Երեց Քրեյգ Ա. Քարդոն
Յոթանասունից
Երեց Քրեյգ Ալեն Քարդոնը, որը վերջերս Յոթանասունի Երկրորդ Քվորումից կանչվեց Առաջին Քվորում, իր կյանքի ամեն լավ բանում տեսնում է Հոգու ազդեցությունը:
«Մայրս և հայրս ինձ փոքրուց օգնել են ընկալել Հոգու ձայնը, հասկանալու համար իմ զգացմունքները, - հիշում է նա: - Տիրոջ հետ այդ հաղորդակցումը մատչելի է բոլորին, ովքեր ջանասիրաբար փնտրում են այն, որը և կարևոր է այս մեծ աշխատանքում»:
Իտալիայում միսիա ծառայելուց հետո, Երեց Քարդոնն ամուսնացավ Դեբորա Լուիս Դանայի հետ 1970թ. նոյեմբերին Մեսա Արիզոնա Տաճարում: 13 տարի անց Երեց Քարդոնը դարձավ Իտալիայի Հռոմ Միսիայի նախագահը: Այդ ժամանակ նրանց ութ երեխաներից յոթը ծնվել էին, նրանք ունեին ինը ամսականից 11 տարեկան յոթ երեխա:
«Միայն դա ձեզ շատ բան կասի Քույր Քարդոնի մասին,- ասում է Երեց Քարդոնը,- Նրա հավատը, սերը, համբերատարությունը և բարությունը հրաշալի օրհնություն են եղել ինձ համար, իմ ընտանիքի և նրան ճանաչողների համար»:
2006-2011թթ. Երեց Քարդոնը ծառայել է Աֆրիկայի Արևմտյան Տարածքի Նախագահությունում, փորձառություն, որը նա նկարագրում է որպես «բացառիկ օրհնություն, երբ աշխատում ես մարդկանց մեջ, ում քնքշորեն սիրում ես»:
Կյանքում Երեց Քարդոնը իր ժամանակի մեծ մասը նվիրել է բարեգործական աշխատանքին տեղական և միջազգային ընտանիքի և երիտասարդական կազմակերպություններում:
Երեց Քարդոնը ծնվել է 1948թ. դեկտեմբերին, Վիլֆորդ Փրատ և Վիլեյթ Ալեն Քարդոնների ընտանիքում, Մեսա, Արիզոնայում, ԱՄՆ: Արիզոնայի պետական Համալսարանի հաշվապահություն մասանգիտությամբ բակալավրի կոչում ստանալուց հետո նա տարբեր բիզնեսներով է զբաղվել: Հետագայում Հարվարդի Համալսարանի Քենեդի դպրոցից նա ստացավ Պետական Կառավարման Մագիստրոսի կոչում:
Գերագույն Իշխանություն կանչվելուց առաջ նա ծառայել է որպես երեցների քվորումի նախագահ, ցցի միսիոներ, միսիայի նախագահ, եպիսկոպոս, ցցի նախագահ, ավետարանի վարդապետության ուսուցիչ և ինստիտուտի հրահանգիչ:
«անկախ անհատական պայմաններից, Հիսուս Քրիստոսի շնորհը բավական է բոլորի համար, ովքեր գալիս են Նրա մոտ»: