Երեց Կազուհիկո Յամաշիտա
Յոթանասունից
Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում տարիներ առաջ երիտասարդ եպիսկոպոս դառնալուց ի վեր, Երեց Կազուհիկո Յամաշիտան սովորել է իր ավագ ղեկավարների լավ օրինակներից և մոտեցումներից:
Շուտով իր կնոջ՝ Տազուկո Տաշիրոյի հետ ամուսնանալուց հետո, նրանք տեղափոխվեցին Տոկիոյից Ֆուկուոկա, որտեղ Երեց Յամաշիտան՝ երեսունին մոտ, կանչվեց որպես եպիսկոպոս:
«Դժվար էր իմ և իմ ընտանիքի համար», - ասում է Երեց Յամաշիտան: «Մենք երեք փոքր երեխա ունեինք այդ ժամանակ և նոր էինք այդ տարածքում, սակայն դա նաև ուսուցանման և ուսման շատ լավ փորձառություն էր ինձ համար. Իմ վկայությունը և հավատքը ամրացան»:
Քույր Յամաշիտան ասում է, որ իր ամուսինը շատ կոչւոմներ է ստացել և մեծ հայր և հոգևոր ղեկավար է դարձել, անցնելով բազմաթիվ դժվարություններով, որ այդ կոչումները իրենց հետ բերում էին: Ընտանիքը սիրում է միասին ժամանակ անցկացնել, ներառյալ ամեն տարի մեքենայով երկար ճանապարհորդություններ կատարել:
Երեց Յամաշիտան ծնվել է 1953թ. սեպտեմբերին: Նա Կիյոշի և Սադե Յամաշիտաների որդին է: Նա մեծացել է Տոկիոյում՝ Ճապոնիա, որտեղ գտել է Եկեղեցին 1971թ.՝ 70-ականների համաշխարհային ցուցահանդեսին:
Երեց Յամաշիտան ստացել է բակալավրի կոչում Սաիտամա Համալսարանում և մագիստրոսի կոչում սպորտային գիտելիքների բնագավառում Ցակուբա Համալսարանում: Նա նաև ուսումնասիրել է ֆիզիկական կրթության փիլիսոփայություն Բրիգամ Յանգ Համալսարանում: Երեց Յամաշիտան ուսուցիչ և պրոֆեսոր է եղել տարբեր համալսարաններում և ծառայել է բազմաթիվ գիտական, համայնքային և սպորտային կազմակերպություններում:
Երեց Յամաշիտան և նրա կինը ամուսնացել են 1980թ. մարտի 29-ին և կնքվել են 1980թ. դեկտեմբերին՝ Տոկիո Ճապոնիա Տաճարի կառուցումից հետո: Նրանք ունեն վեց զավակ:
Յոթանասունի Առաջին Քվորում կանչվելուց առաջ նա ծառայել է որպես եպիսկոպոս, բարձրագույն խորհրդական, ցցի միսիայի նախագահ, ցցի նախագահ և Տարածքային Յոթանասունական: