2012
Նրանք խոսեցին մեզ հետ. դարձնելով համաժողովը մեր կյանքի մասը
Մայիս 2012


Նրանք խոսեցին մեզ հետ

Դարձնելով համաժողովը մեր կյանքի մասը

Այս վարժությունները և հարցերը կարող եք օգտագործել ընտանեկան քննարկում սկսելու կամ անհատապես խորհելու համար:

Ստորև նշված էջերի համարները ելույթների առաջին էջերի համարներն են:

Երեխաների համար

  • Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը խոսում է երկու կարևոր բառերի մասին, որոնք նա ցանկանում է, որ մենք հիշենք, երբ գայթակղվում ենք որևէ մեկի հանդեպ ոչ բարի վերաբերմունք դրսևորել (էջ 70): Դուք հիշո՞ւմ եք, թե որոնք են այդ խոսքերը: Խոսեք ձեր ծնողների հետ վարքագծի այն տեսակների մասին, որոնք նա առաջարկում է մեզ դադարեցնել: Մտածեք, թե ինչպես դուք կարող եք ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին մյուսների հանդեպ ձեր վերաբերմունքի միջոցով:

  • Երեց Ռասսել Մ. Նելսոնը խոսում է մեր ֆիզիկական մարմինների բազմաթիվ զարմանալի ունակությունների մասին (էջ 77), իսկ Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդը ուսուցանում է, որ մեր Երկնային Հայրը սիրում է մեզ, անգամ, երբ մեր մարմինները կատարյալ չեն (էջ 80): Ինչպե՞ս եք զգում մարմին ունենալով: Մտածեք այն տարբեր գործողությունների մասին, որոնք կարող է կատարել ձեր մարմինը: Երբ ասում եք ձեր աղոթքները, մտածեք, թե ինչ կարող եք ասել Երկնային Հորը, շնորհակալություն հայտնելով Նրան այդ պարգևի համար:

Երիտասարդների համար

  • Դուք ճանաչո՞ւմ եք մարդկանց, ովքեր տալիս են այն երեք հարցերը, որոնք նշում է մարգարեն իր ելույթի մեջ կիրակի առավոտյան նիստի ժամանակ (էջ 90). «Որտեղի՞ց ենք մենք եկել: Ինչո՞ւ ենք մենք այստեղ: Ո՞ւր ենք մենք գնում այս կյանքից հետո»: Կարդացեք այս հարցերին նրա պատասխանները և մտածեք, թե ինչպես դուք կարող եք կիսվել այս ճշմարտություններով մարդկանց հետ, ովքեր դեռ չգիտեն դրանց մասին:

  • Որոշ մարդիկ չեն հասկանում, որ Վերջին Օրերի Սրբերը հավատում են և հետևում են Հիսուս Քրիստոսին: Կարդացեք Երեց Դալլին Հ. Օուքսի «Զոհաբերություն» ելույթը և մտածեք այս նախադասության մասին. «Ծառայության և զոհաբերության մեր կյանքը Տիրոջը և մեր մերձավորին ծառայելու մեր պարտավորվածության ամենաճիշտ արտահայտությունն են» (էջ 19): Ինչպե՞ս է ձեր ապրելաձևը խոսում Փրկչի վերաբերյալ ձեր վկայության մասին:

  • Երեց Քվենթին Լ. Քուքը ուսուցանել է. «Երբ մեկը համահունչ չէ հավատքի երգի հետ, նա համահունչ չէ Հոգու հետ» (էջ 41): Մտածեք այն մասին, թե ինչպես է հնչում չլարված գործիքը և ինչը կարող է պատճառ դառնալ, որ գործիքը լարից ընկնի: Ի՞նչ որոշակի բաներ դուք կարող եք անել, որպեսզի համահունչ լինեք հավատքի երգի հետ:

  • Այս համաժողովի մի քանի խոսնակներ խոսեցին իրենց ընտանիքների մասին, ներառյալ ընտանիքների մասին, որտեղ ոչ բոլորն են անդամ, որտեղ մեկ ծնող կա միայն և որոնք տարբեր տեսակի դժվարությունների են հանդիպում: Ի՞նչ են սովորել այդ խոսնակները իրենց ընտանիքներից և ինչն են սկսել գնահատել: Ի՞նչ եք սիրում և գնահատում դուք ձեր ընտանիքներում: Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ընտանիքի անդամներին և բարձրացնել նրանց:

Չափահասների համար

  • Նախագահ Բ ոյդ Կ. Փաքերն ուսուցանեց. «Ծնող լինելու մեծ հայտնագործություններից մեկն այն է, որ մենք մեր երեխաներից շատ ավելին ենք սովորում այն մասին, թե իրականում ինչն է ավելի կարևոր, քան երբևէ սովորել ենք մեր ծնողներից» (էջ 6): Եթե դուք ծնող եք, մտածեք այն կարևոր դասերի մասին, որոնք դուք սովորել եք ձեր երեխաներից, կամ, եթե ծնող չեք, մտածեք այն դասերի մասին, որոնք սովորել եք ձեզ ծանոթ երեխաներից: Կիսվեք այդ դասերով և հանգամանքներով ձեր ամուսնու, ընկերոջ, երեխաների կամ մյուսների հետ:

  • Մենք կարող ենք ազատվել չարից, եթե դիմենք սուրբ գրությունների ուսմունքներին, սովորեցնում է Երեց Լ. Թոմ Փերին (էջ 94): Ինչպե՞ս են սուրբ գրությունների ուսմունքներն օգնել ձեզ ազատվել: Ինչպե՞ս են դրանք օգնել ձեզ ընտրել ճիշտը:

  • Մի քանի ելույթներ կենտրոնացել են ուխտերի, հատկապես տաճարային ուխտերի շուրջ: Մտածեք Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի խոսքերի մասին. «Հայելու մեջ ինքներդ ձեզ հետ զրուցեք և հարցրեք. «Որտե՞ղ եմ ես կանգնած՝ ապրելով ըստ իմ ուխտերի» (էջ 34): Մտածեք ձեր պատասխանի մասին և թե ինչ դուք կարող եք անել, որպեսզի ավելի հավատարիմ ապրեք ձեր ուխտերին և հրավիրեք մյուսներին կապել և պահել ուխտերը:

  • Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը (էջ 31), Երեց Նիլ Լ. Անդերսենը (էջ 111) և մյուսները խոսեցին աշակերտության և Քրիստոսի մոտ գալու ընթացքի մասին: Ինչպիսի՞ն է եղել աշակերտության ձեր ուղին: Ի՞նչ եք դուք սովորել այս և այլ ելույթներից՝ Փրկչի մոտ շարունակ գալու մասին:

  • «Մեր հիմնական առաջադրանքը, - ուսուցանեց Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը, - Հիսուս Քրիստոսի ավետարանը, Նրա վարդապետությունն ուսուցանելն է ողջ աշխարհում» (էջ 86): Վերընթերցեք Երեց Քրիստոֆերսոնի և Երեց Դոնալդ Լ. Հոլսթրոմի ելույթները (էջ 13) և մտածեք, թե ինչ է իրենից ներկայացնում Հիսուս Քրիստոսի ավետարանը: Ի՞նչ հնարավորություններ դուք ունեք այն ուսուցանելու համար ձեր տանը, ձեր կոչումները կատարելիս և ձեր կազմակերպություններում ուսուցանելիս: