2012
Քերոլ Մ. Սթեֆենս
Մայիս 2012


Քերոլ Մ. Սթեֆենս

Սփոփող Միության Գերագույն Նախագահության Առաջին Խորհրդական

Քերոլ Մ. Սթեֆենս

Քերոլ Մանզել Սթեֆենսը միշտ հարգանք է տածել սուրբ բաների հանդեպ: Այդ ակնածանքը սկսել է փոքր տարիքից, երբ իր ընտանիքը կնքվեց տաճարում այն բանից հետո, երբ մայրը դարձի եկավ դեպի ավետարանը:

«Ես չէի հասկանում այն ամենը, ինչ տեղի էր ունենում»,-ասաց Սփոփող Միության գերագույն նախագահության նորընտիր առաջին խորհրդականը: «Սակայն ես գիտեի, որ դա հատուկ բան էր: Ես բավականին մեծ էի հիշելու համար, որ տաճարը սուրբ վայր էր»:

Քույր Սթեֆենսը ծնվել է 1957թ. մարտին Կարլ Լ. և Ֆորիսթ Մանզելների ընտանիքում: Նա ինը երեխաներից երրորդն էր և մեծացել է Օգդենում, Յուտա, ԱՄՆ: Նա լավ է հիշում ինչպիսի օրինակ են իր ծնողները եղել ծառայության, զոհաբերության և ինչ է նշանակում ընտանիքն ու Եկեղեցին իրենց առաջնահերթությունը համարել:

«Ավետարանը ամեն ինչ էր նրանց համար, և նրանք ցույց տվեցին մեզ օրինակով, թե ինչ է Քրիստոսանման ծառայությունը,- ասում է նա,- Նրանք ուսուցանեցին մեզ, թե ինչ է նշանակում իսկական ծառայությունը»:

Տարբեր պաշտոններում ծառայելիս ծնողները ներգրավում էին իրենց երեխաներին: Այդ ժամանակներում էր, որ նրանք զարգացրեցին ընկերասիրություն միմյանց հանդեպ, մի բան որ ինքն ու իր ամուսինը՝ Մարտին Սթեֆենսը փորձել են անել իրենց վեց զավակների հետ:

Նա և Մարտինը հանդիպել են Օգդենի Վեբեր Պետական Համալսարանում, Յուտա, որտեղ նա սովորում էր նախադպրոցական կրթություն բաժնում: Նրանք ամուսնացել են 1976թ. ապրիլին Լոգան Յուտա Տաճարում: Քույր Սթեֆենսը ասաց, որ տարիների ընթացքում ինքն ու ամուսինը եղել են հրաշալի թիմ, աջակցելով միմյանց իրենց տարբեր հանձնարարություններում, ներառյալ նրա կոչումները որպես ցցի և ծխի Սփոփող Միության նախագահ, խորհրդական և ուսուցիչ, ծխի Երիտասարդ Կանանց նախագահ, ծխի Երեխաների Խմբի խորհրդական, ուսուցիչ, և պատանի սկաուտների ղեկավար, սեմինարիայի ուսուցիչ և Եկեղեցու ծառայության միսիոներ:

«Բոլոր գործերում մենք գտել ենք մեծ ուրախություն և երջանկություն,- ասում է նա,- մենք ընդգրկում ենք երեխաներին և թոռներին մեր ծառայության մեջ: Միասին ծառայելու շնորհիվ մենք զարգացրել ենք ընտանեկան ամուր հարաբերություններ»: