2012
Երեց Ռիչարդ Ջ. Մեյնզ
Մայիս 2012


Երեց Ռիչարդ Ջ. Մեյնզ

Յոթանասունի Նախագահությունից

Երեց Ռիչարդ Ջ. Մեյնզ

«Աշխարհում յուրաքանչյուր ոք Աստծո զավակն է, և Նա հավասարապես սիրում է Իր բոլոր զավակներին», - ասաց Յոթանասունի Նախագահություն նոր կանչված Երեց Ռիչարդ Ջոն Մեյնզը: Նա նշեց, որ դա ավետարանի առաջին սկզբունքն է, որ գալիս է իր միտք, երբ նա խորհում է իր միջազգային ծավալուն ծառայության շուրջ, ներառյալ հանձնարարականները Ուրուգվայում, Պարագվայում, Մեքսիկայում, Էկվադորում, Պերույում և Ֆիլիպիններում:

«Հավերժական օրհնությունները, որ գալիս են Հիսուս Քրիստոսի ուսուցանած սկզբունքները ընդունելու և ապա դրանցով ապրելու արդյունքում, ի վերջո վեհացում կպարգևեն Երկնային Հոր բոլոր զավակներին, անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում կամ ինչպիսի դժվարություններ են հաղթահարում այս փորձնական վիճակում», - ավելացրեց նա:

Երեց Մեյնզը, որը ծնվել է 1950թ. հոկտեմբերին Բերքլիում, Կալիֆոռնիա, ԱՄՆ, Ստան և Բեթի Մեյնզերի ընտանիքում, իր միջազգային ծառայությունը սկսել է 1969թ., երբ մինչև 1971թ. նա լիաժամկետ միսիա ծառայեց Պարագվայում և Ուրուգվայում:

1974թ. օգոստոսին Մանթի Յուտա Տաճարում նա ամուսնացավ Նենսի Փուրինթոնի հետ, որին հանդիպել էր Այդահոյի առողջարանում աշխատելիս: Նրանք ունեն չորս զավակ:

Այդ նույն տարին Երեց Մեյնզն ավարտեց Բրիգամ Յանգ Համալսարանի բիզնես կառավարում ֆակուլտետը և ավելի ուշ մագիստրոսի կոչում ստացավ Գլոբալ Կառավարման Թանդերբըրդ դպրոցից: Նա աշխատել է որպես սեփականատեր և գլխավոր տնօրեն մի ընկերությունում, որը մասնագիտացել էր արտադրության ավտոմատացման գծով:

1989-1992թթ. Երեց Մեյնզը ծառայել է որպես Մեքսիկա Մոնտերեյ Միսիայի նախագահ: 1997թ. նա կանչվել է որպես Գերագույն Իշխանություն: Որից հետո նա ծառայել է Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմտյան տարածքում, Հարավային Ամերիկայի Արևմտյան և Ֆիլիպինների Տարածքային նախագահություններում: Նա նաև ծառայել է Եկեղեցու Քահանայության Գործադիր Խորհրդում, որպես Միսիոներական բաժանմունքի գործադիր տնօրենի օգնական, և որպես Ընտանիքի պատմության բաժանմունքի գործադիր տնօրեն:

2012թ. հունվարի 20-ին նա կանչվեց ծառայելու Յոթանասունի Նախագահությունում, փոխարինելով Երեց Սթիվեն Ի. Սնոուին, որը կանչվեց որպես Եկեղեցու Պատմաբան և Արձանագրող: