապահով, եթե խորհրդակցում ենք միասին և փորձում դժվարությունները հաղթահարել:

Կիրառեք.Խմբի յուրաքանչյուր անդամ թող գրատախտակին գրի իր աշխատանքի ամենամեծ խնդիրը: Խմբով գրատախտակի վրա գրված երեք խնդիր ընտրեք: Ձեր այսօրվա պարապմունքը պետք է լինի քննարկումը և որոշ լուծումներ ծրագրելը:

Օգտակար կլինի, եթե վերանայեք այս աշխատանքային տետրի նախկին պարապմունքները, քննարկումներն ու տեսանյութերը: Հնարավոր է նաև ճանաչեք խմբից դուրս մեկին, ով կարող է օգնել տվյալ խնդրի հարցում: Կարող եք հրավիրել այդ անձին ձեր հաջորդ խմբի ժողովին օգնելու համար:

Արդյո՞ք դառնում եմ ավելի ինքնապահով:

Ժամ.20 րոպե ժամանակ պահեք միայն այս էջի համար:

Կարդացեք.Մեր նպատակը նյութական և հոգևոր ինքնապահովումն է: Մեր աշխատանքում հաջողության հասնելը այդ նպատակի միայն մի մասն է:

Քննարկեք.Ի՞նչ փոփոխություններ եք տեսել ձեր կյանքում պարապելով և ուսուցանելով Իմ հիմքը գրքույկի սկզբունքները:

Կիրառեք.Բացեք Իմ ուղին դեպի ինքնապահովում գրքույկի ինքնապահովման ստուգարքի դատարկ մասը (վերջում): Լրացրեք քայլերը:

Ավարտելուն պես` երեք րոպե հատկացրեք, մտածելով հետևյալի շուրջ.

Արդյո՞ք այժմ դուք ավելի տեղյակ եք ձեր ծախսերից: Կարո՞ղ եք այժմ «հաճախ» կամ «միշտ» պատասխանը տալ հետևյալ հարցերի մեծ մասին: Արդյո՞ք դուք վստահ եք, որ տվյալ գումարն է ձեզ անհրաժեշտ` որպես ձեր ինքնապահովման եկամուտ: Արդյո՞ք ավելի եք մոտեցել ձեր ինքնապահովման եկամտին: Ի՞նչ կարող եք անել բարելավելու համար:

My Path to Self-Reliance cover