2011
Երեց Յան Ս. Արդերն
Մայիս 2011


Երեց Յան Ս. Արդերն

Յոթանասունից

Elder Ian S. Ardern

Երբ էլ որ հեռախոսի զանգ հնչի կամ դուռը թակեն, Երեց Յան Սիդնի Արդերնի բերանից հնչած առաջին խոսքերը սովորաբար սրանք են՝ «Ինչպե՞ս ես կարող եմ օգնել ձեզ»:

Երեց Արդերնը ծնվել է 1954թ. փետրվարին Հարի և Գլեդիս Մակվիկար Վիլտշայերների ընտանիքում Թե Արոհայում՝ Նոր Զելանդիա: Նա հասկացել է, որ ծառայության հաճախ փոքր թվացող գործերի շնորհիվ է, որ փոխվում է տվողի և ստացողի կյանքը: «Ծառայությունը միշտ չէ, որ հարմար է կատարել, սակայն դա միշտ օրհնում է ձեր կյանքը», - ասում է Երեց Արդերնը:

Երեց և Քույր Արդերները հանդիպել են Նոր Զելանդիայում Եկեղեցու քոլեջը հաճախելու ժամանակ և ամուսնացել են Համիլտոն Նոր Զելանդիա Տաճարում 1976թ. հունվարի 17-ին: Նրանց չորս երեխաները մեծացել են միմյանց հանդեպ սիրող հոգատարությամբ լի տանը, որտեղ առաջնահերթ տեղ էր գրավում ավետարանի սկզբունքները հասկանալու և դրանցով ապրելու անհրաժեշտությունը: «Օրհնություն է տեսնել այդ նույն առաջնահերթությունները մեր ամուսնացած զավակների տներում», - ասում է Երեց Արդերնը:

Տանը մարգարեների ուսմունքներին հետևելը առաջնահերթություն է եղել Արդերների ընտանիքոմ: Սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունը սովորույթ է դարձել, որովհետև փոքր երեխաները հետևում էին, որ այն անցկացվեր, որպեսզի հերթով կարմիր պիտակ փակցնեին օրացույցի վրա, ինչը նշանավորում էր, որ օրվա ընթերցանությունը կատարված էր: «Փոքր և հասարակ բաներով են ձևավորվում լավ սովորույթները», - ասում է Քույր Արդերնը:

Յոթանասունի Առաջին Քվորում ծառայության կանչվելուց առաջ Երեց Արդերնը ծառայել է որպես միսիոներ Ֆրանսիայում և Բելգիայում, ցցի Երիտասարդ Տղամարդկանց նախագահ, բարձրագույն խորհրդական, եպիսկոպոսի խորհրդական, եպիսկոպոս, ցցի նախագահի խորհրդական, Ֆիջի Սուվա Միսիայի նախագահ և Տարածքային Յոթանասունական:

Երեց Արդերնը ստացել է բակալավրի և մագիստրոսի կոչումներ Նոր Զելանդիայի Վայկատո Համալսարանում: Նրա մասնագիտական կարիերան ներառել է Եկեղեցու Կրթական Համակարգի տարբեր պաշտոններ, ներառյալ՝ ուսուցիչ, տնօրեն, սեմինարիայի համակարգող Նոր Զեկանդիայում, Նոր Զելանդիայում Եկեղեցու քոլեջի տնօրեն և Խաղաղօվկիանոսյան Տարածքի տնօրեն: