Մարգարեների տեսիլքը Սփոփող Միության մասին՝ հավատք, ընտանիք, սփոփանք
Հավատք, ընտանիք և սփոփանք՝ այս երեք պարզ բառերը արտահայտում են մարգարեների տեսիլքը Եկեղեցու քույրերի մասին:
Վերջին տարիներին ես զգում եմ, որ ավելին պետք է խոսեմ Սփոփող Միության մասին՝ դրա նպատակների և հատկանիշների,1 պատմության արժեքի,2 աշխատանքի և եպիսկոպոսների և Մելքիսեդեկյան Քահանայության քվորումների հետ համագործակցության մասին:3 Այժմ կարևոր է դառնում ուշադրությունը կենտրոնացնել Սփոփող Միության մասին մարգարեների տեսիլքներին:4
Ճիշտ ինչպես Տիրոջ մարգարեները շարունակ ուսուցանել են երեցներին և քահանայապետերին նրանց նպատակների և պարտականությունների մասին, նրանք կիսվել են իրենց տեսիլքով Սփոփող Միության քույրերի մասին: Նրանց խորհրդից պարզ է դառնում, որ Սփոփող Միության նպատակներն են՝ մեծացնել հավատքը և անձնական արդարակեցությունը, ամրացնել ընտանիքները և տները և փնտրել ու օգնել կարիքավորներին: Հավատք, ընտանիք, և սփոփանք՝ այս երեք պարզ բառերը արտահայտում են մարգարեների տեսիլքը Եկեղեցու քույրերի մասին:
Վերականգնման օրից ի վեր մարգարեները կիսվել են իրենց տեսիլքով ամուր, հավատարիմ և նպատակասլաց կանանց մասին, ովքեր հասկանում են իրենց հավերժական արժեքը և նպատակը: Երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը հիմնեց Սփոփող Միությունը, նա դրա առաջին նախագահին հրահանգեց՝ նախագահել այդ կազմակերպությունում, հոգ տանելով աղքատների համար՝ բավարարելով նրանց կարիքները, և իրականացնելով այդ կազմակեպության տարբեր գործերը:5 Նա տեսնում էր այս կազմակերպությունը որպես ընտրյալ հասարակություն, առանձնացված աշխարհի չարիքներից:6
Բրիգամ Յանգը՝ Եկեղեցու երկրորդ Նախագահը, իր խորհրդականներին և Տասներկու Առաքյալների Քվորումին պատվիրեց հրահանգել եպիսկոպոսներին թույլ տալ, որ քույրերը կազմակերպեին Կանանց Սփոփող Միություններ տարբեր ծխերում: Նա ասաց. «Ոմանք կարող են մտածել, թե դա աննշան բան է, սակայն դա այդպես չէ:7
Ավելի ուշ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն ասել է, որ ի տարբերություն աշխարհիկ կազմակերպությունների, որոնք ստեղծել են տղամարդիկ կամ կանայք, Սփոփող Միությունը աստվածայնորեն պատրաստված, աստվածայնորեն լիազորված, աստվածայնորեն կազմակերպված, աստվածայնորեն կարգված է Աստծո կողմից:8 Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը քույրերին ասել է, որ իրենց տրվել է զորություն և իշխանություն կատարելու մեծ բաներ:9 Նա ասել է. «Դուք աշխարհում կանանց այս մեծագույն կազմակերպության անդամներն եք, կազմակերպություն, որը կենսական դեր ունի երկրի վրա Աստծո արքայությունում և որը կառուցվել և գործում է, որպեսզի օգնի իր հավատարիմ անդամներին ձեռք բերել հավերժական կյանք մեր Հոր արքայությունում»:10
Ազդեցության մեծ գոտի
Ամեն տարի հարյուր հազարավոր կանայք և երիտասարդ աղջիկներ դառնում են քույրերի անընդմեջ աճող այս շրջանակի մասը:11 Այսուհետև, որտեղ էլ որ քույրն ապրի կամ ծառայի, նա պահպանում է Սփոփող Միության իր անդամությունը և կապը:12 Սփոփող Միության կարևոր նպատակներն են պատճառը, որ Առաջին Նախագահությունը ցանկություն է հայտնել, որ երիտասարդ կանայք սկսեն պատրաստվել միանալու Սփոփող Միությանը իրենց 18 տարեկանը լրանալուց շատ առաջ:13
Սփոփող Միությունը ծրագիր չէ: Այն Տիրոջ Եկեղեցու պաշտոնական մասն է, որը «աստվածայնորեն կարգված է Աստծո կողմից»՝ ուսուցանելու, ամրացնելու և ոգեշնչելու քույրերին հավատքի, ընտանիքի և սփոփանքի իրենց նպատակներին հասնելու գործում: Վերջին օրերի սրբերի կանանց համար Սփոփող Միությունը ապրելաձև է, և դրա ազդեցությունը տարածվում է կիրակնօրյա դասարանից կամ սոցիալական հավաքներից դուրս: Այն ընդօրինակում է աշակերտ կանանց, որոնք ծառայում էին Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա Առաքյալների հետ Նրա հին Եկեղեցում:14 Մեզ ուսուցանել են, որ պարտադիր է կնոջ համար իր կյանք բերել արժեքներ, որոնք սնուցվում են Սփոփող Միության կողմից, ինչպես պարտադիր է, որ տղամարդիկ կառուցեն իրենց կյանքը քահանայությամբ սնվող բնավորության գծերի վրա:15
Երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը կազմակերպեց Սփոփող Միությունը, նա քույրերին ուսուցանեց, որ նրանք պետք է «օգնեին աղքատներին» և «փրկեին հոգիներ»:16 «Հոգիներ փրկելու» իրենց աշխատանքի մեջ քույրերը լիազորված էին կազմակերպելու և ընդգրկվելու գործունեության լայն շրջանակում: Սփոփող Միության առաջին նախագահը ձեռնադրվեց, որպեսզի մեկնաբանի սուրբ գրությունները, և Սփոփող Միությունը դեռևս կրում է Տիրոջ Եկեղեցում ուսուցանելու հիմնական պատասխանատվությունը: Երբ Ջոզեֆ Սմիթը քույրերին ասաց, որ Սփոփող Միության կազմակերպումը կօգնի նրանց պատրաստվել «Քահանայության արտոնություններին, օրհնություններին և պարգևներին»,17 Տիրոջ փրկության աշխատանքը բացվեց նրանց առաջ: Հոգիներ փրկելը ներառում է ավետարանով կիսվելը և միսիոներական աշխատանքին մասնակցելը: Այն ներառում է տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելը: Այն ներառում է՝ անել հնարավոր ամեն ինչ հոգևոր և նյութական առումով ինքնուրույն դառնալու համար:
Երեց Ջոն Ա. Վիդսոուն հայտարարել է, որ Սփոփող Միությունը առաջարկում է՝ «ազատում աղքատությունից, ազատում հիվանդությունից, ազատում կասկածներից, ազատում տգիտությունից՝ ազատում այն ամենից, ինչը խանգարում է կնոջ ուրախությանը և զարգացմանը: Ինչպիսի հրաշալի կոչում»:18
Նախագահ Բոյդ Կ. Փաքերը Սփոփող Միությանը նմանեցրել է «պաշտպանող պատի»:19 Քույրերին և նրանց ընտանիքները պաշտպանելու պատասխանատվությունը մեծացնում է այցելող ուսուցիչների հսկողության և սպասավորման ծառայությունների կարևորությունը, և դա ցույց է տալիս Տիրոջ հետ մեր կապած ուխտերը հիշելու մեր ցանկությունը: Կարիքավորներին և տուժվածներին ծառայելիս մենք ներդաշնակության մեջ ենք աշխատում եպիսկոպոսների հետ Սրբերի հոգևոր և նյութական կարիքները հոգալու համար:20
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ասել է. «Շատ քույրեր կան, որ ապրում են ցնցոտիներում՝ հոգևոր ցնցոտիներում: Նրանք արժանի են շքեղ զգեստ կրելու՝ հոգևոր զգեստ: … Ձեր արտոնությունն է գնալ տներով և ցնցոտիները փոխարինել զգեստով»:21 Նախագահ Հարոլդ Բ. Լին կիսվել է իր տեսիլքով. «Չե՞ք տեսնում, թե ինչու է Տերը հանձնարարել … Սփոփող Միությանը այցելել տները: Որովհետև, Վարդապետից հետո, ոչ ոք Եկեղեցում չունի այդ անձանց սրտերի և կյանքերի հանդեպ ավելի սիրալիր վերաբերմունք, ավելի լիարժեք հասկացողություն»:22
Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը զգուշացրել է Սփոփող Միության քույրերին և նրանց ղեկավարներին, ասելով, որ նա չի ուզում տեսնել այնպիսի ժամանակ, երբ մեր Սփոփող Միությունները հետևեն կանանց կողմից ստեղծված կազմակերպություններին, կամ կորցնեն իրենց ինքնությունը, հարելով այդ կազմակերպություններին»: Նա ակնկալում էր, որ քույրերը «տանեն իրենց ետևից աշխարհը և … հատկապես աշխարհի կանանց դեպի այն ամենը, ինչը գովեստի արժանի է, Աստվածանման է, ոգեշնչող և մաքրող մարդկանց զավակների համար»:23 Նրա խորհուրդը շեշտում է պատասխանատվությունը՝ տարհանել ավանդույթներ, թեմաներ, քմահաճույքներ և ընհանուր ուղղություններ, և ընդգրկել սովորություններ, որոնք համապատասխանում են Սփոփող Միության նպատակներին:
Ղեկավարները, ովքեր փնտրում են հայտնություն, կարող են հետևել, որ ցանկացած Սփոփող Միության հավաք, դաս, միջոցառում և ջանք ուղղված լինի այն նպատակների իրականացմանը, որոնց համար այն ստեղծվել է: Մեր ցանկալի շփումները, ընկերությունը և միությունը կլինեն Տիրոջ հետ Նրա աշխատանքում միասին ծառայելու քաղցր արդյունքները:
Մարգարեների տեսիլքի իրականացումը
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը և նրա խորհրդականները վերջերս վկայել են, որ «Տերը վերականգնել է ավետարանի լրիավությունը Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, և որ Սփոփող Միությունը այդ վերականգնման կարևոր մասն է հանդիսանում»: Որպես Սփոփող Միության «փառավոր ժառանգություն» պահպանելու ցանկության վկայություն, Առաջին Նախագահությունը վերջերս հրատարակեց և աշխարհով տարածեց Իմ արքայության դուստրերը. Սփոփող Միության պատմությունը և աշխատանքը գրքույկը: Այդ գրքի էջերում մենք կարող ենք գտնել սովորույթներ և օրինակներ, որ պատկանում են քույրերին և եղբայրներին, որոնք միասին աշխատում են ընտանիքներում և Եկեղեցում, և մենք կարող ենք սովորել սկզբունքներ այն մասին, թե ով ենք մենք, ինչին ենք հավատում և ինչը պետք է պաշտպանենք: Առաջին Նախագահությունը մեզ խրախուսում է ուսումնասիրել այս կարևոր գիրքը և «թույլ տալ, որ դրա հարատև ճշմարտությունները և ոգեշնչող օրինակները փոխեն մեր կյանքը»:24
Երբ քույրերը ավելի ու ավելի են հետևում Սփոփող Միության նպատակներին, մարգարեների տեսիքլը իրականանում է: Նախագահ Քիմբալն ասել է. «Այս կազմակերպության մեջ զորություն կա, որը դեռևս լիովին չի օգտագործվել ամրացնելու Սիոնի տները և կառուցելու Աստծո արքայությունը, և չի օգտագործվի լիարժեք մինչև և քույրերը և քահանայությունը չըմբռնեն Սփոփող Միության տեսիլքը»:25 Նա մարգարեացել է, որ «վերջին օրերին Եկեղեցու աճի մեծ մասը պայմանավորված կլինի աշխարհի այն լավ կանանցով (որոնք ունեն հոգևորության ներքին զգացում), որոնք մեծ թվերով կմիանան Եկեղեցուն: Սա տեղի կունենա այն աստիճան, որ Եկեղեցու կանայք … կառանձնանան և կտարբերվեն՝ լավ իմաստով, աշխարհի կանանցից»:26
Ես շնորհակալ եմ Սփոփող Միության վերաբերյալ մարգարեների տեսիլքի համար: Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի նման, ես «համոզված եմ, որ ոչ մի տեղ չկա մեկ այլ կազմակերպություն, որը կհամեմատվի այս Եկեղեցու Սփոփող Միության հետ»:27 Մեր պարտականությունն է այժմ ապրել Սփոփող Միության վերաբերյալ մարգարեների տեսիլքի համաձայն՝ ձգտելով մեծացնել հավատքը, ամրացնել ընտանիքները և օգնություն տրամադրել:
Ես ավարտում եմ Նախագահ Լորենզո Սնոույի խոսքերով. «Սփոփող Միության ապագան լի է խոստումով: Եկեղեցու աճի հետ մեկտեղ դրա գործունեության դաշտը համապատասխանաբար կլայնանա: Մեր պատասխանատվությունն է համապատասխանեցնել մեզ Սփոփող Միության վերաբերյալ մարգարեների տեսիլքին, և այն կլինի էլ ավելի ունակ բարիք գործելու, քան եղել է անցյալում»:28 Քույրերին, ովքեր օգնում են առաջ տանել Աստծո արքայությունը, նա ասել է. «Քանզի դուք կիսել եք այդ ջանքերը, դուք անշուշտ կկիսեք աշխատանքի հաղթանակը և վեհացումն ու փառքը, որ Տերը կտա Իր հավատարիմ զավակներին»:29 Այս տեսիլքի մասին ես նույնպես բերում եմ վկայություն, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: