Համաժողովի պատմությունների ցուցիչ
Ստորև տրվում է գերագույն համաժողովի ելույթներից ընտրված փորձառությունների մի ցանկ, որը կարելի է օգտագործել անձնական ուսումնասիրության, ընտանեկան երեկոների և ուսուցանման այլ առիթների ժամանակ: Համարը ցույց է տալիս ելույթի առաջին էջը:
Խոսնակ |
Պատմություն |
---|---|
Ջին Ա. Սթիվենս |
(10) Երեխաները օրինակ են ծառայում՝ վճարելով տասանորդ: Լիամը լսում է իր հոր ձայնը՝ բուժման պրոցեդուրայի ժամանակ: |
Երեց Վոլթեր Ֆ. Գոնզալես |
(13) Լրագրողին հետաքրքրում է. արդյո՞ք ամուսինների միջև լավ հարաբերությունները իրական են, թե՞ արհեստական: |
Երեց Քենտ Ֆ. Ռիչարդս |
(15) Փոքրիկ աղջիկը հիվանդանոցում երեխաների շուրջը հրեշտակներ է տեսնում: |
Երեց Քվենթին Լ. Քուք |
(18) Պայուսակի բաղադրությունը արտացոլում է ավետարանով ապրելու երիտասարդ կնոջ պարտավորությունը: Թոնգայում մի քույր առաջարկում է երիտասարդ չափահաս տղամարդկանց օգնելու ուղի: |
Նախագահ Հենրի Բ. Այրինգ |
(22) Համայնքը ծառայություն է մատուցում Տետոն ջրամբարի պայթունից հետո: |
Նախագահ Բոյդ Կ. Փաքեր |
(30) Ցցի նախագահը մի տղամարդու՝ նրա կնոջ մահից հետո խորհուրդ է տալիս ազատվել իր վշտից: |
Երեց Դալլին Հ. Օուքս |
(42) Հրամանատար Ռեյ Քոքսը զրկում է իրեն քնելուց՝ զինվորների ապահովության համար: Արոն Ռալստոնը հավաքում է իր ողջ քաջությունը՝ իր կյանքը փրկելու համար: |
Երեց Մ. Ռասսել Բալլարդ |
(46) Ոսկի որոնողը սովորում է ոսկե փոքր կտորների արժեքի մասին: |
Երեց Նիլ Լ. Անդերսեն |
(49) Սիդնեյ Գոինգը ընտրում է միսիան, ոչ թե՝ ռեգբին: |
Լարրի Մ. Գիբսոն |
(55) Սարկավագների քվորումի նախագահը սովորում է իր պարտականությունները: |
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ |
(58) Տղամարդը չի գիտակցում, թե ինչ արտոնություններ կան շրջագայության նավի վրա: |
Նախագահ Հենրի Բ. Այրինգ |
(62) Քվորումը փնտրում է անտառում մոլորված անդամին: Հենրի Բ. Այրինգը այցելում է հավատարիմ քահանայապետին: |
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն |
(66) Թոմաս Ս. Մոնսոնը մի զույգի հրավիրում է մասնակցել կնքման արարողությանը: |
Երեց Փոլ Վ. Ջոնսոն |
(78) Երիտասարդ կինը երկարատև հիվանդության ժամանակ դարձի է գալիս: |
Եպիսկոպոս Հ. Դեյվիդ Բըրթն |
(81) Ռոբերտ Թեյլոր Բըրթնը օգնում է փրկել ձեռնասայլակների ընկերությանը: |
Սիլվիա Հ. Ալրեդ |
(84) Այցելող ուսուցիչը ծառայում է երիտասարդ մորը: |
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն |
(90) Բրազիլիայի Սրբերը երկար ճանապարհ են անցնում Մանաուս տաճար հասնելու համար: Մու Թամի ընտանիքը զոհաբերություններ է կատարում՝ տաճար գնալու համար: Թոմաս Ս. Մոնսոնը մասնակցում է Իտալիայում Հռոմի տաճարի շինարարության մեկնարկի արարողությանը: |
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ |
(94) Ռիչարդ Գ. Սքոթին կինը խնդրում է լվացքի մեքենան վերանորոգելու փոխարեն՝ խաղալ երեխաների հետ: Ջենին Սքոթը պահպանում է սիրո երկտողերը: Ռիչարդ Գ. Սքոթը հոգ է տանում սրտի արատ ունեցող իր փոքրիկ տղայի համար: |
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն |
(97) Հյու Բ. Բրաունը էտում է հաղարջի թուփը, ապա, փոխաբերական իմաստով, էտում է ինքն իրեն: |
Երեց Քարլ Բ. Փրաթ |
(101) Վեթենների ընտանիքը տասանորդ է վճարում և օրհնություններ ստանում: |
Երեց Ս. Սքոթ Գրոու |
(108) Ս. Սքոթ Գրոույի եղբայրը սխալ ընտրություններ է կատարում, սակայն հետագայում ապաշխարում է: |
Էն Մ. Դիբ |
(115) Ճշմարտության փնտրտուքի մեջ Ջենը հիշում է Քրիսթիի օրինակը: |
Մերի Ն. Քուք |
(118) Երեխան տեսնում է Հիսուսի նկարը դպրոցի հանդերձարանում: Երիտասարդ կինը որոշում է չգնալ կասկածելի ֆիլմ դիտելու: |
Էլեյն Ս. Դալտոն |
(121) Երիտասարդ կանայք քայլում են Յուտայի Դրեյփերից դեպի Սոլթ Լեյքի Տաճար: |