Երեց Սքոթ Դ. Վայթինգ
Յոթանասունից
Երեց Սքոթ Դուեյն Վայթինգը հավատում է, որ կյանքում Աստծուն ծառայելու իր հնարավորությունները հիմնված են մի քանի կարևոր որոշումների վրա:
Երեց Վայթինգը ծնվել է 1961թ. ապրիլին Դուեյն և Բեվերլի Վայթինգների ընտանիքում, մեծացել է Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, ԱՄՆ: Նրա կարծիքով, միսիայում ծառայելու որոշումը իր առաջին կարևոր որոշումն էր, որից անմիջապես հետո որոշում կայացրեց, թե որքան ժամանակով պետք է ծառայեր: Այդ ժամանակ Երեց Վայթինգը պետք է ընտրեր 18 ամիս ծառայել, թե երկու տարի: «Վեց ամիս ավել ծառայելու իմ որոշումը կարևոր դեր ունեցավ ավելի ուշ Եկեղեցում ծառայելու իմ պատրաստվածության վրա»,- ասաց նա:
Ճապոնիայի Հյուսիսային Տոկիո Միսիայում իր ծառայությունն ավարտելուց հետո, նա հանդիպեց իր ապագա կնոջը, Ջերի Օլսոնին ընդհանուր ընկերոջ միջոցով: Նրա հետ ամուսնանալու ընտրությունը մյուս կարևոր որոշումն էր: Նրանք կնքվեցին Սոլթ Լեյքի Տաճարում 1984թ. ապրիլին:
Բրիգամ Յանգ Համալսարանի ճապոներենի գծով բակալավրի աստիճան ստանալուց հետո, ավելի ուշ Երեց Վայթինգը ստացավ իրավագիտության դոկտորի կոչում Խաղաղօվկյանոսյան Համալսարանի Մակ Ջորջ Իրավագիտության դպրոցից:
Մյուս կարևոր որշումը, որ կայացրեց Երեց Վայթինգը այն էր, որ նա ընդունեց Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդի կողմից տրված որպես եպիսկոպոս ծառայելու կանչը: Երեց Բալլարդը հարցրեց նրան, թե կկարողանա արդյոք կատարել իր պարտականությունները: Երեց Վայթինգը խոսք տվեց Առաքյալին և պահեց իր խոստումը, թեպետ ավելի եկամտաբեր աշխատանքի հնարավորություններ եղան, որի համար պետք էր տեղափոխվել:
Ծառայությունն օգնեց նրան զարգացնել խանդավառություն՝ «գնալով քիչ ակտիվ անդամների տները և օգնելով նրանց նորացնել իրենց ուխտերը կամ ուխտեր կապել Աստծո հետ»:
Վայթինգներն ունեն հինգ զավակ: Յոթանասունի Առաջին Քվորումի իր կանչից առաջ նա աշխատում էր Հավայան կղզիներում անշարժ գույքի ներդրումային ընկերությունում: Երեց Վայթինգը ծառայել է որպես երեցների քվորումի նախագահ, եպիսկոպոս, բարձրագույն խորհրդական, ցցի Երիտասարդ Տղամարդկանց նախագահ, ցցի նախագահ և Տարածքային Յոթանասունական: