Նախորդ հրատարակություններ
Նախաբան


Նախաբան

Կարո՞ղ է այս խումբն օգնել ինձ աշխատանք գտնել:

Աշխատանք գտնելը հեշտ գործ չէ, սակայն այս ինքնապահովման խումբը կօգնի ձեզ սովորել աշխատանք գտնելու և հաջողության հասնելու լավագույն ուղին: Խմբի ժողովներին դուք կպարտավորվեք կատարել հատուկ վարժություններ, իսկ խումբը ձեզ գաղափարներ կտա և կքաջալերի: Այս խմբի նպատակն է ոչ միայն օգնել աշխատանք գտնել, այլև գործել առ Տերն ավելի մեծ հնազանդությամբ և հավատքով, ստանալ Նրա կողմից խոստացված նյութական և հոգևոր ինքնապահովման օրհնությունները:

Ի՞նչ է իրենից ներկայացնում ինքնապահովման խումբը:

Ինքնապահովման խումբը տարբերվում է Եկեղեցու դասարաններից, դասերից և սեմինարներից: Այնտեղ չկան ուսուցիչներ, ղեկավարներ կամ հրահանգիչներ։ Խմբի անդամները սովորում են միասին, աջակցում և խրախուսում են միմյանց: Մենք միմյանց զեկուցում ենք մեր պարտավորությունների վերաբերյալ և միասին խորհրդակցում ենք խնդիրները լուծելու համար:

Ի՞նչ են անում խմբի անդամները:

Ժողովներին խմբի անդամները պարտավորվում են գործել: Մենք ոչ միայն սովորում ենք, այլև անում ենք այն, ինչը մեզ ինքնապահով է դարձնում: Մենք պարտավորություններ ենք ստանձնում, օգնում միմյանց պահել այդ պարտավորությունները և զեկուցում մեր առաջընթացի մասին: Քանի որ խումբն աշխատում է որպես խորհուրդ, կարևոր է կանոնավոր և ժամանակին հաճախել ժողովներին: Միշտ ձեզ հետ բերեք այս աշխատանքային տետրը, Իմ ուղին դեպի ինքնապահովումը և Իմ հիմքը․ սկզբունքներ, հմտություններ, սովորություններ: Յուրաքանչյուր խմբի ժողով կտևի մոտ երկու ժամ: Մեր պարտականությունները կատարելու համար կպահանջվի օրական մեկից երկու ժամ:

Ի՞նչ է վարողն անում:

Վարողները զբաղվածության մասնագետներ կամ ուսուցիչներ չեն: Նրանք չեն առաջնորդում կամ ուսուցանում խմբին: Նրանք պարզապես օգնում են խմբին հետևել նյութերին, ճիշտ՝ ինչպես գրված է: Սովորաբար ինքնապահովման մասնագետն է վարում խմբի ժողովները. սակայն, մի քանի շաբաթ հետո անհրաժեշտության դեպքում գուցե խմբի անդամներին հանձնարարվի վարել ժողովը: Ավելին սովորելու համար, տես Ղեկավարի ուղեցույց և ուղեկցող տեսանյութերը՝ srs.lds.org կայքում:

Ավարտական վկայական

Խմբի անդամները, ովքեր հաճախում են ժողովներին և պահում իրենց պարտավորությունները, հավակնում են ստանալ ինքնապահովման վկայական ՎՕՍ Բիզնես քոլեջից: Պահանջների համար տես Իմ հիմքը գրքույկի էջ 29:

Տպել