2012
182-րդ ամենամյա Գերագույն Համաժողովին փոփոխություններ կատարվեցին Յոթանասունի, Եպիսկոպոսության և Սփոփող Միության ղեկավարների մեջ
Մայիս 2012


182-րդ ամենամյա Գերագույն Համաժողովին փոփոխություններ կատարվեցին Յոթանասունի, Եպիսկոպոսության և Սփոփող Միության ղեկավարների մեջ

«Մենք չենք կարող բոլորս միասին լինել մեկ տանիքի տակ,- ասաց Եկեղեցու Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, 182-րդ ամենամյա Գերագույն Համաժողովի բացման նիստում՝ 2012թ. մարտի 31-ին,- սակայն այժմ մենք հնարավորություն ունենք մասնակցելու այս համաժողովին հեռուստատեսության, ռադիոյի, կաբելային հաղորդակցման, արբանյակային հեռարձակման և համացանցի, անգամ շարժական սարքերի շնորհիվ: Մենք հավաքվում ենք մեկ հոգու նման, խոսելով տարբեր լեզուներով, ապրելով տարբեր երկրներում, սակայն բոլորս պատկանում ենք մեկ հավատքի, մեկ վարդապետության և մեկ նպատակի»:

Այդ խոսքերը վերաբերում էին ավելի քան 100000 մարդկանց, ովքեր մասնակցեցին գերագույն համաժողովի նիստերին Համաժողովների Կենտրոնում Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, ԱՄՆ, մարտի 31-ապրիլի 1-ը, և միլիոնավոր մարդկանց, ովքեր դիտեցին կամ լսեցին նիստերը հեռուստատեսության, ռադիոյի և համացանցի հեռարձակումներով: Անդամները և աշխարհում շատ-շատերը դիտել են և կդիտեն 94 լեզուներով հաղորդվող ուղիղ և ձայնագրված հեռարձակումները:

Նույնիսկ նախքան գերագույն համաժողովի սկսելը, Եկեղեցու շատ անդամներ օգտագործելով այս ժամանակակից տեխնոլոգիաները հրավիրել էին մյուսներին մասնակցել համաժողովին: Մարտին ներկայացված տարբեր լեզուներով նոր վիջեթները, բաներները և տեղեկատվական գրաֆիկները կտեղադրվեն conference.lds.org կայքում յուրաքանչյուր գերագույն համաժողովից մի քանի շաբաթ առաջ:

Եկեղեցու ղեկավարության մեջ փոփոխություններ կատարվեցին շաբաթ երեկոյան նիստի ժամանակ: Իրենց ծառայությունից ազատվածների թվում էին Նախագահող Եպիսկոպոսության և Սփոփող Միության գերագույն նախագահությունները: Երեց Սթիվեն Ե. Սնոուն ազատվեց Յոթանասունի Նախագահությունից, 37 Տարածքային Յոթանասունականներ ևս ազատվեցին: Հաստատվածների և ազատվածների լրիվ ցուցակը տես էջ 27-ում:

Նախագահող Եպիսկոպոսություն են կանչվել Գարի Է. Սթիվենսոնը՝ Նախագահող Եպիսկոպոս, Ժերալդ Կոսեն՝ Առաջին Խորհրդական, և Դին Մ. Դեյվիսը՝ Երկրորդ Խորհրդական: Սփոփող Միության նոր գերագույն նախագահություն են կանչվել Լինդա Ք. Բըրթընը՝ նախագահ, Քերոլ Մ. Սթեֆենսը՝ առաջին խորհրդական, և Լինդա Շ. Ռիվսը՝ երկրորդ խորհրդական:

Երեց Ռիչարդ Ջ. Մեյնզը Յոթանասունի Առաջին Քվորումից կանչվել է ծառայելու Յոթանասունի Նախագահություն:

Յոթանասունի Առաջին Քվորում են կանչվել՝ Երեց Լարի Էքո Հոքը, Երեց Ռոբերտ Ս. Գեյը և Երեց Սքոթ Դ. Վայթինգը: Յոթանասունի Երկրորդ Քվորումից Առաջին Քվորում են կանչվել Երեց Քրեյգ Ա. Քարդոնը և Երեց Սթենլի Գ. Էլիսը:

Եպիսկոպոս Հ. Դեյվիդ Բըրթընը և նրա խորհրդականները Նախագահող Եպիսկոպոսությունում միասին ծառայել են ավելի քանի 16 տարի: Չնայած եղել են Նախագահող Եպիսկոպոսներ, որ ավելի երկար են ծառայել, ոչ մի Նախագահող Եպիսկոպոսություն այդքան երկար միասին չի ծառայել:

Ծառայության նոր կանչվածների կենսագրականները կարդացեք 135 էջից սկսած:

Եկեղեցու ղեկավարության մեջ փոփոխություններ տեղի ունեցան շաբաթ երեկոյան նիստին: Ծառայության կանչվածների թվում էին Նախագահող Եպիսկոպոսության և Սփոփող Միության գերագույն նախագահությունները: Երեց Ռիչարդ Ջ. Մեյնզը կանչվեց Յոթանասունի Նախագահություն, Տարածքային 40 Յոթանասունականներ ևս կանչվեցին: