Սովորել
Ի՞նչ կարող եմ անել, որ ընտրությունն ինձ վրա կանգնի:
-
Ժամանակ.60 րոպե ժամանակ պահեք Սովորել բաժնի համար:
-
Դիտեք.«Ի՞նչ է նա փնտրում: Մաս I» (Չկա՞ տեսանյութ, կարդացեք էջ 66:)
-
Քննարկեք.Ի՞նչ են գործատուները ցանկանում իմանալ հարցազրույցների ժամանակ կամ երբ են տալիս ձեզ դիմում-թերթիկը: Ձեր ո՞ր պատասխանները կնպաստեն, որ գործատուի ընտրությունը ձեզ վրա կանգնի:
-
Կարդացեք. ՇԱԲԱԹՎԱ ՀԱՐՑ—Ի՞նչ կարող եմ անել, որ ընտրությունն ինձ վրա կանգնի:
ՇԱԲԱԹՎԱ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ—Լավ պատասխաններ տվեք հարցազրույցի և դիմում-թերթիկի հարցերին:
Այս ժողովի ժամանակ դուք կսովորեք պատասխանել հարցազրույցի հարցերին և լրացնել դիմում-թեթրիկներն այնպես, որի շնորհիվ դուք կտարբերվեք մյուսներից:
Ինչպե՞ս պետք է պատրաստվեմ հարցազրույցին:
-
Կարդացեք.Մենք վախենո՞ւմ ենք հարցազրույցներից: Մեզ հետաքրքի՞ր է արդյոք, թե ինչ հարցեր են տալիս հարցազրույց վարողները կամ ինչ են իրոք ցանկանում իմանալ:
Իրականում, մենք կարող ենք իմանալ: Հարցազրույց վարողները հիմնականում ընդհանուր հարցեր են տալիս: Խմբով եկեք հերթով կարդանք այս աղյուսակը:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՑԵՐ
ԻՆՉ Է ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՎԱՐՈՂԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԼՍԵԼ
ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԻՔՆԵՐ
Ի՞նչ կարող եք ինձ պատմել ձեր մասին:
Կարողանո՞ւմ է նա լավ խոսել: Պատրաստվա՞ծ է:
«Իմ մասին 30 վայրկյանում»
Որո՞նք են ձեր ուժեղ կողմերը:
Արդյո՞ք նրա փորձը համապատասխանում է մեր կարիքներին:
Տպավորիչ արտահայտություններ
Ինչո՞ւ եք ցանկանում աշխատել մեզ համար:
Ունի՞ նա արդյոք հստակ նպատակ:
Տպավորիչ արտահայտություն
Ի՞նչ կարծիք ունեք ձեր նախկին ղեկավարի մասին:
Արդյո՞ք նա հարգում է ղեկավարներին:
Տպավորիչ արտահայտություններ
Ինչպե՞ս եք արձագանքում ճնշմանը:
Արդյո՞ք նա զբաղվում է խնդիրների լուծմամբ:
Տպավորիչ արտահայտություններ
Ի՞նչ աշխատավարձ եք ակնկալում ստանալ:
Արդյո՞ք նրա ակնկալիքները խելամիտ են:
Պատասխանեք հարցով
-
Դիտեք.«Ի՞նչ է նա փնտրում: Մաս II» Դադարեցրեք և մասնակցեք` ինչպես հրահանգված է: (Տեսանյութ չկա՞: կարդացեք էջ 67–68-ը:)
-
Քննարկեք.Ե՞րբ է 30 վայրկյանում ներկայանալը օգտակար գործիք հանդիսանում հարցազրույցի ժամանակ: Ե՞րբ են տպավորիչ արտահայտությունները ճիշտ գործիք հանդիսանում: Հասկանո՞ւմ եք, թե ինչպես բացասականը դրականի փոխել:
-
Կիրառեք.
Վեց-յոթ րոպե հատկացրեք հետևյալ «արագ վարժությունը» կատարելուն:
-
Կանգնեք և շրջվեք դեպի խմբի մեկ ուրիշ անդամը:
-
Ձեզանից մեկը գործատուն է: Տվեք ընդհանուր հարց վերը տրված աղյուսակից:
-
Մյուսն աշխատանք փնտրողն է. պատասխանեք հարցին` ձեր գործիքներն օգտագործելով:
-
Դերերով փոխվեք և կրկնեք նորից: Միմյանց համար արագ ամփոփեք ընթացքը:
-
Երբ լինեք և գործատու և աշխատանք փնտրող, փոխեք ընկերոջը: Կրկնեք` մինչև ժամանակը լրանա:
Մեր ժողովից հետո շարունակեք պարապել ձեր ընտանիքի կամ ընկերների հետ: Ավելի շատ հարցերի համար տես էջ 69-ի աղյուսակը:
-
Ինչպե՞ս եմ ես հարցերին հարցերով պատասխանում:
-
Կարդացեք.Ի՞նչ անենք, եթե չենք կարողանում ասել այն, ինչ հարցազրույց վարողն է ցանկանում լսել: Կամ ինչ անենք, եթե ավելի շատ տեղեկության կարիք ունենք: Երբեմն մենք կարող ենք հարցով պատասխանել:
-
Կարդացեք.Եկեք դիտարկենք այս երկու ընդհանուր հարցերը: Մենք կկարդանք յուրաքանչյուր հարցը և ապա աջ կողմում տրված տեղեկությունը:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՑԵՐ
ԻՆՉ Է ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՎԱՐՈՂԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԼՍԵԼ
ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԻՔՆԵՐ
ՀԱՐՑՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԵՔ
Ի՞նչ աշխատավարձ եք դուք ցանկանում:
Արդյո՞ք նա վստահ է այնքան, որ բանակցություններ վարի:
Հարցով պատասխանեք
Որպես կանոն, ինչպե՞ս եք վճարում այս պաշտոնի համար:
Ունե՞ք որևէ հարց:
Արդյո՞ք նա հասկանում է այս աշխատանքը:
Հարցով պատասխանեք
Ի՞նչն է այստեղ աշխատելու առումով լավագույն բանը:
-
Քննարկեք.Ե՞րբ է նպատակահարմար հարցին հարցով պատասխանել: Երբ դա լավ գաղափար չէ: Ինչպե՞ս կարող եք նախապատրաստվել հարցազրույցի ժամանակ լավ հարցեր տալու համար:
-
Կարդացեք.Հարցազրույցից առաջ մենք պետք է հասկանանք, թե ով է գործատուն և պատրաստ լինենք լավ հարցեր տալուն: Մենք կարող ենք պատրաստվել նաև հարց ավելացնել 30 վայրկյանում ներկայանալու կամ տպավորիչ արտահայտություններ ասելու ընթացքում: Օրինակ. «Ուրիշ ի՞նչ հմտությունների մասին կուզենայիք, որ ես խոսեի»:
Լավ հարցերը կարող են լավ զրույցի հիմք հանդիսանալ:
ՈՉ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉՊԵ՞Ս ԵՄ ԵՍ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԻՄ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԲԱՎԱՐԱՐՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ: |
---|
(ԴԱ ՄԻ ԱՐԵՔ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿ:) |
Ցանկության դեպքում, նախքան հաջորդ ժողովը դուք կարող եք կատարել այս վարժությունը: Հարցազրույցի կարևոր մաս է կազմում բանակցելը: Եթե ցանկանում եք ավելին սովորել, ժամանակ հատկացրեք վերանայելու «Ինչպե՞ս եմ ես բանակցում իմ պահանջներին բավարարող աշխատանքի համար», էջ 70-72՝ Ռեսուրսներ բաժնում: Քննարկեք և պարապեք ձեր ընտանիքի հետ: |
Ինչպիսի՞ն է իմ մոտեցումը և արտաքին տեսքը:
-
Կիրառեք.Թող բոլորը կանգնեն և երեք անգամ միասին կրկնեն այս արտահայտությունը.
Մենք առաջին տպավորությունը ստեղծելու միայն մեկ առիթ ունենք:
-
Քննարկեք.Ի՞նչ է սա նշանակում ձեզ համար, երբ ցանկանում եք «առանձնանալ»:
-
Կիրառում.Տեղափոխեք ձեր աթոռն այնպես, որ աշխատեք խմբի մեկ այլ անդամի հետ: Միմյանց համար կարդացեք այս աղյուսակը: Որոշեք, որ կարող եք կատարելագործվել` դառնալով լավագույնը, որ կարող եք լինել:
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մոտեցում
-
Աղոթեք օգնության և խաղաղության համար:
-
Եղեք քաղաքավարի և հարգալից:
-
Մի ուշացեք:
-
Հետարքրություն ցուցաբերեք տվյալ ընկերության և հարցազրույց վարողի հանդեպ:
-
Ժպտացեք և եղեք ուրախ:
-
Վստահ գործեք:
-
Հստակ խոսեք:
Հարդարանք
-
Եղեք մաքուր՝ դեմքը, ձեռքերը, եղունգները:
-
Համեստ շպարվեք (կանայք):
-
Համեստ սանրվածք ունեցեք (կանայք):
-
Լավ բուրմունք ունեցեք:
-
Կարճացրեք կամ սափրեք դեմքի մազերը (տղամարդիկ):
-
Արհեստավարժ տեսք ունեցեք:
Հագուստ
-
Հագնվեք մաքուր, և ընտրեք այնպիսի հագուստ, որ անցքեր չունենա (պարտադիր չէ, որ հագուստը թանկարժեք լինի):
-
Արդուկեք հագուստը:
-
Աշխատանքային հագուստից մեկ աստիճան բարձր հագնվեք.
-
Եթե դուք աշխատանքի եք գնալու ջինսով և սպորտային վերնաշապիկով, հագեք տաբատ և համեստ վերնաշապիկ:
-
Եթե աշխատանքի եք գնալու համեստ վերնաշապիկով, հագեք վերանաշպիկ և փողկապ (տղամարդկանց համար) կամ բլուզ (կանանց համար):
-
-
Ինչպե՞ս պետք է լրացնեմ աշխատանքի դիմում-թերթիկը:
-
Կարդացեք.Մենք ցանկանում ենք մեր ժամանակի մեծ մասն անցկացնել մեր ծանոթների շրջանակի միջոցով ձեռք բերված անձնական կապերի հետ հանդիպելով և հարցազրույց անցնելով: Բայց մենք հավանաբար պետք է նաև դիմում-թերթիկներ լրացնենք՝ թղթի վրա կամ առցանց: Դիմում-թերթիկը նման է հարցազրույցի՝ թղթի վրա:
-
Կիրառեք.Միացեք խմբի երկու այլ անդամներին: Լրացրեք հաջորդ երկու էջերի վրա տրված դիմում-թերթիկը: Այնուհետև կարդացեք հետևյալը և քննարկեք, թե ինչպես կարող եք բարելավել ձեր դիմում-թերթիկները: Մեր ժողովից հետո վերանայեք էջ 73-75:
ԴԻՄՈՒՄ-ԹԵՐԹԻԿԻ ԲԱԺԻՆ
ԻՆՉ ԵՆ ՆՐԱՆՔ ՓՆՏՐՈՒՄ
ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Անձնական տեղեկություն
Առկա՞ է նրան որակազրկող ինչ-որ բան (օրինակ՝ հանցանք կամ այլ խնդիր):
Պատասխանեք բոլոր հարցերին:
Օգտագործեք «իմ մասին 30 վայրկյանում» տեղեկությունը:
Եղեք ազնիվ, խուսափեք ոչ կարևոր մանրամասներից:
Կրթություն
Ունի՞ արդյոք անհրաժեշտ վերապատրաստում:
Հնարավորության դեպքում սկսեք բարձրագույն աստիճանից կամ վկայականից և գնացեք ետ ըստ` ժամանակի:
Ավելացրեք բոլոր հատուկ վերապատրաստումները և վկայականները:
Ավելացրեք տպավորիչ արտահայտությունների տեղեկությունը:
Աշխատանքի պատմություն
Արդյո՞ք նա ունի մեզ համար անհրաժեշտ փորձ:
Հնարավորության դեպքում սկսեք վերջին աշխատանքից և գնացեք ետ:
Փորձեք խուսափել ժամանակային բացերից կամ բացատրել դրանք:
Ավելացրեք տպավորիչ արտահայտությունների տեղեկությունը:
Երաշխավորագրեր
Ունե՞մ արդյոք բավականաչափ տեղեկություն նրանց հետ կապվելու համար:
Պատրաստեք առնվազն մեկ երաշխավորագիր` (թույլտվություն ստացեք) ձեր բնավորության համար (ազնվություն և այլն) և մեկ երաշխավորագիր` աշխատանքային հմտությունների և ձեռքբերումների համար:
Մրցանակներ կամ շնորհակալագրեր
Նա ունի՞ հատուկ հմտություններ:
Հնարավորության դեպքում սկսեք ամենակարևորից և գնացեք մինչև առավել քիչ կարևորը:
Ավելացրեք տպավորիչ արտահայտությունների տեղեկությունը:
Ընդհանուր
Արդյո՞ք լրացված դիմումը կոկիկ և մաքուր է:
Հստակ գրեք:
Գրեք գեղեցիկ ձեռագրով:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԴԻՄՈՒՄ-ԹԵՐԹԻԿ
Անուն.Ամսաթիվ.
Հասցե.
Հեռախոս.
Է-փոստ.
Պաշտոն.
Ցանկալի աշխատավարձ.
Հասանելիության ամսաթիվ.
Երբևէ աշխատե՞լ եք այս ընկերության համար:
-
Այո
-
Ոչ
Ամսաթիվ.
Եթե այո, ե՞րբ:
Երբևէ դատապարտված եղե՞լ եք որևէ հանցագործության համար:
-
Այո
-
Ոչ
Ամսաթիվ.
Եթե այո` բացատրեք.
Կրթություն
Քոլեջ.
Հասցե`
Ում կողմից.
Ուղղված է.
Ավարտե՞լ եք:
-
Այո
-
Ոչ
Վկայական.
Ավագ դպրոց.
Հասցե.
Ում կողմից.
Ուղղված է.
Ավարտե՞լ եք:
-
Այո
-
Ոչ
Աստիճան.
Երաշխավորագրեր
Լրիվ անունը.
Ով է հանդիսանում.
Հեռախոս.
Լրիվ անունը.
Ով է հանդիսանում.
Հեռախոս.
Լրիվ անունը.
Ով է հանդիսանում.
Հեռախոս.
Նախորդ աշխատանքները
Պաշտոնը.
Նախնական աշխատավարձը.
Վերջնական աշխատավարձը.
Պարտականությունները.
Ում կողմից.
Ուղղված է.
Հեռանալու պատճառը.
Ընկերություն.
Հեռախոս.
Պաշտոնը.
Նախնական աշխատավարձը.
Վերջնական աշխատավարձը.
Պարտականությունները.
Ում կողմից.
Ուղղված է.
Հեռանալու պատճառը.
Ընկերություն.
Հեռախոս.
Ես հաստատում եմ, որ իմ պատասխանները ճշմարիտ և ամբողջական են, իմ իմացության չափով:
Աշխատանքի ընդունվելու դեպքում ես հասկանում եմ, որ իմ դիմում-թերթիկի վրա կամ հարցազրույցի ժամանակ տրված սխալ կամ ապակողմնորոշիչ տեղեկությունը կարող է հանգեցնել աշխատանքից ինձ ազատելուն:
Ստորագրություն․
Ամսաթիվ.
-