Աշակերտ լինելու էությունը
Երբ սերը դառնում է առաջնորդող սկզբունք ուրիշների մասին հոգ տանելիս, նրանց մատուցած մեր ծառայությունը դառնում է ավետարանական արարք:
Ժամանակների սկզբից Տերը ուսուցանել է, որ Իր ժողովուրդը դառնալու համար մենք պետք է լինենք սրտով և մտքով մեկ:1 Փրկիչը նաև բացատրել է, որ օրենքի երկու մեծ պատվիրաններն են. «Սիրիր Տիրոջը քո Աստծուն քո ողջ սրտով, և քո ողջ հոգով և քո ողջ մտքով» և «սիրիր քո ընկերին քո անձի պես»:2 Եվ վերջապես, Եկեղեցու վերականգնումից ոչ շատ անց Տերը Սրբերին պատվիրեց. «Այցելեք աղքատներին ու կարիքավորներին և սպասավորեք՝ ի սփոփանք նրանց»:3
Ո՞րն է այս բոլոր պատվիրանների ընդհանուր թեման: Այն, որ մենք պետք է սիրենք միմյանց և ծառայենք միմյանց: Սա, փաստորեն, Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցու աշակերտ լինելու էությունն է:
Տոնելով Եկեղեցու բարօրության ծրագրի 75-ամյակը, մենք հիշում ենք բարօրության նպատակները, որոնք են՝ օգնել անդամներին , նրանց դարձնելով ինքնապահովող, հոգ տանել աղքատի և կարիքավորի մասին և ծառայություն մատուցել: Եկեղեցին կազմակերպել է այս ծրագիրը, որպեսզի իր միջոցներով աջակցի հասարակությանը և անդամներին, հոգալու իրենց, իրենց ընտանիքների և ուրիշների ֆիզիկական, հոգևոր և էմոցիոնալ բարեկեցություն մասին: Եպիսկոպոսի գրասենյակը հատուկ նպատակ ունի՝ հոգալու աղքատի և կարիքավորի մասին և կառավարելու դրա հետ կապված միջոցնեը իր ծխում: Այդ գործում նրան օգնում են քահանայության քվորումները, Սփոփող Միությունը և, հատկապես, տնային և այցելող ուսուցիչները:
Սփոփող Միությունը միշտ եղել է բարօրության առանցքում: Երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը կազմակերպեց Սփոփող Միությունը 1842թ., նա կանանց ասաց. «Սա աղքատի և կարիքավորի համար լավ օրերի սկիզբն է»:4 Նա քույրերին ասաց, որ Միության նպատակն է օգնել աղքատին, կարիքավորին, այրուն և որբին, և ծառայել մարդասիրական բոլոր նպատակներին: Նրանք յուղ և գինի կլցնեն ճնշվածի վերքի վրա, նրանք կմաքրեն որբի արցունքները և կստիպեն այրու սիրտը ուրախանալ:5
Նա նաև ասաց, որ միությունը «կարող է խթանել եղբայրների լավ աշխատանքը՝ աղքատների կարիքները փնտրելիս, գտնելով գթության առարկաներ և սպասավորելով նրանց ցանկությունները, օգնելով ուղղել բարոյականությունը և ամրացնելով համայնքի արժեքները»:6
Եկեղեցու տղամարդիկ և կանայք այսօր միասին մասնակցում են կարիքավորին օգնելու աշխատանքին: Քահանայություն կրողները էական աջակցություն են տրամադրում նրանց, ովքեր հոգևոր ուղղության և օգնության կարիք ունեն: Ոգեշնչված տնային ուսուցիչները օրհնում են բազմաթիվ կյանքեր և ավետարանի օրհնություններ են շնորհում ընտանիքի բոլոր անդամներին: Բացի այդ, նրանք իրենց ուժերն ու տաղանդներն այլ ճանապարհներով են առաջարկում, օգնելով տան վերանորոգման կարիք ունեցող կամ տեղափոխվող որևէ մի ընտանիքի, կամ օգնելով մեկին՝ով անհրաժեշտ աշխատանք գտնելու փորձ է անում:
Սփոփող Միության նախագահները այցելում են տներ, որպեսզի գնահատեն կարիքների չափը՝ եպիսկոպոսի համար: Ոգեշնչված այցելող ուսուցիչները հետևում և հոգ են տանում քույրերի և ընտանիքների համար: Նրանք հաճախ առաջինն են արձագանքում անհապաղ օգնության կարիքի դեպքում: Սփոփող Միության քույրերն իրենց ծառայությամբ շատ անդամների հանդեպ կարեկցանք են ցուցաբերում և ուտելիք են ապահովում, շարունակական աջակցություն են տրամադրում փորձությունների պահերին:
Եկեղեցու անդամները ողջ աշխարհում ուրախացել են անցյալում և պետք է ուրախանան այսօր ուրիշներին ծառայելու հնարավորության համար: Մեր միասնական ջանքերը թեթևացնում են նրանց բեռը, ովքեր աղքատ են, սոված, տանջված կամ ճնշված, այդպիսով փրկելով նրանց հոգիները:
Յուրաքանչյուր եպիսկոպոսին մատչելի է Տիրոջ պահեստը, որը հիմնվում է, երբ հավատարիմ անդամները նվիրաբերում են եպիսկոպոսին իրենց ժամանակը, տաղանդները, ունակությունները, կարեկցանքը, նյութերը և ֆինանսական միջոցները՝ հոգ տանելով աղքատների մասին և կառուցելով երկրի վրա Աստծո արքայությունը:7 Մենք բոլորս կարող ենք ներդրում ունենալ Տիրոջ պահեստում, վճարելով մեր ծոմի նվիրատվությունները և մեր բոլոր ռեսուրսները եպիսկոպոսին մատչելի դարձնեք՝ կարիքավորին օգնելու համար:
Չնայած արագ փոփոխվող աշխարհին, բարօրության սկզբունքները ժամանակի հետ չեն փոխվել, որովհետև դրանք աստվածայնորեն ներշնչված և հայտնված ճշմարտություններ են: Երբ Եկեղեցու անդամները և նրանց ընտանիքներն անում են հնարավոր ամեն-ինչ՝ իրենց ապահովելու համար, սակայն չեն կարողանում բավարարել հիմնական կարիքները, Եկեղեցին պատրաստ է օգնել: Կարճաժամկետ կարիքները կարող են բավարարվել անմիջապես, նաև կազմելով ծրագիր՝ ստացողին օգնելով դառնալ ինքնապահավող: Ինքնապահովումը անձի և ընտանիքի կյանքի հոգևոր և ֆիզիկական կարիքները ապահովելու ունակությունն է:
Երբ մենք մեծացնում ենք ինքնապահովման մեր մակարդակը, մենք մեծացնում ենք Փրկչի ձևով ուրիշներին օգնելու և ծառայելու մեր ունակությունը: Մենք հետևում ենք Փրկչի օրինակին, երբ սպասավորում ենք կարիքավորին, հիվանդին և տառապյալին: Երբ սերը դառնում է առաջնորդող սկզբունք ուրիշների մասին հոգ տանելիս, նրանց մատուցած մեր ծառայությունը դառնում է ավետարանական արարք: Դա ավետարանն է իր լավագույն դրսևորման պահին: Դա մաքուր կրոնն է:
Եկեղեցու իմ տարբեր ծառայություններում ես խոնարհեցվել եմ այն սիրով և հոգատարությամբ, որը եպիսկոպոսները և Սփոփող Միության ղեկավարները դրսևորել են իրենց անդամների հանդեպ: Երբ 1980-ականների սկզբին ես ծառայում էի որպես ցցի Սփոփող Միության նախագահ Չիլիում, երկիրը խորը ճգնաժամի մեջ էր և գործազրկության ցուցանիշը 30 տոկոս էր: Ես տեսնում էի, ինչպես էին Սփոփող Միության քաջարի նախագահները և հավատարիմ այցելող ուսուցիչները «բարիք գործում»8 այդ սոսկալի պայմաններում: Նրանք մարմնավորում էին Առակաց ԼԱ.20-ը. «Նա իր ձեռքը տարածում է դեպի աղքատը, և ձեռքը մեկնում է տնանկին»:
Քույրերը, որոնք իրենց ընտանիքներում շատ զուսպ էին ապրում, մշտապես օգնում էին նրանց, ում ուսուցանում էին և ով մեծ կարիքի մեջ էր: Այդ ժամանակ ես ավելի լավ հասկացա այն, ինչ տեսավ Փրկիչը, երբ հայտարարեց Ղուկաս ԻԱ.3–4 -ում.
«Ճշմարիտ ասում եմ ձեզ, թե այս աղքատ որբևայրին ամենիցն ավելի գցեց:
Որովհետև նրանք ամենքն իրանց ավելացածներիցը գցեցին Աստծո ընծաների մեջ, իսկ սա իր կարոտությունիցն իր բոլոր ապրուստն՝ որ ուներ՝ գցեց»:
Մի քանի տարի անց ես նույնի ականատեսը եղա, երբ ցցի Սփոփող Միության նախագահ էի Արգենտինայում, որտեղ չափազանց բարձր արժեքազրկումը կաթվածահար էր արել երկիրը և տնտեսական փլուզումը վնասել էր մեր հավատարիմ անդամներից շատերին: Կրկին, ես տեսել եմ դա Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում՝Կինշասա, Մադագասկարում՝ Անտանանարիվո և Զիմբաբվեում՝ Բուլավայո վերջերս կատարած իմ այցերի ժամանակ: Ամենուրեք ծխի անդամները և, մասնավորապես, Սփոփող Միության քույրերը, շարունակում էին ամրացնել անհատներին ՝կառուցելով հավատք, աջակցելով ընտանիքներին, օգնելով կարիքի մեջ գտնվողներին:
Զարմանալի է միայն այն միտքը, որ Եկեղեցու կոչում ունեցող մի խոնարհ քույր կամ եղբայր գալով մի տուն, ուր տիրում է աղքատությունը, վիշտը, հիվանդությունը և ճնշվածությունը, կարող է իր հետ բերել խաղաղություն, հանգստություն և երջանկություն: Կարևոր չէ, որտեղ է գտնվում ծուխը կամ ճյուղը, կամ որքան մեծ կամ փոքր է խումբը, աշխարհում յուրաքանչյուր անդամ ունի այդ հնարավորությունը: Դա տեղի է ունենում ամեն օր և այս պահին նույնպես:
Երկու երեխաների երիտասարդ մայր՝ Կառլան, որի ամուսինը՝ Բրենտը շատ էր աշխատում և ամեն օր մեկ ժամ ծախսում էր աշխատանքի գնալիս, շուտով նրանց երկրորդ դստեր ծննդից հետո, պատմում էր իր փորձառության մասին. «Մեկ օր անց, երբ ես ստացա իմ ծխի Սփոփող Միությունում որպես խորհրդական ծառայելու կոչումը, ես զգացի, որ չափից դուրս ծանրաբեռնված էի: Ինչպես ես կարող էի իմ ծխի կանանց մասին հոգալու պատասխանատվությունը վերցնել ինձ վրա, եթե ես հազիվ էի կրում կնոջ և ակտիվ երկու տարեկան և նորածին երեխաների մայր լինելու դերը: Այդ ապրումների մեջ էի, երբ երկու տարեկան երեխաս հիվանդացավ: Ես չգիտեի, ինչ անել, որ միաժամանակ նրան խնամեի և հոգ տանեի փոքրիկի մասին: Հենց այդ ժամանակ Քույր Վասդենը, մեր այցելող ուսուցիչներից մեկը, անսպասելի եկավ մեր տուն: Երկու մեծ երեխաների մայր լինելով, նա հստակ գիտեր, ինչպես օգներ ինձ: Նախ ինձ ասաց, թե ես ինչ պետք է անեի, մինչ ինքը կգնար դեղատուն որոշ պարագաներ գնելու: Ավելի ուշ նա պայմանավորվեց, որ ամուսնուս դիմավորեին երկաթուղային կայարանում, որպեսզի նա շուտ հասներ տուն՝ ինձ օգնելու համար: Ես հավատացած եմ, որ նրա արձագանքը, ինչպես նաև ինձ ծառայելու նրա պատրաստակամությունը, հուշում էր Սուրբ Հոգուց, որն ինձ այնպիսի վստահություն պարգևեց, որի կարիքը ես շատ ունեի Տիրոջից՝ իմանալու համար, որ Նա կօգներ ինձ կատարելու իմ նոր կոչումը»:
Երկնային Հայրը սիրում է մեզ և գիտի մեր առանձնահատուկ պայմանները և ունակությունները: Թեև մենք փնտրում ենք Նրա օգնությունը ամեն օր աղոթքի միջոցով, սովորաբար Նա բավարարում է մեր կարիքները մեկ այլ անձի միջոցով:9
Տերն ասել է. «Սորանով կգիտենան ամենքը թե իմ աշակերտներն եք, եթե իրար վերայ սեր ունեցաք»:10
Քրիստոսի մաքուր սերը արտահայտվում է, երբ մենք անձնատուր ծառայություն ենք մատուցում: Միմյանց օգնելը սրբացնող փորձառություն է, որը վեհացնում է ստացողին և խոնարհեցնում տվողին: Դա օգնում է մեզ դառնալ Քրիստոսի ճշմարիտ աշակերտը:
Բարօրության ծրագիրը միշտ ներկայացրել է ավետարանի հավերժական սկզբունքների կիրառումը: Դա իսկապես Տիրոջ ուղին ապահովելն է: Եկեք բոլորս նորացնենք ուրիշներին օրհնելու համար Տիրոջ պահեստի մասը լինելու մեր ցանկությունը:
Ես աղոթում եմ, որ Տերը օրհնի յուրաքանչյուրիս ողորմածության, գթասրտության և կարեկցանքի ավելի խոր զգացումով: Ես աղերսում եմ, որ աճի մեր ցանկությունը հասնելու և օգնելու նրանց, ովքեր ավելի քիչ հաջողակ են, ովքեր ճնշված են և ովքեր տանջվում են, որպեսզի նրանց կարիքները բավարարվեն, որպեսզի նրանց հավատն ամրանա և որպեսզի նրանց սրտերը լցվեն երախտագիտությամբ և սիրով:
Թող Տերն օրհնի յուրաքանչյուրիս, մինչ մենք քայլում ենք, հնազանդվելով Նրա պատվիրաններին, Նրա ավետարանին և Նրա լույսին՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: