2011
Երեց Ջ. Դեվն Քորնիշ
Մայիս 2011


Երեց Ջ. Դեվն Քորնիշ

Յոթանասունից

Elder J. Devn Cornish

Երեց Ջ. Դեվն Քորնիշը գիտի, որ Եկեղեցում յուրաքանչյուր անդամ և ցանկացած կոչում կարևոր են:

«Կարևոր է միշտ հիշել, որ երբ մտածում ենք Եկեղեցու կոչումների մասին, նշանակություն չունի, թե որտեղ ենք նստած օդանավում, կարևորը՝ օդանավում ենք», - ասում է նա: «Աշխատանքի մասը լինելը հավերժական նշանակություն ունի: Այն, թե ինչ դիրք ենք զբաղեցնում, շատ փոքր նշանակություն ունի»:

Գվատեմալա Էլ Սալվադոր Միսիայում ծառայելու իր կոչումից սկսած մինչև վերջերս Յոթանասունի Երկրորդ Քվորում կանչվելը, Երեց Քորնիշը ներգրավված է եղել Եկեղեցու իր բազմաթիվ կոչումները կատարելու մեջ, ներառյալ՝ ծխի Երիտասարդ Տղամարդկանց նախագահի, երեցների քվորումի նախագահի, ծխի գործադիր քարտուղարի, քահանայապետերի խմբի ղեկավարի, բարձրագույն խորհրդականի, եպիսկոպոսի, ցցի նախագահի, Դոմինիկյան Հանրապետության Սանտյագո Միսիայի նախագահի և Տարածքային Յոթանասունականի կոչումները:

Երեց Քորնիշը ծնվել է 1951թ. ապրիլին Սոլթ Լեյք Սիթիում՝ Յուտա, ԱՄՆ, Ջորջ և Նաոմի Քորնիշների ընտանիքում: Քոլեջի համար Յուտա վերադառնալուց առաջ նա մեծացել է Յուտայում, Ջորջիայում և Վիրջինիայում, ԱՄՆ:

Պրովոյում ապրելիս երիտասարդ ամուրիների միջոցառմանը նա հանդիպեց Էլեյն Սիմմոնսին: Նրանք ամուսնացան Մանթի Յուտա Տաճարում՝ 1973թ. օգոստոսին:

Կնոջ հետ վեց զավակ մեծացնելով, Երեց Քորնիշը ծառայել է Միացյալ Նահանգների Օդային Ուժերի Բժշկական կորպուսում, ստացել է բակալավրի կոչում և բժշկական աստիճան Ջոն Հոփքինսի Համալսարանում, և սովորել է մանկաբուժություն Հարվարդի Բժշկական Դպրոցում՝ Բոստոնի Մանկական հիվանդանոցում:

Կրթությունը և աշխատանքը Այդահոյում, Տեխասում, Կալիֆոռնիայում և Ջորջիայում, ԱՄՆ, ստիպել է նրա ընտանիքին տարիներ շարունակ տեղից տեղ տեղափոխվել, սակայն՝ Երեց և Քույր Քորնիշների խոսքերով, որտեղ էլ որ լինեին, նրանք սիրով ծառայել են Եկեղեցում:

«Աշխատանքը մեծանում է ողջ աշխարհում, և մեծ օրհնություն է կարողանալ ծառայել Տիրոջ զավակներին, որտեղ էլ որ դա լինի», - ասում է Երեց Քորնիշը:

Յոթանասունի այս կոչումը, «ինչպես Եկեղեցու ցանկացած կոչում, Տիրոջ աշխատանքի մասը լինելու մեկ այլ հնարավորություն է», - ասում է Երեց Քորնիշը: «Մենք երախտապարտ ենք այդ արտոնության համար»: