Նախորդ հրատարակություններ
Սովորել


Սովորել

lightbulb-green

Ի՞նչ է «թաքնված» աշխատաշուկան:

Ժամանակ.60 րոպե ժամանակ պահեք Սովորել բաժնի համար:

Դիտեք.«Նայեք, թե որտեղ ավելի քիչ մրցակցություն կա» (Չկա տեսանյո՞ւթ, կարդացեք էջ 48:)

Կարդացեք.Եկեք միասին կարդանք ստորև տրված ձկնորսության դիագրամի վրա գրված խոսքերը: Ձուկը ներկայացնում է աշխատանքները: Ուշադրություն դարձրեք, թե որտեղ են հիմնականում ձկները, կամ որտեղ կարելի է հիմնականում աշխատանք գտնել:

Քննարկեք.Ո՞ր անձնավորությունը կարող է ամենաշատը ձուկ բռնել: Շրջանակի մեջ առեք այդ անձնավորությանը: Որտե՞ղ է «թաքնված» աշխատաշուկան:

Կարդացեք.Շատ ավելի հնարավորություններ կան թաքնված աշխատաշուկայում, քան ավանդական աշխատաշուկայում: Որտե՞ղ ենք աշխատանք փնտրում: Որտե՞ղ պետք է մենք աշխատանք փնտրենք:

boats and fish

Աշխատանքի հայտարարությունը տեղադրվել է գովազդներում կամ համացանցում

Բոլորը գիտեն այդ աշխատանքի մասին—բարձր մրցակցություն

Աշխատանքը մատչելի է պետական կամ մասնավոր զբաղվածության ծառայությունների միջոցով

Շատ մարդիկ գիտեն այդ աշխատանքի մասին—միջին մրցակցություն

Ընկերությունը պլանավորում է թափուր տեղը լրացնել առանց հայտարարություն տալու

Քչերը գիտեն—ցածր մրցակցություն

Աշխատանքի հայտարարությունը դեռևս չի տեղադրվել կամ միայն մատչելի է մեկի միջոցով, ով ճանաչում է ինչ-որ մեկին

Ոչ ոք չգիտի—մրցակցություն չկա

Կարդացեք.ՇԱԲԱԹՎԱ ՀԱՐՑ—Ինչպե՞ս կարող եմ ես «թաքնված» աշխատաշուկա մուտք գործել:

ՇԱԲԱԹՎԱ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ—Անձնական հանդիպումներ ունեցեք հավանական գործատուների հետ:

Այդ հանդիպման ժամանակ մենք կսովորենք և կկիրառենք հմտություններ, որոնք կօգնեն մեզ պատասխանել այս հարցին և կատարել այդ վճռորոշ քայլը:

Որտե՞ղ է թաքնված աշխատաշուկան:

Դիտեք.«Առավել արդյունավետ աղբյուրները» (Չկա՞ տեսանյութ, Կարդացեք էջ 48:)

Կարդացեք.Աշխատանք փնտրող որոշ ռազմավարություններ առավել արդյունավետ են, քան մյուսները: Որոշ երկրներում տարբեր եղանակներով աշխատանք գտած մարդկանց թվի ցուցանիշը գրեթե նման է ստորև տրված աղյուսակի ցուցանիշին: Ձեր տարածքում գուցե տարբեր լինի:

Կիրառեք.Խմբով պատասխանեք այս հարցերին.

  1. Ըստ այս աղյուսակի, ամենաշատը ո՞ր եղանակն են մարդիկ օգտագործում աշխատանք փնտրելիս:

  2. Ո՞ր եղանակով են առավելապես հաջողության հասնում աշխատանք փնտրելիս:

    ԵՂԱՆԱԿ

    ՈՐՏԵՂ ԵՆ ՄԱՐԴԻԿ ԺԱՄԱՆԱԿ ԾԱԽՍՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐԵԼՈՎ

    ՈՐՏԵՂ ԵՆ ՄԱՐԴԻԿ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆՈՒՄ

    Գովազդներ/Համացանց

    65%

    14%

    Աշխատանքի տեղավորման պետական կամ մասնավոր ծառայություններ

    27%

    21%

    Անհատական կապեր ընկերությունների հետ

    3%

    30%

    Բարեխոսելով (անձնական կապերով և միջնորդներով)

    5%

    35%

    Սա է թաքնված աշխատաշուկան: Ուշադրությունը կենտրոնացրեք այստեղ և խույս տվեք 92% մրցակցությունից:

    Բայց մի անտեսեք այս տարբերակները, կամ դուք բաց կթողնեք աշխատանքների 35%-ը:

Ինչպե՞ս կարող եմ «թաքնված» աշխատաշուկա մուտք գործել:

Կարդացեք.Մենք արդեն ունենք այդ թաքնված աշխատաշուկա մուտք գործելու բանալիները: Անհրաժեշտ են անձնական կապեր: Եվ մենք անձնական կապեր ենք ստեղծում օգտագործելով մեր (1) «իմ մասին 30 վայրկյանում» և մեր (2) տպավորիչ արտահայտությունները մեր (3) աճող կապերով: Ինչպես մենք սովորեցինք մեր նախորդ ժողովի ընթացքում, մեզ համար կապեր են հանդիսանում մարդիկ, ում մենք ճանաչում ենք, և մարդիկ, ում նրանք են ճանաչում:

men shapes

Դուք

Մարդիկ, ում դուք ճանաչում եք

Մարդիկ, ում նրանք են ճանաչում

Դիտեք.«Ստեղծել մեր կապերի շրջանակը» (Չկա՞ տեսանյութ, կարդացեք էջ 49:)

Քննարկեք.Մեր վերջին ժողովից հետո օգտագործե՞լ եք «իմ մասին 30 վայրկյանում»-ը և տպավորիչ արտահայտությունները: Խնդրե՞լ եք արդյոք ձեր ծանոթներին ձեր մասին ասել իրենց ծանոթներին:

Ծանոթություն ստեղծելու խորհուրդներ

  1. Հարցրեք ծանոթներին թափուր աշխատատեղերի, տեղեկության և գաղափարների համար:

  2. Մշտապես խնդրեք ավելի շատ կապ հաստատելու տեղեկություն:

  3. Մանրակրկիտ գրառումներ կատարեք և հետևեք կատարմանը:

Կիրառեք.Մեր խումբը կապեր հաստատելու մեր առաջին աղբյուրն է: Եկեք հենց հիմա սկսենք ընդլայնել մեր կապերի շրջանակը: Կարդացեք ստորև տրված հրահանգները և ապա սկսեք.

  1. Կանգնեք և շրջվեք դեպի ձեր կողքին կանգնած անձնավորությանը:

  2. Մյուս անձնավորությանն ասեք «իմ մասին 30 վայրկյանում»-ը և ավարտեք այս երկու հարցերով. «Գիտե՞ք ինչ-որ մեկի, ով ինձ կօգնի կապեր գտնել»: «Կարո՞ղ եք խոսել այդ մարդկանց հետ և խնդրել նրանց օգնությունը»:

  3. Գրեք այդ կապերի տվյալները ծանոթների ցուցակիհաջորդ էջում և խնդրեք մյուս անձնավորությանը ձեզ տրամադրել ավելի շատ կապերի տվյալներ մինչև մյուս ժողովը, երբ հիշեն նրանց:

  4. Այնուհետև փոխվեք տեղերով և կրկնեք նույնը:

  5. Տեղափոխվեք և կատարեք նույնը խմբի մյուս անդամների հետ:

  6. Հաջորդ էջի վրա գրի առեք որքան հնարավոր է շատ կապերի տվյալներ:

  7. Մեր ժողովից հետո նույնը կատարեք ձեզ ծանոթ այլ մարդկանց հետ:

  8. Առաջնահերթություն սյունակում 1-20 թվերով համարակալեք յուրաքանչյուր անձնավորությանը, ում հետ կապ կհաստատեք:

ԾԱՆՈԹՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ

Անուն

Կոնտակտային տվյալներ (հեռախոս, հասցե, է-փոստ)

Առաջնահերթություն

Կարդացեք.Նախքան մեր հաջորդ ժողովը, մենք կապ կհաստատենք այդ մարդկանց հետ, ինչպես նաև մեր այլ ծանոթների և նրանց ծանոթների հետ: Մենք շարունակաբար կմեծացնենք ցուցակը: Այդ մարդկանց հետ կապ հաստատելիս մենք կօգտագործենք մեր տպավորիչ արտահայտությունները` ցույց տալով, թե ինչ կարող ենք անել նրանց համար:

Մենք կարող ենք խոսել այդ մարդկանց և շատերի հետ:

  • Ընկերներ

  • Բարեկամներ

  • Հարևաններ

  • Մեր Եկեղեցու անդամներ

  • Մարդիկ, որոնց հետ սպորտով ենք զբաղվում

  • Նախկին գործընկերներ

Ինչպե՞ս եմ ես հանդիպում մարդկանց աշխատանքի ընդունող ղեկավարների հետ:

Կարդացեք.Կապերի շրջանակը կարող է մեզ մոտեցնել աշխատատեղեր ունեցող բիզնեսներին: Բայց մենք պետք է հանդիպենք այն մարդու հետ, ով աշխատանքի ընդունելու որոշումներ է կայացնում:

Կիրառեք.Եկեք խմբով պարապենք:

  1. Նշանակեք մեկին` որպես աշխատանք փնտրող: Այդ անձնավորությունը պետք է պատրաստ լինի, որպեսզի գործատուին ներկայանա 30 վայրկյանում, հարց տա և տպավորիչ արտահայտություն ասի:

  2. Հանձնարարեք երկու անձանց լինել աշխատակիցները. աշխատակից 1 և աշխատակից 2:

  3. Հանձնարարեք մեկ ուրիշին լինել տնօրենը:

  4. Թող բոլոր չորսն էլ կանգնեն: Վարողը կարդում է այդ դերերով ներկայացման առաջին տողը: Այնուհետև մյուսները կարդում են իրենց տողերը:

  • Վարող. Այս աշխատանք փնտրողը մտնում է խանութ կամ գրասենյակ, որտեղ նա ցանկանում է աշխատել: Նա խոսում է իրեն հանդիպող առաջին աշխատակցի հետ:

  • Աշխատանք փնտրող. Բարև ձեզ: Ո՞վ է տնօրենը:

  • Աշխատակից 1. Պր. Վալենզուելան է, բայց ես չգիտեմ, թե որտեղ է նա այս պահին: Կարող եք հարցնել այնտեղ՝ նրա օգնականին:

  • Աշխատանք փնտրող. Շնորհակալություն: [Շրջվում է դեպի աշխատակից 2-ը:]

  • Աշխատանք փնտրող. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել, թե որտեղ է Պր. Վալենզուելան:

  • Աշխատակից 2. Նա գնաց ինչ-որ բան բերելու: Շուտով կվերադառնա: Ահա նա գալիս է:

  • Աշխատանք փնտրող. Այո, տեսա: Շնորհակալություն: [Շրջվում է դեպի Պր. Վալենզուելան:]

  • Աշխատանք փնտրող. Բարի լույս, Պր. Վալենզուելա: Ես ________ [անուն] եմ: [Ներկայանում է 30 վայրկյանում և ավարտում հարցով:] Իմ հմտություններով օժտված մարդը կարո՞ղ է օգտակար լինել ձեր բիզնեսին:

  • Տնօրեն. Իրականում մենք սկսել էինք ձեզ նման աշխատող փնտրել: Ես ընդամենը մեկ րոպե ունեմ: Հակիրճ պատմեք ձեր մասին:

  • Աշխատանք փնտրող. [Ասում է համապատասխան տպավորիչ արտահայտությունը:] Ես գիտեմ, որ դուք զբաղված եք: Ե՞րբ կարող ենք մի փոքր ավելի երկար զրուցել` այսօր կեսօրից հետո կամ վաղը:

Քննարկեք.Եթե ղեկավարն ասում է «ոչ», «հետո եկեք» կամ «լրացրեք դիմում-թերթիկը», ի՞նչ պետք է ասի աշխատանք փնտրողը:

Կարդացեք.Մենք պետք է հարմարվենք ամեն իրավիճակի:

Կիրառեք.Կանգնեք և բաժանվեք չորս հոգանոց խմբերի: Կրկնեք դերերով խաղն այնքան, որ ամեն մեկը հնարավորություն ունենա աշխատանք փնտրող լինել:

manager diagram

Աշխատանք փնտրող

Աշխատակից 1

Աշխատակից 2

Տնօրեն

Կարդացեք.Մենք այժմ մի քանի հզոր գործիքներ ունենք կապեր հաստատելիս օգտագործելու համար. «իմ մասին 30 վայրկյանում», տպավորիչ արտահայտություններ և հանդիպում տնօրենի հետ: Դուք կարող եք նաև սովորել ինչպես բացասականը փոխել դրականի էջ 33-ում:

Քննարկեք.Նախքան մեր հաջորդ հանդիպումը, ինչպե՞ս կօգտագործեք այդ գործիքները արդյունավետ շատ հանդիպումներ ունենալու համար:

Կիրառեք.Բացեք էջ 50-ը և հերթով կարդացեք` ինչպես կարող եք հետևել ձեր աշխատանքի որոնման ջանքերին: Այնուհետև վերադարձեք այստեղ: