Դարձի գալ դեպի Նրա ավետարանը Նրա Եկեղեցու միջոցով
Եկեղեցու նպատակն է՝ օգնել մեզ ապրել ըստ ավետարանի:
Ես սիրում եմ Հիսուս Քրիստոսի ավետարանը և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին: Երբեմն մենք օգտագործում ենք ավետարան և Եկեղեցի բառերը միմյանց փոխարեն, բայց դրանք նույնը չեն: Ինչևէ, դրանք փոխկապակցված են և մենք երկուսի կարիքն էլ ունենք:
Ավետարանն Աստծո ծրագիրն է, որով մեզ, որպես զավակներ տրված է իրավունք ստանալ բոլորն ինչ Հայրն ունի (տես ՎևՈւ 84.38): Սա կոչվում է հավերժական կյանք և նկարագրվում է որպես «Աստծո բոլոր պարգևներից մեծագույնը» (ՎևՈւ 14.7): Ծրագրի էական մասն է կազմում մեր երկրային փորձառությունը, ժամանակ՝ զարգացնելու հավատք (տես Մորոնի 7.26), ապաշխարելու (տես Մոսիա 3.12) և հաշտվելու Աստծո հետ (տես Հակոբ 4.11):
Մեր մահկանացու թուլությունները և «հակադրությունը բոլոր բաներում» (2 Նեփի 2.11) այս կյանքը դարձնում են շատ դժվար, և քանի որ մենք չէինք կարողանա մաքրել մեր սեփական մեղքերը, հարկավոր էր Փրկիչ: Երբ Էլոհիմը՝ Հավերժական Աստվածը և Հայրը բոլոր մեր հոգիների, ներկայացրեց փրկության Իր ծրագիրը, կար մեկը մեր մեջ, ով ասաց. «Ահա ես, ինձ ուղարկիր» (Աբրահամ 3.27): Նրա անունը Եհովա էր:
Ծնված լինելով Երկնային Հորից, ինչպես հոգեպես այնպես էլ ֆիզիկապես, Նա ուներ աշխարհին հաղթելու ամենակարողությունը: Ծնված լինելով երկրային մորից, նա ենթակա էր ցավի և մահկանացու տառապանքի: Մեծ Եհովան նաև կոչվեց Հիսուս և լրացուցիչ տրվեց Քրիստոս անունը, նշանակելով Մեսիա կամ Օծյալ: Նրա մեծագույն նվաճումը Քավությունն էր, որի միջոցով Հիսուս Քրիստոսը «իջավ բոլոր բաներից ներքև» (ՎևՈւ 88.6), հնարավոր դարձնելով Իր կողմից մեզանից յուրաքանչյուրի համար փրկագին վճարելը:
Եկեղեցին հիմնադրվեց Հիսուս Քրիստոսի կողմից Իր երկրային ծառայության ընթացքում «կառուցված լինելով առաքյալների և մարգարեների հիմքի վրա» (Եփեսացիս Բ.20): Ժամանակների լրիվության այս տնտեսությունում (ՎևՈւ 128.18), Տերը մեկ անգամ ևս վերականգնեց այն, ինչ մի ժամանակ եղել էր, առանձնապես ասելով Մարգարե Ջոզեֆ Սմիթին. «Ես մի եկեղեցի կհաստատեմ քո ձեռքով» (ՎևՈՒ 31.7): Թե՛ նախկինում, թե՛ ներկայում Հիսուս Քրիստոսը Իր Եկեղեցու գլուխն է, երկրի վրա ներկայացված լինելով առաքելական իշխանություն կրող մարգարեների կողմից:
Սա սքանչելի Եկեղեցի է: Նրա կազմակերպությունը, արդյունավետությունը և կատարյալ բարությունը հարգվում են բոլորի կողմից, ովքեր անկեղծորեն ձգտում են հասկանալ այն: Երկեղեցին ունի ծրագրեր երեխաների, պատանիների, տղամարդկանց և կանանց համար: Այն ունի գեղեցիկ ժողովատներ, թվով ավելի քան 18000: Փառահեղ տաճարները, այժմ դառնալով ընդամենը 136, կետագծում են երկրագունդը, ևս 30-ը շինարարության փուլում են կամ հայտարարված: Ավելի քան 56000 երիտասարդից և ոչ այնքան երիտասարդներից բաղկացած լիաժամկետ միսիոներներ ծառայում են ավելի քան 150 երկրներում: Եկեղեցու համաշխարհային մարդասիրական աշխատանքը մեր անդամների առատաձեռնության հրաշալի արտացոլումն է: Մեր բարօրության համակարգը հոգ է տանում մեր անդամներին և օգնում ինքնապահովմանը մի ձևով, որի նմանը չկա որևէ տեղ: Այս Եկեղեցում մենք ունենք ոչ մասնագիտացած ղեկավարներ և Սրբերի մի համայնք, ովքեր հոժարեն ուշագրավ ձևով ծառայել միմյանց: Այս Եկեղեցու նման ոչ մի բան գոյություն չունի ողջ աշխարհում:
Երբ ես ծնվեցի, մեր ընտանիքն ապրում էր մի փոքրիկ խրճիթում Եկեղեցու պատմական ժողովատներից մեկի՝ Հոնոլուլուի Թաբերնաքլի տարածքում: Այժմ ես ներողություն եմ խնդրում Նախագահող Եպիսկոպոսության իմ սիրելի ըներներից, ովքեր վերահսկում են Եկեղեցու շենքերը, բայց երբ տղա էի, ես մագլցում էի վերևում և ներքևում մտնում այդ սեփականության ամեն մի մատնաչափը, սկսած ջրով լցված ջրավազանի հատակից մինչև ներսի տպավորիչ լուսավորությամբ ծայրաձողը: Մենք նույնիսկ կախվում էինք (Տարզանի նման) և ճոճվում հսկայական բանյանի ծառերի ճյուղերից, որոնք այդ տարածքում էին:
Եկեղեցին ամեն ինչ էր մեզ համար: Մենք գնում էինք շատ ժողովների, նույնիսկ ավելի շատ, քան այժմ ենք գնում: Մենք գնում էինք Երեխաների Միություն հինգշաբթի օրը կեսօրից հետո: Սփոփող Միության ժողովները երեքշաբթի առավոտյան էին: Պատանեկության համար համատեղ ժողովը չորեքշաբթի երեկոյան էր: Շաբաթ օրը ծխի միջոցառումների համար էր: Կիրակի օրը առավոտյան տղամարդիկ և պատանիները գնում էին քահանայության ժողովին: Կեսօրին մենք գնում էինք Կիրակնօրյա Դպրոց: Ապա երեկոյան մենք վերադառնում էինք հաղորդության ժողովին: Գնալով և գալով և ժողովներով, թվում էր մեր ժամանակը սպառվում էր Եկեղեցու միջոցառումներով ողջ կիրակի օրը և շաբաթվա օրերի մեծ մասը:
Եկեղեցին այդքան շատ սիրելով հանդերձ մանկության այդ օրերին էր, որ առաջին անգամ ես զգացի, որ կար նույնիսկ ավելի մեծ ինչ-որ բան: Ես հինգ տարեկան էի, երբ մի մեծ համաժողով տեղի ունեցավ թաբերնաքլում: Մենք քայլեցինք մեր բնակատեղից նեղ ճանապարհով դեպի ներքև և անցանք փոքրիկ կամրջով, որը տանում էր դեպի վեհաշուք ժողովատունը և նստեցինք մեծ ժողովարանի մոտավորապես 10-րդ շարքում: Եկեղեցու Նախագահ Դեյվիդ Օ. ՄակՔեյն էր նախագահում և խոսում այդ ժողովում: Ես չեմ հիշում որևէ բան նրա ասածներից, բայց վառ հիշում եմ այն, ինչ տեսա և զգացի: Նախագահ Մակքեյը հագել էր բաց դեղին կոստյում և իր ալեհեր մազերով շատ հիասքանչ տեսք ուներ: Կղզիների ավանդույթով, նա կրում էր թարմ կարմիր ծաղիկների վզնոց: Երբ նա խոսում էր, ես բավականին ուժեղ և անձնական մի բան զգացի: Հետագայում ես հասկացա, որ զգում էի Սուրբ Հոգու ազդեցությոնը: Մենք երգեցինք փակման օրհներգը:
Ով է Տիրոջ կողմից, Ո՞վ:
Այժմ է ժամանակը ցույց տալու:
Մենք հարցնում ենք աներկյուղ,
Ո՞վ է Տիրոջ կողմից, Ո՞վ:
(«Ո՞վ է Տիրոջ կողմից» Hymns, no. 260)
Երբ այդ խոսքերը երգվում էին մոտ 2000 մարդկանց կողմից, բայց թվում էր հարցն ուղղված էր հենց ինձ, ես ուզում էի կանգնել և ասել. «Ես եմ»:
Ոմանք դիտում են Եկեղեցում ակտիվ լինելը, որպես վերջնանպատակ: Այդտեղ վտանգ կա: Հնարավոր է ակտիվ լինել Եկեղեցում, բայց քիչ ակտիվ ավետարանում: Թույլ տվեք շեշտել. Եկեղեցում ակտիվ լինելը խիստ ցանկալի նպատակ է, սակայն դա բավարար չէ: Եկեղեցում ակտիվ լինելը մեր հոգևոր ցանկության արտաքին դրսևորումն է: Եթե մենք մասնակցում ենք մեր ժողովներին, կրում և կատարում Եկեղեցական պարտականություններ և ծառայում ուրիշներին, դա նկատվում է հասարակության կողմից:
Ի հակադրություն, ավետարանի տարրերը, սովորաբար, քիչ նկատելի և չափելու համար ավելի դժվար են, բայց հավերժական տեսակետից դրանք ավելի մեծ կարևորություն ունեն: Օրինակ՝ որքա՞ն հավատք մենք իրականում ունենք: Կամ որքա՞ն ապաշխարող ենք մենք: Կամ որքա՞ն իմաստ ունեն արարողությունները մեր կյանքում: Որքանով ենք կենտրոնացած մեր ուխտերի վրա:
Ես կրկնում եմ. Մեզ պետք է ավետարանը ևԵկեղեցին: Փաստորեն, Եկեղեցու նպատակն է օգնել մեզ ապրել ավետարանով: Մենք հաճախ զարմանում ենք. Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը լիովին ակտիվ լինել, երբ երիտասարդ էր, իսկ հետո պասսիվանալ, երբ մեծանում է: Ինչպե՞ս կարող է մարդ՝ չափահաս մարդը, որը կանոնավորապես հաճախել է և ծառայել, դադարել հաճախելուց: Ինչպե՞ս կարող է մարդը, ով հիասթափվել է ղեկավարից կամ որևէ այլ մարդուց, թույլ տալ, որ դա վերջ դնի իր Եկեղեցի հաճախելուն: Հավանաբար, պատճառն այն է, որ նրանք բավականաչափ դարձի չէին եկել ավետարանում՝ հավերժության բաներում:
Ես առաջարկում եմ երեք հիմնական ուղիներ, որպեսզի ավետարանը լինի մեր հիմքը.
-
Խորացնենք մեր հասկացողությունը Աստվածության մասին: Հաստատուն գիտելիքը Աստվածության երեք անդամների մասին և սերը նրանց հանդեպ պարտադիր է: Ուշադիր աղոթեք Հորը՝ Որդու անունով, և ուղղություն փնտրեք Սուրբ Հոգուց: Միավորելով աղոթքը մշտական ուսումնասիրության և խոնարհ խորհրդածության հետ, անընդհատ կկառուցենք հավատք առ Հիսուս Քրիստոս: «Քանզի ինչպե՞ս է մարդ ճանաչում իր տիրոջը. … որն օտար է նրան և հեռու է նրա սրտի մտքերից և խորհուրդներից» (Մոսիա 5.13):
-
Կենտրոնացեք արարողությունների և ուխտերի վրա: Եթե դեռ կան հիմնական արարողություններ, որ պետք է կատարվեն ձերկյանքում, վճռականությամբ ստացեք դրանցից յուրաքանչյուրը: Ապա մենք պետք է մեր ուխտերին հավատարիմ ապրելու կարգապահություն ստեղծենք՝ լիովին օգտագործելով հաղորդության ամենշաբաթյա պարգևը: Մեզանից շատերը կանոնավորապես չեն փոխվում դրա մաքրագործող զորությամբ, այդ արարողության սրբության հանդեպ մեր ակնածանքի բացակայության պատճառով:
-
Միավորեք ավետարանը Եկեղեցու հետ: Կենտրոնանալով ավետարանի վրա, Եկեղեցու օրհնություն լինելը մերկյանքում կշատանա, ոչ թե կքչանա: Երբ ամեն ժողովի մենք պատրաստված գանք «ուսում փնտրենք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով» (ՎևՈւ 88.118), Սուրբ Հոգին կլինի մեր ուսուցիչը: Եթե մենք գալիս ենք զվարճանալու, մենք հաճախ կհիասթափվենք: Մի անգամ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալին հարցրեցին. «Ի՞նչ եք անում դուք, երբ գտնվում եք մի ձանձրալի հաղորդության ժողովում»: Նա պատասխանեց. «Չգիտեմ: Երբեք չեմ եղել այդպիսի մի ժողովում» (quoted by Gene R. Cook, in Gerry Avant, “Learning Gospel Is Lifetime Pursuit,” Church News, Mar. 24, 1990, 10):
Մեր կյանքում մենք պետք է ցանկանանք այն, ինչ պատահեց Տիրոջ Նոր Աշխարհ գալուց և Իր Եկեղեցին այնտեղ հիմնելուց հետո: Սուրբ գրություններն ասում են. «Եվ եղավ այնպես, նրանք [նշանակում է Նրա աշակերտները] առաջ գնացին Նեփիի ողջ ժողովրդի մեջ, և քարոզեցին Քրիստոսի ավետարանը ողջ ժողովրդին՝ երկրի երեսին. և նրանք դարձի եկան դեպի Տերը և միացվեցին Քրիստոսի եկեղեցուն, և այսպիսով, այդ սերնդի ժողովուրդն օրհնվեց՝ Հիսուսի խոսքերի համաձայն» (3 Նեփի 28.23):
Տերը կամենում է, որ Իր Եկեղեցու անդամները լիովին դարձի գան դեպի Իր ավետարանը: Դա միակ հաստատ ուղին է ունենալու հոգևոր ապահովություն այժմ և երջանկություն հավիտենության մեջ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: