Եպիսկոպոս Ժերալդ Կոսե
Նախագահող Եպիսկոպոսության Առաջին Խորհրդական
Նախագահող Եպիսկոպոսության Առաջին Խորհրդական վերջերս կանչված Եպիսկոպոս Ժերալդ Ժան Կոսեն իր մանկությունից միշտ երջանկություն է գտել Եկեղեցու ծառայության մեջ: Նա ասաց, որ դա հրաշալի բան էր, որովհետև Ֆրանսիայի Բորդո քաղաքի իր փոքր ճյուղում ամեն ոք պետք է աշխատեր գործող պահել միավորը: Բացի Ահարոնյան Քահանայության քվորումներում ծառայելը, նա 12 տարեկանում ծառայել է որպես Երեխաների խմբի դաշնակահար, 14 տարեկանում՝ Կիրակնօրյա Դպրոցի նախագահությունում խորհրդական, իսկ 16 տարեկանում՝ Կիրակնօրյա Դպրոցի նախագահ:
«Եկեղեցում ծառայելն օգնեց ինձ վկայություն ձեռք բերել»,- ասաց նա: Նրա հայրը, որը մի քանի անգամ ծառայել է որպես ճյուղի նախագահ և եպիսկոպոս, կարևոր դեր է խաղացել Եպիսկոպոս Կոսեի կյանքում դրական փորձառություն ունենալու համար:
«Երբ ես դեռահաս էի, նա ինձ ներգրավում էր տնային ուսուցման կամ կարիքավոր ընտանիքների այցելության գործում,- ասաց Եպիսկոպոս Կոսեն: - Նրան դիտելը գուցե սովորելու ամենալավ փորձառությունն էր քահանայության ղեկավար լինելուն պատրաստվելիս»:
Ավելի ուշ, Եպիսկոպոս Կոսեն ծառայել է որպես ծխի գործավար, երեցների քվորումի նախագահ, քահանայապետերի խմբի ղեկավար, եպիսկոպոսի խորհրդական, ցցի նախագահի խորհրդական, ցցի նախագահ, Տարածքային Յոթանասունական և վերջերս որպես Յոթանասունի Առաջին Քվորումի անդամ:
Եպիսկոպոս Կոսեն ծնվել է Ֆրանսիայի Բորդո քաղաքում, 1963թ. մայիսին, Ժան և Մարի-Բլանշ Կոսեների ընտանիքում: Նա երիտասարդ տարիքում մեկ տարի ծառայել է Ֆրանսիայի օդային ուժերում, որտեղ նշանակվել է ՆԱՏՕ-ի զորքերում:
1987թ. նա մագիստրոսի կոչում է ստացել ESSEC-ից: Իր կարիերան սկսել է ռազմավարական խորհրդատվությունից՝ վեց տարի աշխատելով խորհրդատվական ֆիրմայի Փարիզյան և Լոնդոնյան գրասենյակներում: Ավելի ուշ նա աշխատել է Եվրոպայում մանրածախ առևտրի մեծ ընկերությունում, իսկ 2008թ. Յոթանասունի Առաջին Քվորում կանչվելուց առաջ նա աշխատել է որպես Ֆրանսիայի սննդի ամենամեծ բաշխող ընկերության գլխավոր տնօրեն և խորհրդի անդամ:
Նա և Վալերի Լուսիեն Բաբինն ամուսնացել են 1986թ. օգոստոսին Բերն Շվեյցարիա Տաճարում: Նրանք ունեն հինգ զավակ: