Ընտրեք դերերը և դերերով ներկայացրեք հետևյալը:
ՋՈԶԵՖ (ՏՆՕՐԵՆ). Գլորիա, դուք երեք ժամ ուշացել եք:
ԳԼՈՐԻԱ. Կներեք, Ջոզեֆ: Քնելու կարիք ունեի: Անցած գիշեր որդիս հիվանդ էր, և ես շատ ուշ եմ քնել:
ՋՈԶԵՖ. Դա իմ խնդիրը չէ:
ԳԼՈՐԻԱ. Բացի այդ այս առավոտ իմ զարթուցիչը չաշխատեց:
ՋՈԶԵՖ. Դա իմ խնդիրը չէ:
ԳԼՈՐԻԱ. Այնպես որ մինչև պատրաստվեցի, ուշացա առաջին ավտոբուսից:
ՋՈԶԵՖ. Կրկին, իմ խնդիրը չէ:
ԳԼՈՐԻԱ. Երբ ավտոբուսի կանգառ հասա, պարզեցի, որ ինձ մոտ ավտոբուսի տոմսի համար գումար չունեի:
ՋՈԶԵՖ. Միևնույն է, իմ խնդիրը չէ:
ԳԼՈՐԻԱ. Այդպիսով, բաց թողեցի երկրորդ ավտոբուսը, որովհետև պետք է վերադառնայի տուն գումարը վերցնելու:
ԷՆԹՈՆԻ. Կներեք, որ ձեզ ընդհատում եմ, բայց այն մեքենան սարքին չէ և հեղուկ է դուրս տալիս ամեն տեղից:
ՋՈԶԵՖ. Ո՞ր մեքենան:
ԷՆԹՈՆԻ. Չգիտեմ ինչպես է այն կոչվում: Այն գտնվում է ետևի անկյունում դարակների մոտ: Թոմասն այստեղ չէ այսօր, և նա է սովորաբար այդ մեքենան աշխատեցնում:
ՋՈԶԵՖ. Դա իմ խնդիրը չէ:
ԷՆԹՈՆԻ. Ես սկսեցի օգտագործել մեքենան և այն կանգնեց:
ՋՈԶԵՖ. Դե, Դա իմ խնդիրը չէ:
ԷՆԹՈՆԻ. Հավանաբար այն ձեռնարկ ունի, բայց չգիտեմ, որտեղ է այն:
ՋՈԶԵՖ. Դե լավ, լավ: Երկուսդ էլ սպասեք: Էնթոնի, Գլորիա, երկուսով լուծեք հարցերը:
Վերադարձեք էջ 98 -ին
Ընտրեք դերերը և դերերով ներկայացրեք հետևյալը:
ՋՈԶԵՖ. Էնթոնի, զանգիր Թոմասին և իմացիր, թե երբ կվերադառնա հաճախորդի հետ հանդիպումից: Մեզ այդ մեքենայի համար հեղուկ է հարկավոր:
ԷՆԹՈՆԻ. Ես գիտեի, որ մեզ հեղուկ հարկավոր կլիներ: Ես արդեն գնացել եմ, գնել եմ և լիցքավորել եմ այն:
ՋՈԶԵՖ. Ի՞նչ: Չես սպասել Թոմասի՞ն: Ես չեմ ուզում դու նորից փչացնես մեքենան:
ԷՆԹՈՆԻ. Ես այժմ ամեն ինչ գիտեմ այդ մեքենայի մասին: Ես գտա ձեռնարկը, տարա տուն, ուսումնասիրեցի այն, վերադարձա և վերանորոգեցի մեքենան: Այժմ ես կարող եմ հոգ տանել ամեն ինչի համար, երբ Թոմասը հանդիպում ունի հաճախորդի հետ:
ՋՈԶԵՖ. Հրաշալի է:
ԷՆԹՈՆԻ. Դա դեռ ամենը չէ: Ես կազմել եմ մեքենայի տեխսպասարկման ժամանակացույց հետագա խնդիրներից խուսափելու համար:
ՋՈԶԵՖ. Շնորհակալություն, Էնթոնի: Իսկապես բարձր եմ գնահատում խնդիրը լուծելու քո կարողությունը:
ԷՆԹՈՆԻ. Անշուշտ: Դա իմ խնդիրն է:
ՋՈԶԵՖ. [Ինքնիրեն] Դե, Էնթոնին իրոք առաջ է գնացել: Նա այսօր իսկապես վճարեց ինքն իր համար:
ՋՈԶԵՖ. Գլո՜րիա, Ինչպե՞ս ես տեղ հասել: Անջելան զանգահարեց և ասաց, որ չի կարող այսօր աշխատանքի գալ, որովհետև ավտոբուսի վարորդները գործադուլ են անում: Կարծեցի դու և Բենջամինը նույնպես չէիք կարողանալու գալ:
ԳԼՈՐԻԱ. Իմացա, որ ավտոբուսի վարորդները ցանկանում էին գործադուլ անել, այնպես որ երկու օր առաջ պայմանավորվեցի Բենջամինի հետ, որ գործադուլի դեպքում նա իր մեքենայով ինձ աշխատանքի բերեր:
ՋՈԶԵՖ. Հրաշալի է, որ նախօրոք այդպես ես մտածել:
ԳԼՈՐԻԱ. Նաև մտածեցի, որ այսօր բենզալցակայաններում երկար հերթեր կլինեն, այնպես որ Բենջամինին գումար տվեցի և խնդրեցի, որ երեկ բենզին լցներ, մինչև գործադուլի որոշում կայացնելը:
ՋՈԶԵՖ. Դու գումար ունեի՞ր դրա համար:
ԳԼՈՐԻԱ. Այո, ես ավտոբուսի համար նախատեսված գումարը հավաքեցի և օգտագործեցի վճարելու բենզինի համար: Բենջամինը և ես գնացինք և վերցրինք Անջելային, այնպես որ, բոլորս այստեղ ենք:
ՋՈԶԵՖ. Շնորհակալություն Գլորիա, այս ամենը կազմակերպելու համար: Մեր հաճախորդներն այսօր իսկապես ձեր երեքի կարիքն ունեն:
ԳԼՈՐԻԱ. Իհարկե, Ջոզեֆ, դա իմ խնդիրն է:
ՋՈԶԵՖ. [Ինքնիրեն] Իսկ ես ուզում էի նրան աշխատանքից ազատե՞լ: Նա այսօր երեք աշխատակից արժե:
Վերադարձեք էջ 98 -ին
Ընտրեք մեկին, որ կարդա հետևյալը:
«Պատկերացրեք դուք կենդանի տուն եք: Աստված ներս է մտնում, որպեսզի վերակառուցի այդ տունը: Սկզբում, թերևս, հասկանաք, թե ինչ է Նա անում: Նա նորոգում է ջրատարը, դադարեցնում տանիքից արտահոսքը և այլն, դուք գիտեիք, որ այդ գործերն անհրաժեշտ էր անել և այսպիսով դուք չեք զարմանում: Բայց այժմ Նա սկսում է հարվածել տանն այնպիսի ուժով, որ սաստիկ ցավ է պատճառում, որն անիմաստ է թվում: Ի՞նչ է Նա մտածել: Բացատրությունն այն է, որ Նա կառուցում է լիովին այլ տուն, որը տարբերվում է ձեր մտածածից, մի կողմից գցելով նոր մասնաշենք, մյուս կողմից ավելացնելով լրացուցիչ հարկ, վեր խոյացնելով աշտարակներ, ձևավորելով բակեր: Դուք կարծում էիք, թե պետք է դառնայիք համեստ փոքրիկ խրճիթ, բայց Նա պալատ է կառուցում» (C. S. Lewis, Mere Christianity [1960], 160):
Վերադարձեք էջ 103
Ինչպե՞ս գտնեմ ուսուցիչ, որը կօգնի ինձ հաջողության հասնել: (Ոչ պարտադիր վարժություն)
Կարդացեք. Արժեքավոր աշխատակիցը գիտի գործատուի կանոնները և ակնկալիքները: Բայց ոչ միշտ է լինում այդ ակնկալիքները նկարագրող «ընկերության ձեռնարկ»: Իսկ յուրաքանչյուր աշխատավայր տարբեր է:
Կիրառում. Մտածեք, թե ինչպես կարող եք բացահայտել աշխատավայրի չգրված կանոններն ու ակնկալիքները: Կարող եք խնդրել ընտանիքի անդամներին, ընկերներին կամ խմբի անդամներին կիսվել իրենց մտքերով:
Կարդացեք. Որոշ ակնկալիքներ ուղղակի սովորական երևույթ են: Մյուսները կարելի է բացահայտել: Իսկ ոմանց համար դուք խորհրդատուի կարիք կունենաք: Խորհրդատուն նա է, ում վստահում եք, ով գիտի ընկերության ակնկալիքներն ու կանոնները և ձեզ օգնելու ցանկություն ունի:
Կիրառեք. Նախքան մեր հաջորդ հանդիպումը, ընտրեք մի խորհրդատու ձեր ներկայիս աշխատավայրից և խնդրեք նրան օգնել ձեզ սովորել ընկերության կանոններն ու ակնկալիքները:
Կամ նկարագրեք ինչպիսի անձնավորություն կուզենայիք լիներ ձեր ապագա աշխատավայրի խորհրդատուն: