Օժանդակների ուսուցողական հավաքներ առցանց անգլերենով և իսպաներենով
Օգնելու համար ղեկավարներին սովորել իրենց պարտականությունները և ներկայացնել նյութերը, որոնք կարող են օգտագործվել քահանայության և օժանդակների ղեկավարների ուսուցման նպատակով, մարտի վերջին Եկեղեցու չորս օժանդակների գերագույն նախագահությունները ուսուցում կազմակերպեցին ցցերի և ծխերի օժանդակների ղեկավարների համար: (Երիտասարդ Տղամարդկանց ղեկավարների համար ուսուցումը տեղի կունենա մայիսի 10-ին): Բոլոր հինգ օժանդակների համար թե ուղիղ և թե ըստ պահանջի վեբ հեռարձակումներ կլինեն անգլերենով և իսպաներենով: Մարտին տեղի ունեցած ուսուցման չորս նիստերի ամփոփումները տրված են այստեղ նրանց համար, ովքեր չունեն մուտքի թույլտվություն:
Երեխաների Միություն
Երեխաների Միության նպատակն է օգնել երեխաներին դարձի ճանապարհին, ասաց Ռոզմարի Վիքսոմը, Երեխաների Միության գերագույն նախագահը, Երեխաների Միության ղեկավարների ուսուցողական հավաքի ժամանակ՝ մարտի 28 և 29-ին:
«Մենք ուզում ենք, որ [Եկեղեցու երեխաները] զգան, սիրեն, գործեն,- ասաց նա,- Մենք ցանկանում ենք, որ նրանք վկայություն ունենան …Վկայություն նշանակում է հայտարարություն: Մենք ցանկանում ենք մեկ քայլ առաջ գնալ: Դարձի գալ նշանակում է գործել: Մենք ցանկանում ենք, որ այդ երեխաներն իրենց կյանքում ունենան և զգան դարձի գալու սերմերը»:
Քույր Վիքսոմը և նրա խորհրդականներ Ջին Ա. Սթիվենսը և Շերիլ Ա. Էսփլին ծխերի և ցցերի Երեխաների Խմբերի ղեկավարներին ասացին, որ նրանք կարող են օգնել ծնողներին ցանել դարձի գալու այդ սերմերը: Քույր Վիքսոմն ասաց, որ դարձի գալու գործընթացը սկսվում է շատ վաղ տարիքից: «Այն սկսվում է տանը, որտեղ ծնողները սիրում են Տիրոջը իրենց ողջ սրտով, ողջ հոգով և ողջ զորությամբ: Եվ ապա նրանք ուսուցանում են իրենց զավակներին»:
Նա ասաց, որ երեխաները կհասկանան, թե ինչ է նշանակում դարձի գալ, «միայն թե մենք ժամանակ տրամադրենք և ուսուցանենք նրանց»: Եվ նա ավելացրեց, եթե ծնողները և Երեխաների ղեկավարները չեն սովորեցնում նրանց, «աշխարհը կսովորեցնի»:
Երեխաների Խմբի գերագույն խորհրդի անդամները նաև ելույթներ ունեցան ավետարանի սկզբունքները երաժշտության միջոցով ուսուցանելու և Երեխաների Խմբի ղեկավարների համար նախատեսված նյութերի մասին, որոնք գտնվում են LDS.org կայքում:
Սփոփող Միություն
«Դուք ղեկավարում եք մեծ աշխատանք»,- մարտի 27 և 28-ի օժանդակների ուսուցման նիստին Սփոփող Միության ղեկավարներին ասաց Ջուլի Բ. Բեքը, որը ազատվեց Սփոփող Միության գերագույն նախագահի պաշտոնից շաբաթ երեկոյան նիստի ժամանակ: «Սա Տիրոջ գործն է… Մենք շատ կարևոր պատասխանատվություն ենք կրում»:
Քույր Բեքը խոսեց մի քանի թեմաների շուրջ, ինչպիսիք են՝ Սփոփող Միության նպատակները, կանանց կարևոր դերը իրենց ընտանիքներում, ուսուցումը (հատկապես Եկեղեցու նոր քույրերին), հանձնախմբերում աշխատանքը և ղեկավարության սկզբունքները:
Հավատարիմ մնացեք հիմունքներին,- ասաց Քույր Բեքը: «Սա պարզ աշխատանք է, և ապա Տերը մտքեր է ի հայտ բերում: Եթե մենք պարզենք, թե ինչ պետք է անենք, Նա կօգնի մեզ հայտնությունը վերածել գործի: Մենք ողջ ընթացքում հայտնություն կստանանք»:
Իրենց ուսուցանման ողջ ընթացքում Սփոփող Միության նախագահությունը և գերագույն խորհուրդը կենտրոնացել էին պատասխաններ փնտրելով Handbook 2: Administering the Church-ում, ինչպես նաև Իմ արքայության դուստրերը. Սփոփող Միության պատմությունն ու աշխատանքը գրքում:
Կիրակնօրյա Դպրոց
Ղեկավարների ուսուցման գրադարանը (Leadership Training Library), որը նոր հնարավորություն է LDS.org կայքում, Կիրակնօրյա Դպրոցի օժանդակ ղեկավարների ուսուցման հավաքի ուշադրության կենտրում էր, որը տեղի ունեցավ մարտի 28-ին:
Գրադարանից տարբեր տեսագրություների մասեր ցուցադրվեցին, որպեսզի ամրապնդեին Կիրակնօրյա Դպրոցի գերագույն նախագահ Ռասսել Թ. Օսգաթորփի ծավալած քննարկումը հավաքի չորս հիմնական թեմաների շուրջ.
-
Ծխի կամ ցցի Կիրակնօրյա Դպրոցի ղեկավարի դերը:
-
Ինչպես օգնել մյուսներին հասկանալ Կիրակնօրյա Դպրոցի նախագահության դերը ծխի և ցցի բոլոր կազմակերպություններում ուսուցումը բարելավելու գործում:
-
Ինչպես ավելի արդյունավետորեն խորհրդակցել միասին որպես նախագահություն:
-
Ինչպես կողմնորոշել ուսուցիչներին և մշտական արդյունավետ օգնություն տրամադրել:
«Ղեկավարների ուսուցման գրադարանը, կլինի ամենակարևոր գործիքներից մեկը, որը կօգնի ձեզ ուսուցանել այլ օժանդակների և Կիրակնօրյա Դպրոցի անդամներին իրենց պատասխանատվությունների մասին»,- ասաց Դեյվիդ Մ. Մակքոնկին՝ Կիրակնօրյա գերագույն նախագահության առաջին խորհրդականը: «Գրադարանը պատրաստվել էր Եկեղեցու բոլոր օժանդակների, Յոթանասունի անդամների, Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների կողմից: Սա մի նախագիծ է, որը անցել է երկար տարիներ և ընդգրկել է շատ մայրցամաքներ»:
Գրադարան կարելի է մուտք գործել LDS.org կայքից, նախ հիմնական էջում սեղմելով Menu-ի վրա և ապա սեղմելով Leadership Training Library, որը գտնվում է Service սյունակում:
Երիտասարդ Կանայք
«Չափանիշները չեն փոխվել, աշխարհն է փոխվել»,- ասաց Երիտասարդ Կանանց գերագույն նախագահ Էլեյն Ս. Դալտոնը Երիտասարդ Կանանց ուսուցման հավաքի ժամանակ, որը տեղի ունեցավ մարտի 27 և 28-ին: Նա քաջալերեց ղեկավարներին «փոխել աշխարհը»՝ առաքինի ապրելակերպի լավ օրինակ ծառայելով:
«Ձեր կոչումները պատահական չեն,- ասաց նա,- Ձեր տեսքը, հագուստը և ժպիտը կազդեն այդ երիտասարդ կանանց վրա … ուղղակի լինելով նրանց հետ և ուսուցանելով նրանց կին լինելու և ավետարանով ապրելու ուրախությունը … Մենք պետք է համեստ լինենք: Մենք պետք է զգոն լինենք: Մենք պետք է ուսուցանենք օրինակով և մեծ սիրով»:
Երիտասարդ Կանանց գերագույն նախագահության խորհրդականներ Մերի Ն. Քուքը և Էն Մ. Դիբը նշեցին, որ կարևոր է «թույլ տալ Դափնիներին ղեկավարել»: Խորհրդականներն օգտագործեցին Երիտասարդ Կանանց ճամբարը, որը այս տարի նշում է իր 100-ամյակը, որպես հնարավորության օրինակ, որպեսզի թույլ տրվի Դափնիներին ղեկավարել, սակայն ասացին, որ ղեկավարների համար պարտավորություններ հանձնելու մշտական հնարավորություններ կան, որպեսզի ներգրավվեն երիտասարդ կանանց:
Ելույթ ունեցողները նաև ուշադրությունը կենտրոնացնում են տարբեր միջոցների վրա, որոնք են՝ վեբ կայքերը, հոդվածները, տեսագրությունները, ձեռնարկներն ու Երիտասարդներին զորացնելու համար- գրքույկի խմբագրված տարբերակը, որոնք մատչելի են ղեկավարներին՝ գաղափարներ և օգնություն քաղելու համար: