Նախորդ հրատարակություններ
Սովորել


Սովորել

lightbulb-blue

Ինչպե՞ս կարող ենք մենք օգնել միմյանց հաղթահարել աշխատանքի դժվարությունները:

Ժամանակ.60 րոպե ժամանակ պահեք Սովորել բաժնի համար:

Կարդացեք.Մեզանից ոմանք գուցե ունեն աշխատանք, իսկ ոմանք գուցե դեռևս աշխատանք են փնտրում, սակայն ամեն ոք աշխատանքի հետ կապված դժվարություններ է ունենում: Նման օրինակներ են՝

  • Ես դեռևս աշխատանք չեմ գտել:

  • Իմ ղեկավարը կարծես թե երբեք չի գոհանում իմ աշխատանքով:

  • Ես ունեմ աշխատանք, սակայն բավականաչափ գումար չեմ վաստակում:

  • Ես չգիտեմ ինչպես պայքարել կոռուպցիայի դեմ իմ աշխատավայրում:

  • Ես խոսում եմ շատ մարդկանց հետ, սակայն ոչ ոք ինձ աշխատանքի չի ընդունում:

  • Դժվար է իմ գործատուի հետ ազնիվ լինել:

  • Ես չեմ սիրում իմ գործընկերներին:

  • Ես չեմ կարողանում աշխատանքս պահել:

Մենք դառնում ենք ավելի ինքնապահով, եթե խորհրդակցում ենք միասին և փորձում դժվարությունները հաղթահարել:

Կիրառեք.Խմբի յուրաքանչյուր անդամ թող գրատախտակին գրի աշխատանքի հետ կապված իր ամենամեծ խնդիրը: Խմբով ընտրեք գրատախտակին գրված խնդիրներից երեքը: Ձեր այսօրվա գործնական աշխատանքը պետք է լինի քննարկումը և որոշ լուծումներ ծրագրելը:

Օգտակար կլինի, եթե վերանայեք այս աշխատանքային տետրի նախկին պարապմունքները, քննարկումներն ու տեսանյութերը: Հնարավոր է նաև ճանաչեք խմբից դուրս մեկին, ով կարող է օգնել տվյալ խնդրի հարցում: Կարող եք հրավիրել այդ անձին ձեր հաջորդ խմբի ժողովին օգնելու համար: