1971թ.-ից սկսած ձայնա և տեսագրություններն ավելացվում են համաժողովի արխիվին
Որպեսզի անդամներն ավելի լավ կարողանան օգտվել անցյալում և ներկայում տրված սիրելի մարգարեների և առաքյալների խորհրդից, LDS.org. կայքի գերագույն համաժողով բաժնին Եկեղեցին ավելացնում է ձայնա և տեսաարխիվներ:
Մինչև 2012թ. հունիսը անգլերեն լեզվով առցանց արխիվները կունենան 1971թ-ից մինչ այժմ բոլոր գերագույն համաժողովների ձայնա և տեսագրությունները: Նախկինում, 1971թ.-ից սկսած միայն համաժողովների տեքստն է մատչելի եղել, 2002թ.-ից սկսած միայն անգլերեն լեզվով տեսագրություններն էին առկա: Նաև մինչև 2012թ. հունիսը Եկեղեցին կտրամադրի 2008թ.-ից սկսած համաժողովների ելույթների ձայնա և տեսագրությունները ավելի քան 70 լեզուներով:
«Մինչ Եկեղեցու անդամների մեծամասնությունը այցելում են LDS.org-ի գերագույն համաժողովի բաժին կարդալու, դիտելու և լսելու վերջին համաժողովի ելույթները, շատ անդամներ հետաքրքրված են նաև անցած համաժողովներով,- ասում է Յոթանասունից Երեց Պատրիկ Քիրոնը,- Այս նախաձեռնության նպատակն է համաժողովի ելույթները շատ ավելի մատչելի դարձնել Եկեղեցու անդամներին ողջ աշխարհում»:
Եկեղեցին նաև համաժողովի արխիվներին ավելացնում է երաժշտությունը: Ներկայումս, անդամները կարող են լսել 2008թ.-ից սկսած Մորմոնական Թաբերնաքլի Երգչախմբի կատարումները LDS.org-ի կայքում՝ սեղմելով յուրաքանչյուր համաժողովի բաժնի վերևում Show Music-ի վրա: Նոր երաժշտական արխիվը (GCmusic.lds.org) թույլ է տալիս բազմաթիվ արխիվների և համաժողովների որոնումներ:
Ծրագրեր են պատրաստ, որոնք թույլ են տալիս արխիվները մատչելի դարձնել ոչ միայն LDS.org կայքում, այլև Եկեղեցու շարժական սարքերի ծրագրերում, որոնք են՝ Gospel Library app և այլ միջոցները, ներառյալ՝ Mormon Channel-ը Roku-ում և YouTube-ում: