Աշխատանքի որոնման հաջողության քարտեզ Ամեն օր. Նվիրագործեք ձեր ջանքերը, արագացրեք ձեր աշխատանքի որոնումը, օգտագործեք ձեր կապերը Ինչպե՞ս կարող եմ աշխատանքի լավ հնարավորություններ գտնել: Բացահայտելով, թե ինչ պետք է առաջարկեմ գործատուներին: 30 վայրկյանում ներկայանալով որքան հնարավոր է շատ մարդկանց: Ինչպե՞ս կարող եմ ինձ համոզիչ կերպով ներկայացնել: Ցույց տալով, թե ինչպես եմ ես արդյունքների հասնում, որոնք կարևոր են գործատուի համար: Օգտագործելով տպավորիչ արտահայտություններ` գործատուներին իմ արժեքը ցույց տալու համար: Ինչպե՞ս կարող եմ «թաքնված» աշխատաշուկա մուտք գործել: Գտնելով «թաքնված» աշխատանքներ ծանոթների շրջանակի միջոցով: Օգտագործելով տպավորիչ արտահայտություններ` իմ ծանոթներին իմ արժեքը ցույց տալու համար: Նպաստելով, որ իմ ծանոթների շրջանակն օգնի ինձ: Ինչպե՞ս եմ ես առանձնանում որպես հստակ ընտրություն: Լավ պատրաստվելով յուրաքանչյուր հարցազրույցին: Սովորելով հմտություններ՝ յուրաքանչյուր հարցազրույցում ինձ գերազանց դրսևորելու համար: Սովորելով լրացնել աշխատանքի դիմում-թերթիկները: Ինչպե՞ս եմ արագացնում իմ աշխատանքի որոնումը: Ամեն օր կատարելով Աշխատանքի արագացված որոնում: Հետևելով աշխատանքի իմ որոնման առաջընթացին: Ինչպե՞ս գերազանց դրսևորել ինձ աշխատանքում և շարունակել հաջողություններ գրանցել: Լինելով ակտիվ և կանխարգելելով իմ աշխատանքի խնդիրները: Սովորելով աշխատավայրի կանոնները և ակնկալիքները: Տալով իմ գործատուին ավելի շատ օգուտ, քան ինձ վճարում են: Պատասխանատվություն վերցնելով իմ կարիերայի համար: