Լինդա Շ. Ռիվս
Սփոփող Միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական
Լինդա Շեֆիլդ Ռիվսը մանկուց սովորել է իր քաջարի նորադարձ մայրիկից՝ դժվար պահերին Աստծուն դիմել և ձգտել գերազանցության, ինչպես սովորեցրել է իրեն հայրը:
«Իմ կյանքի վաղ շրջանում ես ամուր վկայություն եմ ունեցել դժվարությունների պատճառով, որոնք օգնեցին ինձ հոգևոր առումով արագ հասունանալ»,- նա ասաց:
Քույր Ռիվսը ծնվել է 1951թ. օգոստոսին Լոս Անջելեսում, Կալիֆորնիա, ԱՄՆ, Էլբերտ Ջոլի և Բարբարա Վելշ Շեֆիլդների ընտանիքում: Նա հիշում է, որ 13 տարեկանում Երիտասարդ Կանանց ճամբարում նայեց աստղազարդ երկնքին և պարզ սրտառուչ աղոթք ասաց. «Հայր, Դու այդտե՞ղ ես»:
«Ես պարուրվեցի Նրա Հոգով, Նրա ներկայության և իրականության գիտելիքով և իմ հանդեպ Նրա սիրով»,- ասում նա:
Քույր Ռիվսը հանդիպեց Մելվին Քեմփ Ռիվսին Պասադենայի իր ծխում: Միսիայից հետո Բրիգամ Յանգ Համալսարանում սովորելիս նրանք ժամադրվեցին: Նրանք ամուսնացան 1973թ. հունիսին Լոս Անջելես Կալիֆորնիա Տաճարում և դարձան 13 երեխաների ծնողներ:
Փորձությունների մեջ Քույր Ռիվսը կառչել է Քավության մասին իր վկայությունից, հատկապես երբ 2005թ. իր 17-ամյա դուստրը, Էմիլի Միշելը ավտովթարի զոհ դարձավ:
«Դժբախտությունը մեծ ուսուցիչ է,- ասաց նա,- Դժբախտությունը զորացնում է մեզ և պատրաստում է հետագա ծառայությանը արքայությունում, մեր տանը և մեր համայքնում, դառնալու գործիք Տիրոջ ձեռքերում»:
Սփոփող Միության գերագույն նախագահություն իր կանչից առաջ Քույր Ռիվսը ծառայել է իր ամուսնու հետ, երբ 2008–2011թթ. նա նախագահում էր Կալիֆորնիա Ռիվերսայդ Միսիայում: Նա ծառայել է որպես ցցի Սփոփող Միության նախագահ, ծխի Երիտասարդ Կանանց նախագահ, Երեխաների Խմբի խմբավար և Կիրակնօրյա Դպրոցի ուսուցիչ:
1974թ. Քույր Ռիվսը ավարտել է ԲՅՀ-ն՝ ստանալով հատուկ կրթության գծով բակալավրի աստիճան: Նա շատ հետաքրքրություններ ունի, որոնք են՝ արվեստ, երաժշտություն, լուսանկարչություն, ընտանիքի պատմություն և միսիոներական աշխատանք: Նա չի վախենում արտահայտել իր միտքը, հատկապես երբ դա վերաբերում է որևէ մեկի հետ Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելուն: