Եպիսկոպոս Դին Մ. Դեյվիս
Նախագահող Եպիսկոպոսության Առաջին Խորհրդական
Երբ Եկեղեցու Նախագահը խնդրում է Եպիսկոպոս Դեյվիսին մանրամասներ հայտնել ապագա տաճարի տեղանքի մասին, օրինակ որքան ժամանակում կարելի է մոտակա ավտոբուսի կանգառից ոտքով հասնել տաճար, Եպիսկոպոս Դեյվիսը լոկ փաստեր չի կրկնում: Նա անձամբ անցնելով այդ ճանապարհը գիտի, թե ինչ կզգա պատրոնը:
«Ինչպե՞ս եք դա անում»,- մի անգամ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին հարցրեց նրան:
Նախագահող Եպիսկոպոսությունում որպես Երկրորդ Խորհրդական վերջերս կանչված Եպիսկոպոս Դին Մայրոն Դեյվիսն իր կյանքն ապրել է անմնացորդ նվիրումով և մանրամասների վրա ուշադրությունը կենտրոնացնելով:
Եպիսկոպոս Դեյվիսը ծնվել է 1951թ. սեպտեմբերին Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, ԱՄՆ, Օլիվեր Թ. և Մայրա Դեյվիսների ընտանիքում: Նա մեծացել է մի ընտանիքում, որտեղ սերն ու աշխատանքն էին առաջնորդող սկզբունքները: Եթե նա ցանկանում էր մի բան, նա պետք է վաստակեր դա: Երբ մայրիկին ուղղված համառ խնդրանքները միևնույն է չէին օգնում հասնել ցանկալի խաղալիքին, նա մտածում էր իր տարբերակների մասին: Նա դեռևս հիշում է հարևանի բարձր խոտածածկի վրայով խոտ կտրող հին մեքենան հրելիս իր ֆիզիկական լարումը և արդյունքում ունեցած բավարարվածությունը:
1970–1972թթ. Ուրուգվայ/Պարագվայ Միսիայում ծառայելուց հետո, նա վերադարձավ տուն և 1973թ. հունիսին Սոլթ Լեյքի Տաճարում ամուսնացավ իր մանկության ընկերուհու Դարլա Ջեյմսի հետ: 1976թ. Եպիսկոպոս Դեյվիսը գյուղատնտեսական տնտեսագիտություն գծով բակալավրի կոչում է ստացել Բրիգամ Յանգ Համալսարանից, իսկ ավելի ուշ մասնագիտական խորացված դասընթաց է անցել Սթենֆորդի և Հյուսիսարևմտյան համալսարաններում:
Տարիներ շարունակ նա և նրա կինը իրենց հինգ զավակների հետ ապրել են վեց նահանգներում, քանի որ նա իր կարիերան զարգացրեց անշարժ գույքի ոլորտում: Նա նաև ծառայել է որպես ցցի նախագահ, ցցի նախագահություններում խորհրդական, հինգ բարձրագույն խորհուրդներում, եպիսկոպոսություններում և ծխի տարբեր հանձնարարականներում: 1998–2001թթ. նա ծառայել է որպես Պուերտո Ռիկո Սան Խուան Միսիայի նախագահ: Իր վերջին կանչից առաջ նա աշխատում էր Եկեղեցու Հատուկ Նախագծերի բաժանմունքում որպես գլխավոր տնօրեն:
Իր քաղած դասերից մեկն է՝«Տերը սիրում և առաջնորդում է Իր զավակներին»: