Նախագահների ուսմունքները
Գլուխ 17. Կնքող զորությունը և տաճարային օրհնությունները


Գլուխ 17

Կնքող զորությունը և տաճարային օրհնությունները

«Եղիան եկավ վերականգնելու երկրի վրա… քահանայության զորության լրիվությունը: Այս քահանայությունը կրում է մարդու փրկությանը վերաբերող երկրի վրա և երկնքում կապող և կնքող բոլոր արարողությունների ու սկզբունքների բանալիները»:

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից

1902թ. Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը ճանապարհորդեց դեպի Մասաչուսետս նահանգ, որտեղ նա կարողացավ տեղեկություն գտնել իր Սմիթ նախնիների մասին: Մինչ նա այնտեղ էր, նա հանդիպեց մի ծագումնաբանի հետ, որի անունը Սիդնի Փերլեյ էր: Պր. Փերլեյն ասաց նրան. «Իմ նպատակն է, եթե կարողանամ դա անել, որոնել յուրաքանչյուր մարդու արձանագրություն, ով Էսսեքսի գավառ է եկել մինչև 1700 թվականը:

Նախագահ Սմիթը հետագայում հիշում էր. «Ես ասացի նրան, Պր. Փերլեյ դուք հանձն եք առել մեծ աշխատանք, այդպե՞ս չէ: Նա պատասխանեց. «Այո, և ես վախենում եմ, որ երբեք չեմ կարողանա ավարտի հասցնել այն»: Այնուհետև ասաց նրան. «Ինչո՞ւ եք անում այս աշխատանքը»: Նա մի պահ մտածեց և բավականին շփոթված տեսք ուներ, ապա պատասխանեց. «Ես չգիտեմ թե ինչու, բայց սկսեցի և չեմ կարողանում կանգ առնել»: Ես ասացի. «Կարող եմ ասել, թե ինչու եք անում այդ և ինչու չեք կարողանում կանգ առնել, բայց եթե ասեմ, դուք չեք հավատա ինձ և կծիծաղեք ինձ վրա»:

«Օհ,– ասաց նա,– ես չգիտեմ: Եթե դուք ինձ ասեք, համոզված եմ, որ ինձ կհետաքրքրի»: Հետո ես նրան պատմեցի Եղիայի մարգարեության մասին և Մարգարե Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին ապրիլի 5-ին Կիրթլենդի տաճարում այդ խոստման իրականացման մասին և թե ինչպես հետազոտության այդ ոգին շատ մարդկանց է համակել և նրանց սրտերը դարձրել դեպի մահացածներին որոնելու աշխատանքը՝ ի կատարումն այն մեծ խոստման, որը պետք է գա նախքան երկրորդ գալուստը, որպեսզի երկիրը չզարկվի անեծքով: Այժմ զավակներն իրենց սրտերը դարձնում են դեպի իրենց հայրերը և մենք կատարում ենք արարողական աշխատանք մահացածների համար, որպեսզի նրանք կարողանան փրկագնում ստանալ և արտոնություն ունենալ գալ Աստծո արքայություն, չնայած մահացած են:

«Երբ ես ավարտեցի, նա ծիծաղեց և ասաց. «Շատ գեղեցիկ պատմություն է, բայց ես չեմ հավատում դրան»: Սակայն նա ընդունեց, որ կար ինչ-որ բան, որ նրան ստիպում էր այս հետազոտությունը իրականացնել, և նա չէր կարողանում կանգ առնել: Ես հանդիպել եմ շատ ուրիշների, ովքեր նույնպես սկսել են և չեն կարողացել կանգ առնել, տղամարդիկ և կանայք, ովքեր Եկեղեցու անդամներ չէին: Այսպիսով, մենք տեսնում ենք այժմ հազարավոր տղամարդկանց և կանանց, ովքեր որոնում են մահացածների արձանագրություններ»: Նրանք չգիտեն պատճառը, բայց դա նրա համար է, որ մենք արձանագրություններ ունենանք և գնանք մեր տաճարները և աշխատանք կատարենք մեր մահացածների համար»:1

Նախագահ Սմիթն ուսուցանել է, որ ընտանեկան պատմությունը ավելին է քան միայն անուններ և վայրեր գտնելը և պատմություններ հավաքելը: Այն տաճարային արարողություններ ապահովելն է, որոնք միացնում են ընտանիքներին հավերժության համար, կնքելով բոլոր սերունդների հավատարիմ մարդկանց որպես Աստծո ընտանիքի անդամներ: «Ծնողները պետք է կնքվեն միմյանց հետ, իսկ երեխաները ծնողների, որպեսզի ստանան սելեստիալ արքայության օրհնությունները», ասել է նա: «Ուստի մեր փրկությունը և առաջընթացը կախված է մեր արժանավոր մահացած նախնիների փրկությունից, որոնց հետ մենք պետք է միանանք ընտանեկան կապերով: Սա կարող է իրականացվել միայն մեր Տաճարներում»:2 Նախքան նվիրագործման աղոթքն ասելը Յուտայի Օգդենի Տաճարում, նա ասաց. «Թույլ տվեք հիշեցնել ձեզ, որ երբ Տիրոջ տունն ենք նվիրագործում, այն ինչ մենք իրականում անում ենք՝ նվիրագործում ենք մեզ Տիրոջ ծառայությանը, ուխտով, որ մենք կօգտագործենք տունը այն ձևով, որ Նա է նախատեսել այն օգտագործելու համար:3

Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ուսմունքները

1

Եղիան վերականգնեց կնքելու, կամ կապելու զորությունը երկրի վրա և երկնքում:

Հին Կտակարանի վերջին մարգարեներից Մաղաքիան ավարտում է իր կանխագուշակումներն այս խոսքերով.

«Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարէն, Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալոըւց առաջ.

Եւ նա պիտի դարձնէ հայրերի սիրտը դէպի որդիքը եւ որդկանց սիրտը՝ դէպի իրանց հայրերը. Որ մի գուցէ ես գամ եւ երկիրը զարկեմ անէծքով» (Մաղ. Դ.5–6):

Թվում է շատ տեղին, որ հին մարգարեներից վերջինը պետք է փակեր իր խոսքերը ապագա սերունդներին խոստումով և այդ խոստումում կանխագուշակեր մի ժամանակի գալստի մասին, երբ կլինի մի կապ՝ հին տնտեսությունները միացնելով ապագա ժամանակների տնտեսությունների հետ: …

Մենք ունենք Մաղաքիայի խոսքերի շատ ավելի հստակ մեկնաբանություն, որը տրված է Նեփիացի մարգարե Մորոնիի կողմից, ով հայտնվեց Ջոզեֆ Սմիթին 1823թ. սեպտեմբերի 21-ին: Ահա թե ինչպես հրեշտակը մեջբերեց դրանք.

«Ահա, ես ձեզ կհայտնեմ Քահանայությունը, Եղիա մարգարեի ձեռքով, նախքան Տիրոջ մեծ ու ահեղ օրվա գալը:

Եվ զավակների սրտերում նա կսերմանի հայրերին տված խոստումները, և զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը:

Եթե այդպես չլինի, ողջ երկիրն ամբողջովին կամայանա նրա գալստյան ժամանակ» (ՎևՈւ 2.1–3):

Մորոնին հաղորդեց Ջոզեֆ Սմիթին, որ այդ կանխագուշակումը մոտ էր իրականանալուն: Իրականացումը տեղի ունեցավ մոտ տասներկու տարի անց՝ 1836թ. ապրիլի 3-ին: Այդ օրը Եղիան հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին Կիրթլենդի Տաճարում և նրանց շնորհեց… զորություն՝ կապելու կամ կնքելու երկրի վրա և երկնքում: Այս քահանայության բանալիները կրում էր Եղիան, ում Տերը զորությւոն էր տվել տարրերի վրա, ինչպես նաև մարդկանց վրա, իշխանությամբ կնքելու ժամանակի և հավերժության համար արդարների վրա բոլոր արարողոււթյունները, որոնք վերաբերում էին փրկության լրիվությանը:4

Որոշ Եկեղեցու անդամներ շփոթվում են՝ մտածելով, որ Եղիան եկավ մահացածների համար մկրտության կամ փրկության բանալիներով: Եղիայի բանալիներն ավելի մեծ էին, քան այդ: Դրանք կնքման բանալիներն էին, և այդ կնքման բանալիները վերաբերում են ողջերին և ընդգրկում մահացածներին, ովքեր կամենում են ապաշխարել:5

Եղիան եկավ վերականգնելու երկրի համար, մահկանացու մարգարեներին պատշաճ կերպով Տիրոջ կողմից լիազորված, Քահանայության զորության լրիվությունը: Այս քահանայությունը կրում է մարդու փրկությանը վերաբերող երկրի վրա և երկնքում բոլոր կապող և կնքող արարողությունների ու սկզբունքների բանալիները, որպեսզի նրանք կարողանան այդպիսով վավերական լինել Աստծո սելեստիալ արքայությունում: …

Այդ իշխանության զորությամբ է, որ արարողություններ են կատարվում տաճարներում՝ ինչպես ողջերի, այնպես էլ մահացածների համար: Դա այն ուժն է, որը միավորում է ամուսիններին և կանանց՝ հավերժության համար, երբ նրանք հավերժական ծրագրի համաձայն մտնում են ամուսնության մեջ: Սա այն իշխանությունն է, որով ծնողները ձեռք են բերում ծնողական իրավունք իրենց երեխաների վերաբերյալ ողջ հավերժության մեջ և ոչ թե միայն ժամանակի համար, որն ընտանիքը հավերժական է դարձնում Աստծո Արքայությունում:6

2

Կնքող իշխանության վերականգնումը փրկում է երկիրը լիակատար ամայացումից Հիսուս Քրիստոսի գալստյան ժամանակ:

Եթե Եղիան չգար, մենք հավատում ենք, որ անցյալ դարերի ողջ աշխատանքը քիչ նշանակություն կունենար, քանզի Տերն ասել է ողջ երկիրը այդպիսի պայմաններում, ամբողջապես կամայանար իր գալստյան ժամանակ: Ուստի, նրա առաքելությունը վիթխարի կարևորություն ուներ աշխարհի համար: Դա միայն մկրտության հարցը չէ մահացածների համար, այլ նաև ծնողների կնքումը և երեխաներին կքելը ծնողների հետ, որպեսզի լիներ «լրիվ ու ամբողջական ու կատարյալ մի միացում և տնտեսությունների ու բանալիների ու զորությունների ու փառքերի փոխկապակցում տեղի ունենա», սկզբից սկսած մինչև ժամանակի վերջը [տես ՎևՈՒ 128.18]: Եթե այս կնքող զորությունը երկրի վրա չլիներ, ապա խառնաշփոթություն կտիրեր և անկարգություն տեղի կունենար կարգ ու կանոնի այն օրը, երբ Տերը կգա և իհարկե սա չի կարող լինել, քանի որ բոլոր բաները կառավարվում են և վերահսկվում կատարյալ օրենքով Աստծո թագավորությունում:7

Ինչո՞ւ պիտի երկիրը ամայանար: Պարզապես այն պատճառով, եթե չլիներ փոխկախկապակցող օղակ հայրերի և զավակների միջև, որը մահացածների համար աշխատանքն է. այդ ժամանակ մենք բոլորս կկանգնեինք մերժված, Աստծո ողջ աշխատանքը կձախողվեր և ամբողջապես կամայեցվեր: Այդպիսի վիճակ, իհարկե, չպետք է լինի:8

[Կնքման] իշխանության այս վերականգնումը այն օրհնությունն է, որը փրկում է երկիրը ամբողջապես ամայանալուց Հիսուս Քրիստոսի գալստյան ժամանակ: Երբ այս ճշմարտությունը հստակորեն հիմնավորվի մեր մտքերում, հեշտ է տեսնել, որ կլիներ միայն խառնաշփոթ և աղետ, եթե Քրիստոսը գար և կնքող զորությունը չլիներ այստեղ:9

3

Իր լիությամբ փրկության պատրաստվելու համար, մենք պետք է ստանանք տաճարային արարողություններ կնքող զորության միջոցով:

Տերը տվել է մեզ արտոնություններ և օրհնություններ և հնարավորություն ուխտերի մեջ մտնելու, ընդունելու արարողությունները, որոնք վերաբերում են մեր փրկությանը, բացի նրանից, ինչ քարոզվում է աշխարհում, բացի առ Տեր Հիսուս Քրիստոս հավատքի սկզբունքներից, մեղքից ապաշխարության և մեղքերից ազատման համար մկրտության և Սուրբ Հոգու պարգևի համար ձեռնադրման. իսկ այս սկզբունքներն ու ուխտերը ոչ մի այլ տեղում չեն ստացվում, բացի Աստծո տաճարից:10

Տաճարային աշխատանքն այնպես միահյուսված է փրկության ծրագրի հետ, որ մեկը չի կարող գոյություն ունենալ առանց մյուսի: Այլ խոսքով ասած, չի կարող լինել փրկություն, որտեղ չկան տաճարային արարողություններ, որոնք առանձնապես պատկանում են տաճարին:11

Կան հազարավոր Վերջին Օրերի Սրբեր, ովքեր… կամենում են գնալ ժողով, կամենում են վճարել իրենց տասանորդը և կատարել Եկեղեցու սովորական պարտականությունները, բայց թվում է նրանք չեն զգում կամ հասկանում Տիրոջ տաճարում օրհնություններ ստանալու կարևորությունը, որոնք կբերեն նրանց վեհացման: Դա տարօրինակ բան է: Մարդիկ, թվում է, բավարարվում են ուղղակի հեշտ կյանքով ապրել, առանց օգտվելու իրենց ներկայացված այն հնարավորություններից և առանց ստանալու այն անհրաժեշտ ուխտերը, որոնք կբերեն նրանց ետ՝ դեպի Աստծո ներկայությունը որպես որդիներ և դուստրեր:12

Եթե դուք կամենում եք լիակատար փրկություն, այսինքն՝ վեհացում Աստծո թագավորությունում… դուք պետք է գնաք Տիրոջ տաճարը և ստանաք այդ սուրբ արարողությունները, որոնք պատկանում են այդ տանը, որոնք հնարավոր չէ գտնել այլ տեղում: Ոչ մի մարդ չի կարող ստանալ հավերժության լրիվությունը, վեհացում միայնակ, ոչ մի կին չի ստանա այդ օրհնությունը միայնակ, բայց տղամարդը և կինը, երբ նրանք ստանում են կնքող զորությունը Տիրոջ տաճարում, պիտի անցնեն վեհացում և շարունակեն և դառնան Տիրոջ նման: Եվ սա է մարդկանց ճակատագիրը, սա է այն, ինչ Տերը կամենում է Իր զավակների համար:13

Հիշեցում.Նախագահ Սմիթի հույսի և խոստման խոսքերից մի քանիսը կարդալու համար՝ հավատարիմ մարդկանց համար, ովքեր անկարող են եղել ստանալ տաճարային բոլոր արարողություններն իրենց կյանքի ընթացքում, տես 18 գլուխ այս գրքում:

4

Կնքող զորության շնորհիվ մենք կարող ենք կատարել փրկող արարողություններ նրանց համար, ովքեր մահացել են առանց դրանք ստանալու:

Ովքե՞ր են հայրերը, որոնց մասին խոսում է Մաղաքիան, և ովքեր են զավակները: Հայրերը մեր մահացած նախնիներն են, ովքեր մահացել են առանց Ավետարանը ստանալու արտոնության, բայց ովքեր ստացել են խոստում, որ ժամանակը կգա, երբ այդ արտոնությունը կշնորհվի նրանց: Զավակները նրանք են, ովքեր այժմ ապրում են, ովքեր պատրաստում են ծագումնաբանական տվյալներ, և ովքեր փոխարինաբար արարողություններ են կատարում Տաճարներում:14

A family at a computer.

Ընտանիքի բոլոր անդամները կարող են մասնակցել ընտանեկան պատմության աշխատանքին:

Եղիան եկավ, ունենալով կնքման բանալիները և զորությունը տրված է մեզ, որի միջոցով մենք կարող ենք օգնություն հասցնել մահացածներին: Այս կնքող զորությունն ընդգրկում է նրանց, ովքեր մահացած են, ովքեր կամենում են ապաշխարել և ստանալ Ավետարանը, ովքեր մահացել են առանց այդ գիտելիքի, ճիշտ նույն կերպ, ինչպես այն հասնում է նրանց, ովքեր ապաշխարում են, ովքեր ողջ են:15

Տերը հրամանագրել է, որ բոլոր Իր հոգեղեն զավակները, յուրաքանչյուր հոգի, որն ապրել է կամ կապրի երկրի վրա, կունենա արդար և պատշաճ հնարավորություն հավատալու և հնազանդվելու Նրա հավիտենական ավետարանի օրենքներին: Նրանք, ովքեր ընդունում են ավետարանը և ապրում դրա օրենքներին ներդաշնակ, ներառյալ մկրտություն և սելեստիալ ամուսնությունը, կունենան հավերժական կյանք:

Ակնհայտ է, որ մարդկության միայն մի փոքր մասն է մինչև այժմ լսել ճշմարտության հայտնի դարձված խոսքը Տիրոջ ճշմարիտ ծառաներից մեկի միջոցով: Ինչպես Պետրոսն է ասել.

«Որովհետեւ իսկ սորա համար մեռելներին էլ աւետարանվեցաւ, որ մարդի կողմանէ մարմնով դատուին, բայց կենդանի լինեն Աստուծոյ կողմանէ հոգով» (Ա Պետրոս Դ.6):

Նրանք, ովքեր չունեին հնարավորություն լսելու փրկության ուղերձն այս կյանքում, բայց ովքեր կընդունեին այն ողջ իրենց սրտով, եթե այդպիսի հնարավորություն տրվեր նրանց, նրանք են այն մարդիկ, ովքեր կընդունեն այն հոգևոր աշխարհում, նրանք են այն մարդիկ, ում համար մենք կկատարենք տաճարային արարողություններ տաճարներում, և նրանք են, ովքեր այս ձևով կդառնան փրկության և հավերժական կյանքի ժառանգներ մեզ հետ:16

Հայրերի սրտերը դարձնելն իրենց երեխաներին, իսկ երեխաներինը իրենց հայրերին, փրկության ուժն է մահացածների համար՝ փոխարինաբար աշխատանքի միջոցով, որը երեխաները կարող են կատարել իրենց հայրերի համար և ամեն իմաստով խելամիտ է և հետևողական: Ես շատ անգամներ եմ լսել նրանց կողմից, ովքեր դեմ են այս աշխատանքին, որ անհնարին է մի մարդու համար փոխարինաբար կանգնել մեկ ուրիշի համար: Նրանք, ովքեր այդպես են արտահայտվում, անտեսում են այն փաստը, որ փրկության ողջ աշխատանքը փոխարինաբար կատարվող աշխատանք է, Հիսուս Քրիստոսը կանգնելով որպես քավություն, փրկագնելով մեզ մահից, որի համար մենք պատասխանատու չէինք և նաև փրկագնելով մեզ՝ մեր իսկ մեղքերի պատասխանատվությունից, մեր ապաշխարության և ավետարանն ընդունելու պայմանով: Նա արել է այս անսահման վիթխարի մի մասշտաբով և նույն սկզբունքով նա լիազորել է իշխանություն Իր Եկեղեցու անդամներին գործել մահացածների համար, ովքեր անօգնական են փրկարար արարողություններ կատարելու իրենց համար:17

Կարծում եմ, երբեմն մենք նայում ենք մահացածների համար փրկության այս աշխատանքին բավականին սահմանափակորեն: Սխալ տեսակետ է մտածել մարդկանց մասին, որոնց համար մենք Տիրոջ տաճարում աշխատանք ենք կատարում, որպես մահացած: Մենք պետք է նրանց մասին մտածենք՝ որպես ողջերի, և կենդանի փոխարինողը ներկայացնում է նրանց ստանալու օրհնությունները, որոնք նրանք պետք է ստացած լինեին և կստանային այս կյանքում, եթե նրանք ապրեին ավետարանի տնտեսությունում: Ուստի, յուրաքանչյուր մահացած մարդ, որի համար աշխատամք է կատարվում տաճարում, համարվում է ողջ՝ արարողությունը կատարելու ժամանակ:18

Փրկության այս վարդապետությունը մահացածների համար ամենափառահեղ սկզբունքներից է, որ երբևէ հայտնի է դարձվել մարդուն: Սա է այն ուղին, որով ավետարանը կմատուցվի բոլոր մարդկանց: Սա հաստատում է այն փաստը, որ Աստված աչառ չէ [տես Գործք Ժ.34 ], որ ամեն հոգի թանկ է Նրա աչքում, և որ բոլոր մարդիկ փաստորեն և իրականում կդատվեն համաձայն իրենց գործերի:

Այժմ ես շնորհակալ եմ Տիրոջը, որ Նա վերականգնել է ավետարանը մեզ համար այսօր: Ես շնորհակալ եմ Նրան կնքող զորությունը երկիր վերադարձնելու համար Մարգարե Եղիայի կողմից: Ես շնորհակալ եմ Նրան ընտանիքի հավերժական միավորի համար, Նրա սուրբ տաճարներում մեր կնքվելու արտոնության համար, իսկ հետո այդ կնքումները մատչելի դարձնելու օրհնությունների համար, որոնք տրվել են մեր նախնիներին, ովքեր մահացել են առանց ավետարանի գիտության:19

5

Ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքը սիրո աշխատանք են:

Կան շատ բարի, խոնարհ հոգիներ, ովքեր իրենց զրկել են հարմարավետություններից, և որոշ դեպքերում կյանքի կենսական միջոցներից, որպեսզի կարողանան պատրաստել արձանագրություններն ու կատարեն աշխատանքը իրենց մահացածների համար, որ փրկության պարգևը կարողանա հասնել նրանց: Սիրո այս աշխատանքները զուր չեն լինի, քանի որ բոլոր նրանք, ովքեր աշխատել են այս նշանակալի գործի համար, կգտնեն իրենց գանձը և հարստությունները Աստծո սելեստիալ արքայությունում: Մեծ կլինի նրանց վարձքը, այո, նույնիսկ մահկանացուների հասկանալու զորությունից վեր:20

Չկա աշխատանք կապված ավետարանի հետ, որը լինի ավելի անեսասեր բնույթի, քան Տիրոջ Տան աշխատանքը՝ մեր մահացածների համար: Նրանք, ովքեր աշխատում են մահացածների համար, չեն ակնկալում որևէ փոխհատուցում կամ վարձք: Դա ամենից վեր սիրո աշխատանք է, որը ծնվում է մարդու սրտում այս փրկարար արարողություններում հավատարիմ և հաստատուն աշխատանքի միջոցով: Չկան ֆինանսական շահույթներ, բայց կլինի մեծ ուրախություն երկնքում՝ այն հոգիների հետ, ում մենք օգնել ենք հասնել իրենց փրկությանը: Դա մի աշխատանք է, որը մեծացնում է հոգին, լայնացնում է նրա տեսակետները իր մերձավորի բարօրության վերաբերյալ և ցանում նրա սրտում սեր՝ մեր Երկնային Հոր բոլոր զավակների հանդեպ: Չկա աշխատանք, որ հավասար լինի մահացածների համար տաճարային աշխատանքին, որն ուսուցանում է մարդուն սիրել իր մերձավորին, ինչպես իրեն: Հիսուսն այնպես սիրեց աշխարհը, որ կամեցավ Իրեն զոհ մատուցել մեղքի համար, որպեսզի աշխարհը կարողանար փրկվել: Մենք ևս մի փոքր չափով արտոնություն ունենք, ցույց տալու մեր մեծ սերը Նրա հանդեպ և մեր մերձավորի, օգնելով նրանց ստանալ ավետարանի օրհնությունները, որոնք նրանք այժմ չեն կարող ստանալ առանց մեր աջակցության:21

6

Ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքի միջոցով, մենք սերնդե սերունդ ամբողջացնում ենք ընտանեկան կազմակերպությունը:

Փրկության վարդապետությունը մահացածների համար և տաճարային աշխատանքն ապահովում է մեզ ընտանեկան հարաբերությունների շարունակման փառահեղ հնարավորություն: Սրա միջոցով մենք իմանում ենք, որ ընտանեկան կապերը չպետք է կտրվեն, որ ամուսիններն ու կանայք հավերժորեն կունենան իրավունք միմյանց հանդեպ և իրենց երեխաների հանդեպ ընդհուպ մինչև ամենավերջին սերունդը: Սակայն որպեսզի ստանանք այս արտոնությունները մեր Աստծո տաճարում, պետք է ձեռք բերել կնքման արարողությունները: Բոլոր պայմանագրերը, կապերը, պարտավորությունները և համաձայնագրերը, որոնք արվել են մարդկանց կողմից կգան ավարտի, բայց պարտավորություններն ու համաձայնագրերը, որոնց մեջ են մտել Տիրոջ տանը, եթե հավատարմորեն պահվեն, կտևեն հավերժ [տես ՎևՈՒ 132.7]: Այս վարդապետությունը տալիս է մեզ Իր զավակների հանդեպ Տիրոջ նպատակների ավելի հստակ հասկացողություն: Այն ցույց է տալիս Նրա լիառատ և անսահմանափակ ողորմածությունը և սերը բոլորի հանդեպ, ովքեր հնազանդվում են Իրեն, այո, նույնիսկ, նրանց հանդեպ, ովքեր ապստամբ են, քանզի Իր բարությամբ նույնիսկ նրանց նա կշնորհի մեծ օրհնություններ:22

Մեզ ուսուցանվում է Հիսուս Քրիստոսի ավետարանում, որ ընտանեկան կազմակերպությունը կլինի, ինչ վերաբերում է սելեստիալ վեհացմանը, այնպիսին, որ կլինի ամբողջական, մի կազմակերպություն՝ կապված մեկ սերնդի հոր և մոր ու երեխաներին հաջորդ սերնդի հոր և մոր ու երեխաների հետ և, այսպիսով, ընդարձակվելով և տարածվելով մինչև ժամանակի վերջը:23

A father and son looking through a photo album at the Joseph Smith Memorial Building.

Քահանայության կնքող զորությունը «միավորում է ամուսիններին և կանանց՝ հավերժության համար, երբ նրանք հավերժական ծրագրի համաձայն մտնում են ամուսնության մեջ»:

Պետք է լինի մի կապակցում, սերունդների հետ միմյանց միակցում Ադամի օրերից սկսած մինչև ժամանակի վերջը: Ընտանիքները կմիակցվեն և կկապակցվեն միմյանց՝ ծնողները երեխաներին, երեխաները ծնողներին, մեկ սերունդը մյուսին, մինչև մենք կմիացվենք միմյանց մեկ մեծ ընտանիքում՝ մեր հայր Ադամի գլխավորությամբ, որտեղ Տերը դրեց նրան: Այսպիսով, մենք չենք կարող փրկվել և վեհացվել Աստծո արքայությունում, մինչև որ չունենանք մեր սրտերում ցանկություն՝ անել այս աշխատանքը և կատարել դա այնքան, որքան ուժ ունենք մեր մահացածների համար: Սա փառահեղ վարդապետություն է, ճշմարտության մեծ սկզբունքներից մեկը, որը հայտնի է դարձվել Մարգարե Ջոզեֆ Սմիթին: Մենք պետք է օգտվենք մեր հնարավորություններից և ապացուցենք ինքներս մեզ արժանի և ընդունելի Տիրոջ աչքում, որ մենք կարողանանք ստանալ այս վեհացումը մեզ համար, և այնտեղ ուրախանանք Աստծո թագավորությունում մեր ազգականների և ընկերների հետ Անդրանիկի Եկեղեցու Սրբերի այս մեծ վերամիավորմամբ և հավաքով, ովքեր իրենց պահել են զերծ և անբիծ աշխարհի մեղքերից:

Իմ աղոթքն է, որ Տերն օրհնի մեզ և շնորհի, որ մենք կարողանանք ունենալ ցանկություն մեր սրտերում մեծարելու մեր կոչումները և ծառայենք Նրան հավատարմությամբ բոլոր բաներում,:24

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • «Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից» բաժնում կարդացեք Նախագահ Սմիթի խորհրդի մասին, թե «ինչ ենք իրականում անում» տաճարը նվիրագործելիս: Ի՞նչ կարող ենք անել այս խորհրդին հետևելու համար:

  • Ինչպե՞ս են բաժին 1-ի ուսմունքները կապված մեր մահացած նախնիներին օգնելու մեր ջանքերի հետ: Ինչպե՞ս կարող են այս ուսմունքները կապված լինել ընտանիքի կենդանի անդամների մեր հարաբերությունների հետ:

  • Երբ կարդաք բաժին 2-ը, որոնեք Նախագահ Սմիթի բացատրությունը, թե ինչու կնքող զորությունը «փրկում է երկիրը լիակատար ամայացումից Հիսուս Քրիստոսի գալստի ժամանակ»: Ի՞նչ է այս ուսուցանում մեզ փրկության ծրագրում ընտանիքների տեղի վերաբերյալ:

  • Ինչպե՞ս է տաճարային աշխատանքը «միահյուսված փրկության ծրագրի հետ» (տես բաժին 3): Ինչպե՞ս կարող է այս սկզբունքն ազդել տաճարային աշխատանքի հետ կապված մեր զգացումների վրա:

  • Նախագահ Սմիթը խորհուրդ է տվել, որ երբ մենք տաճարային աշխատանք ենք կատարում մահացածների համար, մենք պետք է մտածենք այդ մարդկանց մասին որպես ողջերի (տես բաժին 4): Ի՞նչ է սա նշանակում ձեզ համար: Ինչպե՞ս կարող է այս գաղափարն ազդել տաճարում ձեր ծառայելու ձևի վրա:

  • Երբ վերանայեք բաժին 5-ը, որոնեք օրհնությունները, որոնք Նախագահ Սմիթն ասել է կգան նրանց, ովքեր անում են ընտանեկան պատմության աշխատանք: Ինչպե՞ս եք պարզել, որ այս բաները ճշմարիտ են:

  • Ուսումնասիրեք բաժին 6-ը, և պատկերացրեք ձեր նախնիների հետ ուրախանալու փորձառությունը «մի մեծ վերամիավորման հավաքում»: Մտածեք, թե ինչ կարող եք անել՝ պատրաստելու ձեզ և ձեր ընտանիքին այդ արտոնության համար:

Առնչվող սուրբ գրություններ

Ա Կորնթացիս ԺԵ.29, ՎևՈՒ 95.8, 97.15–16, 128.16–19

Օգնություն ուսուցչին

«Երբ որևէ անձնավորություն հարց է տալիս, մտածեք հրավիրել մյուսներին պատասխանել դրան, փոխարենը ինքներդ պատասխանելու: Օրինակ՝ դուք կարող եք ասել. «Դա հետաքրքիր հարց է: Ի՞նչ են կարծում մյուսները» կամ «Կարո՞ղ է որևէ մեկն օգնել այս հացում» (Ուսուցում, չկա ավելի մեծ կոչում [1999], 64):

Հղումներ

  1. In Conference Report, Apr. 1948, 134.

  2. “Salvation for the Dead,” Improvement Era, Feb. 1917, 361; տես նաև Doctrines of Salvation, ed. Bruce R. McConkie, 3 vols. (1954–56), 2: 147.

  3. “Ogden Temple Dedicatory Prayer,” Ensign, Mar. 1972, 6.

  4. “The Coming of Elijah,” Ensign, Jan. 1972, 2, 5.

  5. “The Keys of the Priesthood Restored,” Utah Genealogical and Historical Magazine, July 1936, 100.

  6. “A Peculiar People: The Authority Elijah Restored,” Deseret News, Jan. 16, 1932, Church section, 8; տես նաև Doctrines of Salvation, 2: 117.

  7. “Salvation for the Living and the Dead,” Relief Society Magazine, Dec. 1918, 677–78; տես նաև Doctrines of Salvation, 2: 121.

  8. Doctrines of Salvation, 2: 122.

  9. “The Coming of Elijah,” 5.

  10. In “Relief Society Conference Minutes,” Relief Society Magazine, Aug. 1919, 466; տես նաև Doctrines of Salvation,

  11. “One Hundred Years of Progress,” Liahona: The Elders’ Journal, Apr. 15, 1930, 520.

  12. “The Duties of the Priesthood in Temple Work,” Utah Genealogical and Historical Magazine, Jan. 1939, 4.

  13. “Elijah the Prophet and His Mission—IV,” Instructor, Mar. 1952, 67.

  14. “Salvation for the Dead,” Millennial Star, Dec. 8, 1927, 775; տես նաև Doctrines of Salvation, 2: 127.

  15. “The Keys of the Priesthood Restored,” 101.

  16. Sealing Power and Salvation, Brigham Young University Speeches of the Year (Jan. 12, 1971), 2–3; italics removed.

  17. The Restoration of All Things (1945), 174–75.

  18. “The Keys of the Priesthood Restored,” 100–101.

  19. Sealing Power and Salvation, 3.

  20. “A Greeting,” Utah Genealogical and Historical Magazine, Jan. 1935, 5; տես նաև Doctrines of Salvation, 2: 180.

  21. “Salvation for the Dead,” Improvement Era, Feb. 1917, 362; տես նաև Doctrines of Salvation, 2: 144.

  22. “Salvation for the Dead,” Improvement Era, Feb. 1917, 362–63; տես նաև Doctrines of Salvation, 2: 173.

  23. In Conference Report, Apr. 1942, 26; տես նաև Doctrines of Salvation, 2: 175.

  24. In Conference Report, Oct. 1911, 122: