2011
Աստվածաշնչի 400-ամյա հոբելյանը տոնելու լավագույն ձևը ավելի շատ այն ուսումնասիրելն է, առաջարկվում է Առաքյալների խոսքերում
Մայիս 2011


Աստվածաշնչի 400-ամյա հոբելյանը տոնելու լավագույն ձևը ավելի շատ այն ուսումնասիրելն է, առաջարկվում է Առաքյալների խոսքերում

«Ոչ պատահականություն, ոչ էլ զուգադիպություն է, որ մենք այսօր Աստվածաշունչ ունենք», - ասաց Երեց Մ. Ռասսել Բալլարդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից:1 Նա բացատրում է, որ Աստծվածաշունչը գոյություն ունի արդարակյաց անձանց հնազանդության շնորհիվ, ովքեր հետևում են այդ գրության սուրբ փորձառությունների և ուսմունքների հուշումներին, ինչպես նաև մյուսների՝ ներառյալ թարգմանիչների, հավատքի և խիզախության շնորհիվ, ովքեր հետագայում մեծ զոհաբերությունների են գնացել՝ Աստվածաշունչը «պաշտպանելու և պահպանելու» համար:

2011թ. մայիսի 2-ը նշանավորում է Աստվածաշնչի Հակոբոս Թագավորի տարբերակի առաջին հրատարակման 400-րդ տարեդարձը: Ամբողջ աշխարհում մարդիկ արդեն նշում են Աստվածաշնչի հրատարակության հոբելյանը՝ գիտաժողովներով, տոնակատարություններով, համերգներով, ասմունքի մրցույթներով և այլ միջոցառումներով: Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները մեկ այլ ձև են առաջարկում այս առիթը նշելու համար. սեր զարգացնել Աստվածաշնչի հանդեպ, ուսումնասիրելով Փրկչի կյանքը և ծառայությունը և հին մարգարեների և առաքյալների խոսքերը:

«Որքան երախտապարտ մենք պետք է լինենք Սուրբ Աստվածաշնչի համար», - ասել է Երեց Բալլարդը: «Ես սիրում եմ Աստվածաշունչը, դրա ուսմունքները, դասերը և ոգին: … Ես սիրում եմ այն հույսը և խաղաղությունը, որ պարգևում է Աստվածաշնչի ընթերցանությունը»:2

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, համաձայնվում է. «Մենք սիրում ենք և պատվում Աստվածաշունչը: Այն միշտ առաջինն է առանձնանում մեր կանոնիկ, մեր ստանդարտ աշխատությունների մեջ»:3 Նա մեզ հիշեցրել է այն մասին, որ Վերականգնումը հնարավոր դարձավ, որովհետև Ջոզեֆ Սմիթը ուսումնասիրեց Աստվածաշունչը և հավատաց այն խոստմանը, որը պարունակվում է ՀակոբոսԱ.5-ում և ասում, որ Աստված կպատասխանի մեր աղոթքներին:

Հիշելով այն իրադարձությունները, որոնք ճանապարհ են հարթել Վերականգնման համար, Տասներկուսի Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր հնարավոր են դարձրել Աստվածաշնչի թարգմանությունը և հրատարակումը: Նրանց աշխատանքի շնորհիվ Աստվածաշնչի Հակոբոս Թագավորի տարբերակը մատչելի է յուրաքանչյուր մարդու, և որովհետև այն մատչելի էր Ջոզեֆ Սմիթին, ճշմարիտ Եկեղեցին վերականգնվեց երկրի վրա: «Զարմանալի չէ, որ Աստվածաշնչի Հակոբոս Թագավորի տարբերակը այսօր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հաստատված անգլերեն Աստվածաշունչն է», - ասում է Երեց Հեյլսը:4

«Մենք միշտ պետք է հիշենք անթիվ նահատակներին, ովքեր գիտեին [Աստվածաշնչի] զորության մասին, և ովքեր տվեցին իրենց կյանքը, որպեսզի մենք կարողանանք այդ գրվածքների մեջ գտնել մեր Երկնային Հոր արքայության հավերժական երջանկությունն ու խաղաղությունը», - ասում է Երեց Բալլարդը:5

Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ՝ Բոյդ Կ. Փաքերը պատմել է, թե ինչպես է տեսել դարավոր հին մի ընտանեկան Աստվածաշունչ և գտել մի մեջբերում տիտղոսաթերթի վրա. «Աստվածաշնչի լավագույն տպավորությունը այն է, որ նա խորապես տպվում է ընթերցողի սրտի վրա»:6 Նա շարունակում է սուրբ գրությամբ. «Մեր թուղթը դուք եք՝ մեր սրտի մեջ գրուած՝ ամեն մարդկանցից իմացուած և կարդացուած (Բ Կորնթացիս Գ.2):

Իմանալով և սիրելով Աստվածաշունչը և այն ուղեկցող սուրբ գրությունները, մենք կարող ենք մեր երախտագիտությունը ցույց տալ և վայելել ավետարանի Վերականգնման օրհնությունները:

«Մտածեք Սուրբ Աստվածաշունչը և սուրբ գրությունների լրացուցիչ 900 էջ ունենալու մեր օրհնության մեծության մասին», - ասում է Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը: «Թող որ մենք մշտապես սնվենք Քրիստոսի խոսքերով, որոնք կասեն մեզ բոլոր բաները, որ մենք պետք է անենք»:7

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. M. Russell Ballard, “The Miracle of the Holy Bible,” Liahona and Ensign, May 2007, 80.

  2. M. Russell Ballard, Liahona and Ensign, May 2007, 81.

  3. Jeffrey R. Holland, “My Words … Never Cease,” Liahona and Ensign, May 2008, 92.

  4. Robert D. Hales, “Preparations for the Restoration and the Second Coming: My Hand Shall Be over Thee,” Liahona and Ensign, Nov. 2005, 90.

  5. M. Russell Ballard, Liahona and Ensign, May 2007, 80.

  6. Boyd K. Packer, “The Book of Mormon: Another Testament of Jesus Christ,” Liahona, Jan. 2002, 73; Ensign, Nov. 2001, 63.

  7. Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Սուրբ գրությունների օրհնությունը», Լիահոնա և Ensign, Մայիս 2010, 35:

400 տարեկան Աստվածաշնչի Հակոբոս Թագավորի տարբերակը այսօր ևս շարունակում է ազդեցություն գործել Եկեղեցու անդամների կյանքում:

© IRI