Վիճակագրական հաշվետվություն, 2010թ.
Առաջին Նախագահությունը հրապարակել է Եկեղեցու 2010թ. հետևյալ վիճակագրական հաշվետվությունը: 2010 թվի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա էին 2,896 ցից, 340 միսիա, 614 շրջան, 28,660 ծուխ և ճյուղ:
Եկեղեցու անդամների ընդհանուր թիվը 2010թ. վերջում 14,131,467 էր:
2010 թվին Եկեղեցում գրանցվել են 120,528 նոր երեխա և մկրտվել 272,814 նորադարձ:
Լիաժամկետ միսիոներների թիվը տարեվերջին 52,225 էր:
Եկեղեցու ծառայության մեջ գտնվող միսիոներների թիվը 20813 էր, որոնցից շատերը ապրում են տանը և կանչվել են աջակցելու Եկեղեցու տաբեր գործերին:
Տարվա ընթացքում նվիրագործվել է չորս տաճար. Վանկուվեր Բրիտանական Կոլումբիա Տաճարը Կանադայում, Գիլա Վելի Արիզոնա Տաճարը Միացյալ Նահանգներում, Սեբու Ցիթի Ֆիլիպիններ Տաճարը և Կիև Ուկրաինա Տաճարը:
2010թվին վերանվիրագործվել է Լեյի Հավայի Տաճարը Միացյալ Նահանգներում:
Աշխարհում գործող տաճարների ընդհանուր թիվը 134 էր:
Եկեղեցու նախկին Բարձրագույն Իշխանություններ և այլոք, ովքեր մահացել են անցյալ տարվա ապրիլի գերագույն համաժողովից հետո
Երեցներ Վ. Գրանտ Բանգերտեր, Էդնի Յ. Կոմացու, Հանս Բ. Ռինգեր, Լեգրան Ռ. Կուրտիս, Ռիչարդ Պ. Լինսի, Դոնալդ Լ. Ստահելի և Ռիչարդ Բ. Վիրթլին՝ Յոթանասունի Քվորումների նախկին անդամներ; Բարբարա Բ. Սմիթ՝ Սփոփող Միության նախկին Գերագույն Նախագահ; Ռութ Հ. Ֆանկ՝ Երիտասարդ Կանանց նախկին Գերագույն Նախագահ; Նորմա Ջեյն Բ. Սմիթ՝ Երիտասարդ Կանանց Գերագույն Նախագահության նախկին խորհրդական, Հելեն Ֆայանս՝ պատվավոր Բարձրագույն Իշխանավոր՝ Երեց Ջ. Թոմաս Էվանսի այրի; Առնոլդ Դ. Ֆրայբերգ՝ նկարիչ; և Ջ. Էլիոթ Քեմերոն՝ Եկեղեցու Կրթության նախկին կառավարիչ: