Վարողների համար
Ժողովի օրը.
-
Յուրաքանչյուր ժողովին մենք միասին կխորհրդակցենք, թե ինչպես կարող ենք հաղթահարել մեր ամենամեծ խնդիրները: Ամեն անգամ դրանք կարող են տարբեր լինել:
-
Զանգահարեք կամ հաղորդագրություն ուղարկեք խմբի բոլոր անդամներին: Հրավիրեք նրանց 10 րոպե շուտ գալ՝ իրենց պարտավորությունների մասին զեկուցելու համար:
-
Պատրաստեք ժողովի նյութերը:
Ժողովից 30 րոպե առաջ.
-
Աթոռները դասավորեք սեղանի շուրջն այնպես, որ բոլորը մոտ լինեն:
-
Գրատախտակին գծեք այս պարտավորության աղյուսակը:
Խմբի անդամի անունը
Պահել եմ իմ նոր աշխատանքի պարտավորությունը (Այո/Ոչ)
Պարապել եմ Իմ հիմքը սկզբունքը և ուսուցանել իմ ընտանիքին (Այո/Ոչ)
Ավելացրել եմ խնայողություններին (Այո/Ոչ)
Զեկուցել եմ վարժության ընկերոջը (Այո/Ոչ)
Գլորիա
Y
Y
Y
Y
Ժողովից 10 րոպե առաջ.
-
Ջերմորեն ողջունեք մարդականց, երբ նրանք ներս են մտնում:
-
Երբ խմբի անդամները ներս մտնեն, խնդրեք նրանց լրացնել գրատախտակի պարտավորության աղյուսակը:
-
Ժամապահ նշանակեք:
Երբ սկսեք.
-
Խնդրեք մասնակիցներին անջատել հեռախոսները և այլ սարքերը:
-
Բացման աղոթք ասել (և ցանկության դեպքում՝ օրհներգ կատարել):
-
Ուշացողներին ցածր ձայնով խնդրեք անջատել իրենց հեռախոսները և լրացնել պարտավորության աղյուսակը` մինչ խումբը շարունակում է քննարկումը:
-
20 րոպե ժամանակ պահեք Իմ հիմքը գրքույկի թեմայի համար:
-
Լրացրեք սկզբունք 10-ը՝ Իմ Հիմքում: Այնուհետև վերադարձեք այս աշխատանքային տետրին և շարունակեք կարդալ հաջորդ էջը: