Ղեկավարները տոնում են բարօրության տարեդարձը, հայտարարում են տաճարների մասին
Ավելի քան 100000 մարդ մասնակցեցին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 181-րդ ամենամյա գերագույն համաժողովին՝ Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, ԱՄՆ, մինչ միլիոնավոր այլ մարդիկ դիտեցին կամ ունկնդրեցին այն հեռուստատեսությամբ, ռադիոյուվ, արբանյակային և համացանցային հեռարձակումներով:
Ամբողջ աշխարհում անդամները մասնակցեցին համաժողովին՝ 93 լեզուներով: Հեռարձակման աուդիո, վիդեո և տեքստային տարբերակները արդեն առկա են առցանց տարբեր լեզուներով՝ conference.lds.org, և մատչելի կլինեն նաև սկավառակներով:
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը բացեց համաժողովը, հայտարարելով երեք նոր տաճարների վայրերը. Ֆորտ Քոլլինս, Կոլորադո, ԱՄՆ; Մերիդիան, Այդահո, ԱՄՆ; և Վինիփեգ, Մանիթոբա, Կանադա, որոնցով հայտարարված կամ կառուցվող տաճարների թիվը հասնում է 26-ի: Ներկայումս գործում է 134 տաճար:
Նախագահ Մոնսոնը շեշտեց նաև միսիոներական աշխատանքի կարևորությունը, ասելով. «Միսիոներական աշխատանքը արքայության կենդանի արյունն է»: Ներկայումս ամբողջ աշխարհում 340 միսիաներում ծառայում են 52000 միսիոներ:
Շաբաթ օրվա ցերեկային նիստում հաստատվեցին 10 նոր Բարձրագույն Իշխանավոր և 41 Տարածքային Յոթանասունական, իսկ 34 Տարածքային Յոթանասունական ազատվեցին: Յոթանասունի Երկրորդ Քվորումից Երեց Դոն Ռ. Քլարկը կանչվեց ծառայելու Յոթանասունի Առաջին Քվորումում: 2010թ. վիճակագրական հաշվետվության տվյալներով Եկեղեցու անդամների թիվը հասել է 14 միլիոնի:
Մի շարք ելույթներ, որ հնչեցին համաժողովի երկու օրերի ընթացքում, նվիրված էին Եկեղեցու բարօրության թեմային, ինչպես նաև Եկեղեցու բարօրության առանձնահատուկ ծրագրին, որի 75-ամյակը տոնվում է 2011 թվին:
Շաբաթ օրը Նախագահ Հենրի Բ. Այրինգը՝ Առաջին Նախագահության Առաջին Խորհրդականը, հայտարարեց, որ բարօրության ծրագրի 75-ամյակը տոնելու նպատակով անդամները հրավիրվում են մասնակցելու մեկօրյա ծառայության նախաձեռնությանը: Ծառայության օրը պետք է անցկացվի տարվա ընթացքում՝ ծխի կամ ցցի մակարդակով: Տեղական ղեկավարները պետք է մանրակրկիտ մշակեն յուրաքանչյուր ծրագիրը, իսկ անդամները խրախուսվում են հրավիրել ուրիշներին մասնակցել, եթե հարմար է:
Նախագահ Մոնսոնը փակեց համաժողովը Քրիստոսի մասին Զատկի տրամադրություն կրող իր վկայությամբ. «Վերջին պահին [Հիսուս Քրիստոսը] կարող էր հրաժարվել: Սակայն Նա չարեց դա: Նա անցավ ամեն բանի միջով, որպեսզի փրկեր ամեն բան: Դրանով նա մեզ տվեց կյանք՝ այս մահկանացու գոյությունից վեր»: