2012
Երեց Սթենլի Գ. Էլիս
Մայիս 2012


Երեց Սթենլի Գ. Էլիս

Յոթանասունից

Երեց Սթենլի Գ. Էլիս

Երեց Սթենլի Գարելդ Էլիսը գիտեր, որ ոչ ոք չի կարող գիտական ճանապարհով ապացուցել Աստծո գոյությունը, սակայն Հարվարդի Համալսարանում նա սովորեց, որ կարող է ապացուցել Աստծո գոյությունը՝ փորձարկելով Նրա խոստումները: Առաջին կուրսեցի էր, որ գումարը վերջացավ, և նա սկսեց աշխատել իր ծախսերը հոգալու համար: Թեև նա կասկածում էր, որ կարող է տասանորդ վճարել և հոգալ նաև իր բոլոր ծախսերը, նա որոշեց «փորձել» Տիրոջը (տես Մաղաքիա Գ.10):

«Առաջինը ես իմ տասանորդը վճարեցի, և հրաշք կատարվեց»,- ասաց Յոթանասունի Երկրորդ Քվորումից Առաջին Քվորում վերջերս կանչված Երեց Էլիսը: «Ես կարողացա ծայրը ծայրին հասցնել մինչև մյուս աշխատավարձը: Եվ այդպես շարունակվեց ամեն երկու շաբաթը մեկ ողջ կիսամյակի ընթացքում: Փորձելով Տիրոջը ես ամրապնդեցի իմ վկայությւնը, որ Նա իրական է, և Նա պահում է Իր խոստումները»:

Երեց Էլիսը ծնվել է 1947թ. հունվարին Բըրլիում, Այդահո, ԱՄՆ, Սթեֆան և Հեյզել Էլիսների ընտանիքում, և մեծացել է ագարակում ու ֆերմայում: Հարվարդում մեկ տարի սովորելուց հետո, 1966–1968թթ. նա ծառայեց Բրազիլիայի միսիայում: Իր վերադարձից հետո, նա ամուսնացավ Քեթրին Քլոֆերի հետ 1969թ. հունիսին Լոս Անջելես Կալիֆորնիա տաճարում: Նրանք ունեն ինը զավակ:

Հարվարդն ավարտելուց հետո, որտեղ նա ստացավ կառավարման գծով բակալավրի աստիճան, նա իրավագիտության աստիճան ստացավ Բրիգամ Յանգ Համալսարանից: Երեց Էլիսն աշխատել է հարկային պլանավորման ոլորտում և դարձել ֆինանսական խորհրդատվական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն:

Նախքան Յոթանասունի Առաջին Քվորում կանչվելը, Երեց Էլիսը ծառայել է Հյուսիսային Ամերիկայի Հարավարևմտյան տարածքի, Բրազիլիայի Հյուսիսային տարածքի նախագահություններում, և Սահմանների և ղեկավարների փոփոխման հանձնախմբում: 1999-2002թթ. նա ծառայել է որպես Բրազիլիայի Սան Պաոլո Հյուսիսային Միսիայում: Նա նաև եղել է ցցի նախագահ, ցցի նախագահության խորհրդական, բարձրագույն խորհրդական, եպիսկոպոսության խորհրդական, երեցների քվորումի նախագահ և ծխի ու ցցի Երիտասարդ Տղամարդկանց նախագահ: