2012
Հաշմանդամների մասնագետների համար նոր տեղեկություն է ավելացվել LDS.org կայքում
Մայիս 2012


Հաշմանդամների մասնագետների համար նոր տեղեկություն է ավելացվել LDS.org կայքում

Ջուլի Բրինքը Ինդիանայից, ԱՄՆ, մեծացրել է դստերը, որը խուլ է և տարիներ շարունակ ծառայել է որպես իր ցցի ամերիկյան նշանների լեզվի թարգմանիչ: Էլեյն Էլիսոնը Արիզոնայից, ԱՄՆ, երկար տարիներ աշխատել է հանրային դպրոցում ուսուցիչ, որտեղ նա ուղղակիորեն և անուղղակիորեն շփվել է հաշմանդամ աշակերտների հետ: Նա նաև զարմուհի ունի դաունի սինդրոմով և մտերիմ ընկերներ, ովքեր տառապել են բազմակի սկլերոզից և խորացող նեյրոդեգեներատիվ կամ Լու Գերիգի հիվանդությունից:

Ոչ Քույր Բրինքը, ոչ էլ Քույր Էլիսոնը իրենց չեն համարում հաշմանդամության բնագավառում «գիտակներ», չնայած նրանք երկուսն էլ ծառայում են որպես ցցի հաշմանդամների մասնագետներ, կոչում, որի մասին 10 լեզուներով նոր տեղեկություն է ավելացվել LDS.org կայքի Serving in the Church բաժնում: (Կոչումը կարող է իրականում գոյություն ունենալ ցցի կամ ծխի մակարդակով, կամ անհրաժեշտության դեպքում՝ երկուսում էլ:)

Թեպետ ծխի կամ ցցի հաշմանդամների մասնագետի կանչի մասին հակիրճ հիշատակվում է Handbook 2: Administering the Church,-ում, որոշ ղեկավարների հետաքրքրում է այն հարցը, թե ինչ է իրենից ներկայացնում այդ կոչումը:

«Կան իրավիճակներ, որտեղ ծխի ղեկավարները գուցե չտեսնեն կարիքը կամ տեսնելու դեպքում չիմանան, ինչ պետք է անել տվյալ կարիքը բավարարելու համար»,- ասաց Քրիստոֆեր Ֆիլիպսը՝ Եկեղեցու Հաշմանդամների ծառայության տնօրենը: «Կան շատ իրավիճակներ, որտեղ հաշմանդամների մասնագետը կարող է օգտակար լինել, սակայն բոլորը չէ, որ գիտեն այս կոչման մասին:

Այս նոր առցանց Եկեղեցում ծառայելու (Serving in the Church) բաժինը մանրամասն չի նկարագրում ինչ է այս կոչումն իրենից ներկայացնում,- շարունակում է նա,- սակայն այն տալիս է մտքեր և միջոցներ, որպեսզի այս պաշտոնում ծառայող անձը կարողանա օգնել ղեկավարներին, ուսուցիչներին և ընտանիքներին հաշմանդամության խնդիրների հետ կապված հարցերում»:

10 լեզուներով տեղեկությունը, թե ինչպես կարող են մասնագետներն օգնել ծխի և ցցի ղեկավարներին, կարող եք գտնել LDS.org կայքում.

  • Գտեք և ծանոթացեք ծխի կամ ցցի հաշմանդամների և նրանց ընտանիքների հետ:

  • Հաշմանդամ անդամներին ընդգրկեք ժողովներին և միջոցառումներին:

  • Արձագանքեք հաշմանդամության վերաբերյալ ծնողների, ղեկավարների և այլ անձանց հարցերին և մտահոգություններին:

  • Գտեք ծառայելու իմաստալից հնարավորություններ հաշմանդամ անդամների համար:

  • Պարզեք ընտանիքների հատուկ կարիքները (ներառյալ խնամքի կարիքները), և անհրաժեշտության դեպքում պարզեք համայնքի, ծխի և ցցի առկա միջոցները՝ կարիքավորներին օգնելու համար:

Կարևոր է նշել, որ միայն հաշմանդամների մասնագետը չէ, որ պետք է այս ամենը կատարի: Նրա դերն է՝ օգնել մյուս ղեկավարներին ավելի լավ հասկանալ և ծառայել հաշմանդամներին: Ինչպես նաև հաշմանդամների մասնագետը «օգնում է հաշմանդամ անհատներին և ծնողներին հարմար ձևով փոխանակվել տեղեկությամբ ծխի անդամների և ղեկավարների հետ»:

LDS.org կայքում 10 լեզուներով զետեղված նոր տեղեկությունը օգնում է նրանց, ովքեր կանչվել են որպես ցցի հաշմանդամների մասնագետներ, զորացնելու Եկեղեցու հաշմանդամ անդամներին: