2012
Եկեղեցու աուդիտի բաժնի հաշվետվություն, 2011թ.
Մայիս 2012


Եկեղեցու աուդիտի բաժնի հաշվետվություն, 2011թ.

Ուղղված է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությանը

Հարգելի Եղբայրներ, ինչպես ասվում է Վարդապետություն և Ուխտերի 120-րդ բաժնում տրված հայտնության մեջ, Եկեղեցու ֆոնդերի ծախսերը թույլատրում է Տասանորդների տնօրինման խորհուրդը: Այդ խորհուրդը կազմված է Առաջին Նախագահությունից, Տասներկու Առաքյալների Քվորումից և Նախագահող Եպիսկոպոսությունից:

Այս խորհուրդն է հաստատում Եկեղեցու բաժինների և գործունեության բյուջեները: Եկեղեցու բաժինները ծախսում են ֆոնդերը ըստ հաստատված բյուջեների և համաձայն Եկեղեցու քաղաքականությանը ու ընթացակարգերի:

Եկեղեցու աուդիտի բաժնին թույլատրված է օգտագործել այն բոլոր տվյալներն ու համակարգերը, որոնք անհրաժեշտ են ֆոնդերի անդորագրերի, ծախսերի, ինչպես նաև Եկեղեցու ունեցվածքի պահպանման ուղղությամբ՝ համապատասխան վերահսկողությունը գնահատելու համար: Եկեղեցու աուդիտի բաժինը գործում է Եկեղեցու մյուս բաժիններից և գործունեությունից անկախ, աշխատակազմը բաղկացած է հավաստագրյալ հանրային հաշվապահներից, ներքին հավաստագրյալ հաշվեստուգիչներից, հավաստագրյալ տեղեկատու համակարգերի հաշվեստուգիչներից և որակավորում ունեցող ու փորձառու այլ մասնագետներից:

Հիմնվելով կատարված հաշվեստուգումների վրա, Եկեղեցու աուդիտի բաժինն այն կարծիքին է, որ բոլոր նյութական հարցերին առնչվող 2011թ. ստացված նվիրատվությունները, կատարված ծախսերը և Եկեղեցու նյութական ունեցվածքը գրանցվել և տնօրինվել են համապատասխան հաշվապահական գործառնությունների, հաստատված բյուջեի և Եկեղեցու քաղաքականության և ընթացակարգերի համաձայն:

Հարգանքով ներկայացրեց,

Եկեղեցու աուդիտի բաժին

Ռոբերտ Վ. Քանթվել

Գլխավոր տնօրեն