Նախորդ հրատարակություններ
Վարողների համար


Վարողների համար

Ժողովի օրը.

  • Յուրաքանչյուր ժողովին մենք միասին կխորհրդակցենք, թե ինչպես կարող ենք հաղթահարել մեր ամենամեծ խնդիրները: Ամեն անգամ դրանք կարող են տարբեր լինել:

  • Զանգահարեք կամ հաղորդագրություն ուղարկեք խմբի բոլոր անդամներին: Խնդրեք նրանց 10 րոպե շուտ գալ՝ իրենց պարտավորությունների մասին զեկուցելու համար:

  • Պատրաստեք ժողովի նյութերը:

Ժողովից 30 րոպե առաջ.

  • Աթոռները դասավորեք սեղանի շուրջն այնպես, որ բոլորը մոտ լինեն:

  • Գրատախտակին գծեք հետևյալ աղյուսակը.

    Խմբի անդամի անունը

    Պահել եմ իմ նոր աշխատանքի պարտավորությունը (Այո/Ոչ)

    Պարապել եմ Հիմքի սկզբունքը և ուսուցանել իմ ընտանիքին (Այո/Ոչ)

    Ավելացրել եմ խնայողություններին (Այո/Ոչ)

    Զեկուցել եմ վարժության ընկերոջը (Այո/Ոչ)

    Գլորիա

    Y

    Y

    Y

    Y

Ժողովից 10 րոպե առաջ.

  • Ջերմորեն ողջունեք մարդկանց, երբ նրանք ներս են մտնում:

  • Երբ խմբի անդամները ներս մտնեն, խնդրեք նրանց լրացնել գրատախտակի պարտավորության աղյուսակը:

  • Ժամապահ նշանակեք:

Երբ սկսում եք՝

  • Խնդրեք բոլորին անջատել հեռախոսները և այլ սարքերը:

  • Բացման աղոթք ասել (և ցանկության դեպքում՝ օրհներգ կատարել):

  • Ուշացողներին ցածր ձայնով խնդրեք անջատել իրենց հեռախոսները և լրացնել պարտավորության աղյուսակը` մինչ խումբը շարունակում է քննարկումը:

  • 20 րոպե ժամանակ պահեք Իմ հիմքը գրքույկի համար:

  • Լրացրեք սկզբունք 9-ը՝ Իմ Հիմքում: Այնուհետև վերադարձեք այս աշխատանքային տետրին և շարունակեք կարդալ հաջորդ էջը:

Տպել